Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 21,2003 00:00

Ներքին Չարբախի «դարպասների» մոտ «բուսած» այս աղբակույտը հավակնում է Սովետաշեն-2 դառնալ, ինչը, սակայն, պատկան մարմիններին կարծես չի մտահոգում։ Այս թաղամասի մասին հիշում են միայն ընտրությունների ժամանակ։ Ու քանի որ «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ծրագրով տեղի փողոցները դժվար թե տեսանելի ապագայում նորոգվեն, ստիպված այդ «պատասխանատու» գործը ընտրությունից ընտրություն իրենց ուսերին են վերցնում պատգամավորության թեկնածուները։ Օրինակ, նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ թաղամասի որոշ փողոցներ մասնակիորեն կարկատվել են։ Իսկ վերջին նախագահական ընտրություններին Ռ.Քոչարյանին ձայն տված, սեփականաշնորհված հողամաս ունեցող որոշ բնակիչներ պարգեւատրվել են 1 պարկ սելիտրայով, հողազուրկները՝ 5000-ական դրամով։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել