Մի իրավապահ «քարը ջուրը գցեց» 10 իրավապաշտպան չկարողացան հանել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ ոչ այն է՝ ասուլիս, ոչ այն է՝ կլոր սեղան, ցավոք, առաջին անգամ՝ առանց գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի։ Մայրաքաղաքից ժամանած պատվիրակությանը Ա.Սաքունցի հարազատներն ու վերջինիս ձերբակալմանը քաջատեղյակ անձինք պատմեցին դեպքին առնչվող մանրամասներ, որից հետո միջոցառման մասնակիցները կատարվածի առթիվ տվեցին իրենց գնահատականները։ Մշտապես հավասարակշիռ Անահիտ Բայանդուրը՝ ՀՔԱ Հայաստանի ազգային կոմիտեի ղեկավար, որ ավելի հաճախ հանդուրժողականության կողմնակից է ու խաղաղասիրության ջերմ ջատագով, այնքան էր վրդովվել կատարվածից, որ ամենախիստ քննադատության արժանացրեց Վանաձորի իշխանություններին։ «Դա ապացուցում է իրենց տկարությունը,172 նկատեց Ա. Բայանդուրը, ավելացնելով,172 դա հասարակությանը վախեցնելու ցանկություն է»։ Նա միաժամանակ փոխանցեց, որ կատարվածի առթիվ մտահոգ են նաեւ ՀՔԱ մասնաճյուղերը Վրաստանում եւ Ադրբեջանում, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան այլ կազմակերպություններ, որոնք հանդես են եկել դատապարտող հայտարարություններով (տեքստերը բաժանվեցին մասնակիցներին)։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն իր ելույթում նկատեց, որ առհասարակ ամբողջ հանրապետությունում նախագահական ընտրությունների ժամանակաշրջանում մթնոլորտը խիստ լարված է, եւ ձերբակալվում են այն մարդիկ, ովքեր իշխանություններին դեմ են գնում։ Հիշատակվեց, որ Ա. Սաքունցը պատրաստվում էր ընտրախախտումների վերաբերյալ զեկույց ներկայացնել։ Միջոցառման ընթացքում հնչեց դժգոհություն, թե վերջերս ամեն օր ինտերնետով առավոտ շուտ բացում են «Առավոտը», որ տեսնեն, թե «հիմի՞ ում են բռնել»։ «Ոնց որ իսկական՝ «Լուրեր ճակատից»,172 նշեց դժգոհություն հայտնողը։ Ասուլիսից հետո մայրաքաղաքից ժամանած պատվիրակությունը (որոնց թվում՝ վերը նշվածներից բացի, «Ինտերնյուս», Հյումն Ռայթս, Մամուլի ազգային ակումբ՝ Հելսինկյան ընկերակցության Վանաձորի ներկայացուցիչների ընկերակցությամբ) ուղեւորվեց այն պաշտոնատարների «դուռը», ովքեր կայացրել էին Ա. Սաքունցին կալանքի վերցնելու որոշումը, սակայն, ինչպես ավելի ուշ պարզվեց, նրանց ջանքերը՝ վերացնելու կալանքի որոշումը, ապարդյուն են անցել։ Երբ Ա. Սաքունցի մայրը՝ որդու ճակատագրով մտահոգ, չի ցանկացել հեռանալ Վանաձորի ՆԳ բաժնի շեմքից, շարքային մի աշխատակից նրան հուսադրել է, թե «Դո՞ւ ինչի ես մտածում, քո տղան էլ հո հանցագործ չի՞։ Էսա դուրս կգա, էլի»։ «Բա որ հանցագործ չի, ինչի՞ են բռնել»,172 զայրացել ու զարմացել է Սաքունցի մայրը։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր