Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆՉԷԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ

Մարտ 08,2003 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆՉԷԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Միջազգային ընտրություններիդիտորդական առաքելություն ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2003 թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրությունները ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին չէին համապատասխանում։ Մինչդեռ Ընտրական օրենսգիրքը նախատեսել էր հիմքեր ժողովրդավարական ընտրություններ կայացնելու համար, իսկ ընտրությունների երկրորդ փուլի տեխնիկական պատրաստությունները հիմնականում արդյունավետ էին, ընտրությունների երկու փուլերի միջեւ ընկա ծ երկու շաբաթը բնութագրվեցին նշանակալից խախտումներով։ Այդ թերությունները վերաբերում էին ինչպես առաջին փուլի աղյուսակավորման եւ բողոքարկման գործընթացին, այնպես էլ երկրորդ փուլի ընդհանուր ընտրական մթնոլորտին։ Մարտի 5֊ին եւ 6-ին կայացած երկրորդ փուլի քվեարկությունը եւ հաշվարկումը բնորոշվեցին լուրջ խախտումներով։ Առաջին փուլի գործընթացի ավարտը. Միջազգային ընտրությունների դիտորդական առաքելության (ՄԸԴԱ) փետրվարի 20֊ի հայտարարությունից հետո առաջին փուլի վերաբերյալ հետագա լուրջ խնդիրներ եւ անճշտություններ ի հայտ եկան, ներառյալ՝ – Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) առաջին փուլի նախնական արդյունքների անմիջապես եւ մանրամասն հրապարակման գործում ձախողումը, ինչը նպաստեց ընտրությունների արդյունքների նկատմամբ անվստահության աճին: – Միջազգային դիտորդների կողմից առաջին փուլի քվեարկության եւ հաշվարկման ժամանակ տեղի ունեցած քվեատուփերի լցոնման 15 լրացուցիչ դեպքերի հաստատումը: – Նշանակալից անհամապատասխանություններ եւ անհավանական թվեր վերջնական պաշտոնական արդյունքներում՝ բազմաթիվ ընտրական տեղամասերից ստացված: – Իշխանությունների հիմնական ձախողումը պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, որոնք պատասխանատու էին առաջին փուլի խախտումների համար: – Երկրորդ փուլի նախընտրական ժամանակահատվածը. Երկու փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածում դիտարկվել են միջազգային չափանիշների նշանակալից խախտումներ. – Այդ ժամանակահատվածը մթագնած էր 200-ից ավելի անձանց վարչական ձերբակալություններով, որոնք տեղի ունեցան հակառակ ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների եւ Եվրախորհրդի չափանիշների՝ այդ անձանցից առնվազն 77-ը դատապարտվեցին կալանքի, հաճախ փակ դռների ետեւում անցկացված դատավարությամբ, առանց դատապաշտպանի ներկայության, այս անձանց շարքերում էին մեծ թվով ընդդիմության վստահված անձինք եւ նախընտրական շտաբների անդամներ։ Նրանցից շատերին ազատ արձակեցին ընտրությունների օրվանից քիչ առաջ: – Որոշ ընդդիմության առաջնորդներ արեցին անզուսպ եւ նույնիսկ հրահրիչ հայտարարություններ, երկրորդ փուլում, սակայն, ընդդիմության թեկնածուն կոչ արեց իրեն սատարողներին գործել միայն օրենքի սահմաններում: – Երկու շտաբները բողոքում էին իրենց մրցակիցների կողմից գործադրվող սպառնալիքների լայն ծավալման մասին, ինչը քաղաքական գործընթացում ընդգրկված անձանց համար անապահով մթնոլորտ ստեղծեց։ Հետագայում, որպես ահաբեկություն, ընդդիմության սատարողներին աշխատանքից ազատելու պատժիչ միջոցներ կիրառվեցին: – Հանրային հեռուստատեսությունը շատ կողմնակալ էր՝ հօգուտ գործող նախագահի, չկատարելով թեկնածուների մասին հավասարակշիռ տեղեկատվություն տրամադրելու իր իրավական պարտավորությունը։ Ընտրությունների փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածում առկա էին նաեւ դրական տարրեր, որոնք հետեւյալն են. – Հասարակության շարունակական լայն մասշտաբով մասնակցությունը ընտրական քարոզարշավում՝ ներառյալ խաղաղ երթերը, եւ ընտրողների մեծ հետաքրքրությունը ընտրությունների գործընթացի նկատմամբ: – Ակտիվ քաղաքացիական հասարակություն, որտեղ ընդգրկված էին բազմաթիվ տեղական դիտորդական խմբեր: – Հիմնականում բռնությունների լուրջ միջադեպեր չկային՝ չնայած քաղաքական մթնոլորտի լարվածությանը: – Առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ նախագահական թեկնածուների միջեւ հեռուստաբանավեճ։ Մարտի 3-ին Սահմանադրական դատարանը քննության ընդունեց հաջողության չհասած թեկնածուներից մեկի բողոքը առաջին փուլի արդյունքների վերաբերյալ։ Դատարանը անմիջապես կսկսի գործի քննությունը։ Հնարավոր է, որ այս գործը ազդի ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Մարտի 5-ին քվեարկությունը ընթացավ անցած երկու շաբաթների իրադարձությունների ֆոնի վրա՝ բարձր լարվածության մթնոլորտում։ Դիտորդները արձանագրեցին, որ ընդհանուր առմամբ տեխնիկական ընթացակարգերը ճշգրտորեն պահպանված էին, սակայն լուրջ խախտումները, հատկապես քվեատուփերի լցոնման դեպքերը, մթագնեցին գործընթացը ամբողջ Հայաստանում։ Խնդիրներ են նկատվել հաշվարկման ժամանակ, ներառյալ՝ քվեատուփերի լցոնման լրացուցիչ դեպքերը։ Օրվա ընթացքում ընտրատեղամասերում ներկա էին մեծ թվով չարտոնված անձինք։ Այս գործընթացը դիտվել է թեկնածուների բազմաթիվ վստահված անձերի եւ տեղական դիտորդների կողմից։ Այս ընտրությունների վերջնական գնահատականը մասամբ կախված կլինի հաշվարկման եւ աղյուսակավորման արդյունքներից եւ՝ կիրառելի լինելու դեպքում, բողոքարկման գործընթացի արդյունավետությունից։ ՄԸԴԱ-ում ներգրավված կազմակերպությունները կշարունակեն գործընթացի մնացած քայլերի մոնիտորինգը եւ կվերադառնան մայիսին՝ կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու համար։ ՄԸԴԱ-ում ներկայացված հաստատությունները պատրաստ են օժանդակել Հայաստանի իշխանություններին եւ քաղաքացիական հասարակությանը՝ հաղթահարել ժողովրդավարական ընտրություններին խանգարող այս մնացորդ խոչընդոտները եւ զարգացնել արդեն իսկ գոյություն ունեցող բարելավումները։ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Առաջին փուլի արդյունքները Փետրվարի 20֊ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Պաշտոնական տվյալների համաձայն, ինը թեկնածուներին տրված 1418811 ձայներից 707155-ը (49,84%) ստացել էր գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ մեծամասնությունից շատ քիչ ձայն պակասեց։ Մինչդեռ, մերձավոր մրցակից Ստեփան Դեմիրճյանը ստացել էր 400846 (28,25%)։ Հիմնվելով այս տվյալների վրա, ԿԸՀ֊ն հայտարարեց, որ երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 5-ին՝ Քոչարյանի եւ Դեմիրճյանի միջեւ։ Պաշտոնական արդյունքները հրապարակվեցին 5 օր անց, երեւան բերելով հետեւյալը՝ գործող նախագահի հավաքած ձայների տոկոսային անկում մինչեւ 49,48%, մինչդեռ Դեմիրճյանի ձայների ամբողջական թվի անկումն էր մինչեւ 28,22%։ Առաջին փուլի քվեարկությունը, հաշվարկումը եւ վերահաշվարկումը Միջազգային դիտորդները առաջին փուլի վերաբերյալ նախնական հայտնաբերությունների եւ եզրակացությունների մասին հայտարարությունը փետրվարի 20-ին ներկայացնելուց հետո, շարունակեցին բացահայտել ընտրությունների առաջին փուլի խարդախությունների վկայությունները։ Ամենալուրջ խարդախություններն ընդգրկում էին քվեատուփերի լցոնման լրացուցիչ մի շարք դեպքեր՝ տեղի ունեցած քվեարկության ընթացքում (ընտրատեղամասեր թիվ 0252, 0586, 0694, 0704, 0708, 0710, 1589, 1816) եւ հաշվարկումների ընթացքում (ընտրատեղամասեր թիվ 0124, 0362, 1582, 1585, 1703, 1710)։ Թիվ 0029 ընտրատեղամասում վերահաշվարկման ժամանակ քվեատուփի լցոնման մեկ այլ դեպք է հաստատվել, սակայն, չնայած վկայությանը, լցոնված քվեաթերթիկները չէին հեռացվել ընդհանուր հաշվարկից։ Ընտրատեղամասում վերահաշվարկ իրականացնելու նպատակով, Տարածքային ընտրական հանձնաժողով (ՏԸՀ) պետք է փետրվարի 20-ի մինչեւ ժ. 14:00-ը դիմում ներկայացվեր Ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամի կամ թեկնածուի վստահված անձի կողմից։ Մինչդեռ միջազգային դիտորդները տեղեկացվել են, որ ընտրատեղամասերի վերահաշվարկները անց են կացվել վեց Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից (2, 7, 14, 7, 21, 34), ընդդիմության թեկնածուները բողոքել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ մի քանի Տարածքային ընտրական հանձնաժողովներ բաց չէին նշված ժամկետում բողոքներ ընդունելու համար։ Միջազգային դիտորդները հաստատեցին այն փաստը, որ որոշ Տարածքային ընտրական հանձնաժողովներ փակ էին, մինչդեռ դրանք պետք է բաց լինեին բողոքներ ընդունելու համար Երեւանում, Արմավիրի, Շիրակի եւ Արարատի մարզերում։ Դա մտահոգություն է առաջացնում, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ չունի եւ, հետեւաբար, ի վիճակի չէ միջազգային դիտորդներին տրամադրել Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից ստացված վերահաշվարկներ կատարելու համար դիմումների քանակը, կամ այն դիմումների քանակը, որոնք մերժվել էին։ Առաջին փուլի արդյունքների աղյուսակավորումը եւ հրապարակումը ԿԸՀ֊ն թերացավ նախնական արդյունքները հանրայնացնելիս հրապարակել արդյունքների ողջ բաշխումը ըստ ընտրական տեղամասերի։ Այս թվերը միջազգային դիտորդներին ներկայացվեցին միայն վերջնական տվյալները հրապարակելուց հետո՝ ընտրություններից վեց օր անց։ Նույնիսկ այդ ժամանակ թվերը հանրայնորեն չհրապարակվեցին, քանի որ ԿԸՀ-ն համացանցում չտեղադրեց տեղամասային արդյունքների ցուցակը, այն է՝ յուրաքանչյուր թեկնածուի տոկոսային տվյալները բացարձակ թվերի փոխարեն։ Քանի դեռ տեղամասային արդյունքների տրամադրումը ողջունելի նվաճում էր նախկին ընտրությունների համեմատ, դրանց լրիվ բացվածքի հրապարակման հետաձգումը մարդկանց թերահավատություն ներշնչեց արդյունքների նկատմամբ։ Սակավ բացառություններով, 56 Տարածքային ընտրական հանձնաժողովներ չհայտարարեցին հանրությանը Տեղամասային ընտրական հանձնաժողովների արդյունքները, չնայած միջազգային դիտորդներին տրամադրվեցին արդյունքների մասին արձանագրությունների պատճենները։ Առաջին փուլի պաշտոնական տվյալների վերլուծությունը ցույց տվեց բազմաթիվ անհամապատասխանություններ, օրինակ. 