Մրից՝ մրջուրը Հայաստանի նախագահի ընտրությանն առնչվող զարգացումները դեռ չավարտված՝ քաղաքական ուժերը հարկադրված զբաղվում են նաեւ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմամբ: Մարտի 11-16-ը ԿԸՀ-ն պիտի ընդունի մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններում համամասնական կարգով ընտրացուցակների, իսկ համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովները՝ մեծամասնական կարգով առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այնուամենայնիվ, առայժմ ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցության վերաբերյալ հայտնի են միայն նախնական տվյալներ: Պատկերը կարող է նաեւ փոխվել, քանզի քաղաքական բոլոր ուժերն այժմ ակտիվորեն բանակցում եւ խորհրդակցում են: Ռոբերտ Քոչարյանի հենարան երեք հիմնական ուժերը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիրը» միայնակ են մասնակցելու ընտրություններին՝ վերածվելով մրցակիցների: Թեեւ նրանք նաեւ փորձում են պայմանավորվել, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելիս չխանգարեն միմյանց: Ընտրություններին միայնակ մասնակցելու որոշում կայացրեց նաեւ Հայաստանի կոմկուսը՝ երեկ հրավիրված պլենումում: Միայնակների շարքում է նաեւ «Ազգային միաբանությունը», թեեւ այս կուսակցության ցուցակում 3-րդը (Արտաշես Գեղամյանից ու Ալեքսան Կարապետյանից հետո) Հմայակ Հովհաննիսյանն է, 7-րդը՝ Գագիկ Կոստանդյանը: ՀԺԿ֊ն կմասնակցի ԱԺ ընտրություններին՝ ըստ ամենայնի, դաշինք կազմած «Հանրապետության» հետ: Հնարավոր է, որ Դեմիրճյանի շուրջ համախմբված այլ կուսակցություններ եւս մաս կազմեն այդ դաշինքին: Այս հարցը երեկ մինչեւ ուշ գիշեր այդ ուժերի ներկայացուցիչները քննարկում էին ՀԺԿ-ում: Ընդդիմադիր դաշինքով ընտրության գնալու կողմնակից է, ասենք, ԱԺՄ-ն: Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը թեեւ մասնակցելու է ԱԺ ընտրություններին, բայց նույնպես դեռ քննարկում է՝ դաշինքո՞վ, թե՞ առանձին: ՀՀՇ-֊ն ընտրություններին մասնակցության խնդիրը որոշելու է երեկվանից սկսված եւ այսօր շարունակվող խորհրդի նիստում: Ինչպես երեկ ասուլիսում հայտնեց Պարույր Հայրիկյանը՝ մարտի 8172ին կայացած ԻՄ 22172րդ համագումարի 3172րդ արտահերթ վեհաժողովում հաստատվել է կուսակցության նախնական ցուցակը, որում 21 թեկնածուներից 7-ը կանայք են: Սակայն վեհաժողովը որոշել է ընտրություններին մասնակցել դաշինքով. «Վերջին նախագահական ընտրությունների փորձառությունը վեհաժողովականներին տրամադրեց խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցում նախապատվելի համարել համազգային ընդգրկման դաշինքով գնալու տարբերակը»: ԻՄ նախագահը հայտնեց, որ պատրաստ է դաշնակցել այն բոլոր ժողովրդավարական ուժերի հետ, որոնց միացած հնարավոր կլինի ԱԺ-ում ունենալ մեծամասնություն: Պարույր Հայրիկյանը միաժամանակ նշեց, որ այդ դաշինքում տեսնում է նաեւ այն ուժերին, որոնք այսօր Քոչարյանի հետ միեւնույն քաղաքական թիմում են։ Հայրիկյանն ասաց, որ իրենք արդեն քաղաքական բոլոր ուժերին ուղարկել են իրենց առաջարկները եւ ծրագրերը, ու կոչ արեց՝ «այս փուլում, անկախ քաղաքական եւ այլ տարաձայնություններից, մեկտեղել բոլոր ուժերը»։ Հակառակ դեպքում, ըստ նրա՝ «իշխանազավթ» ուժերի դեմ անհավասար պայքարում բոլորն առանձին172առանձին կամ թերի դաշինքներով չեն ստանա արժանի տեղը հայոց խորհրդարանում։ Նշենք, որ մինչ երեկ որեւէ կուսակցություն կամ դաշինք հայտ չի ներկայացրել ԿԸՀ: Առաջադրման հայտեր չկան նաեւ ընտրատարածքային հանձնաժողովների մեծամասնությունում: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