8226- 124 ընտրատեղամաս, որտեղ քվեատուփում հայտնաբերվել է ավելի շատ ընտրաթերթիկ, քան տրվել է ընտրողներին; – 7 ընտրատեղամաս, որտեղ մասնակցությունը գրանցված ընտրողների թվի 100%֊ից բարձր էր; – 6 ընտրատեղամաս, որտեղ արդյունքները մեկ թեկնածուից տեղափոխվել են այլ թեկնածուի օգտին նախնական եւ վերջնական արդյունքների հրապարակումների միջեւ ընկած ժամանակահատվածում; – Ընտրատեղամասեր, որտեղ պաշտոնական արդյունքները տարբերվում էին ձայների հաշվարկման ժամանակ միջազգային դիտորդների կողմից ստացված սկզբնական արձանագրություններից, եւ որտեղ վերահաշվարկներ տեղի չեն ունեցել; – Պաշտոնական արդյունքներում ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 20400-ով ավելի էր ընտրություններից երեք օր առաջ հայտարարված պաշտոնական թվից։ Այս տարբերության միայն կեսը կարող է բացատրվել ընտրությունների օրը ցուցակներում օրինականորեն ավելացված ընտրողների թվով։ Պաշտոնական արդյունքները նույնպես բացահայտեցին որոշ անհավանական վիճակագրություն, ներառյալ. – Երկու հարեւանությամբ գտնվող ընտրատեղամասեր, որտեղ արդյունքները ճիշտ նույնն էին (թիվ 0789 եւ 0790 տեղամասեր), ինչից ենթադրվում է, որ մեկ ընտրատեղամասի արդյունքները կրկնակի են ընդգրկվել, իսկ մյուսինը՝ ընդհանրապես չի ընդգրկվել: – 12 ընտրատեղամաս, որտեղ գործող նախագահը ստացել է բոլոր ձայները: – 96 ընտրատեղամաս, որտեղ գործող նախագահը ստացել է ձայների 90%֊ից ավելին: – Մի քանի ընտրատեղամասեր, որտեղ ընտրողների մասնակցությունը 100% էր, եւ համարյա 100 ընտրատեղամաս, որտեղ մասնակցությունը 90%-ից ավելի էր։ Այս անոմալիաները լուրջ հարցեր կառաջացնեին ցանկացած ընտրությունում։ Դրանք նույնիսկ ավելի աչքի ընկնող են այն դեպքում, երբ համեմատություն է արվում Հայաստանի ազգային միջին ցուցանիշների հետ եւ հարեւանությամբ գտնվող ընտրատեղամասերի արդյունքների հետ եւ երբ հաշվի է առնվում արտերկրներում գտնվող հայ ընտրողների մեծ թիվը, որոնք չեն մասնակցել ընտրություններին։ ԿԸՀ֊ն վերագրեց այս անհամապատասխանությունների մի մասը անփորձ համակարգչային օպերատորների կողմից թույլ տրված տվյալների մուտքագրման սխալներին, իսկ մյուսները՝ որոշ տեղամասային ընտրական հանձնաժողովներում գործընթացների թերություններին: Սակայն թվերը ներկայացնում են սխալ տվյալների անընդունելի բարձր աստիճաններ, իսկ անհամապատասխանություններից շատերը չեն կարող բացատրվել այս ձեւով։ Առաջին փուլի բողոքները եւ վեճերը Հակառակ նախընտրական շրջանին, ԿԸՀ-ն միջազգային դիտորդներին չապահովեց լիարժեք տեղեկատվությամբ այն բողոքների մասին, որոնք ստացվել էին ընտրությունների հաջորդ օրը։ ԿԸՀ֊ի կողմից ստացված 106 բողոքներից ոչ մեկին ընթացք չի տրվել։ Սակայն 16-ը ուղղված էին Գլխավոր դատախազությանը հետագա ընթացք տալու նպատակով, դրանցից 5-ը վերաբերում էր քվեաթերթիկների լցոնմանը։ Համենայնդեպս, ընտրության ժամանակ տեղի ունեցած այն խարդախությունները եւ քվեաթերթիկների լցոնումները, որոնք դիտարկվել են միջազգային դիտորդների կողմից, սակավ պաշտոնական արձագանք են ստացել։ Տարածքային ընտրական հանձնաժողովների եւ ԿԸՀ-ի կողմից բողոքների վերանայման ձեւը հիմնականում թափանցիկ չէր, եւ թերահավատությունը բողոքարկման ընթացակարգի նկատմամբ էլ ավելի մեծացավ։ Գլխավոր դատախազությունը առանձին ընթացք տվեց Քրեական եւ Ընտրական օրենսգրքերի 7 խախտումների մեղադրանքների վերաբերյալ՝ կատարված մինչեւ ընտրությունները եւ առաջին փուլի ընտրության օրվա ընթացքում։ Փետրվարի 27-ին, թեկնածու Արտաշես Գեղամյանը, որն ընտրություններում պաշտոնապես երրորդ տեղը գրավեց, հավաքելով 17,66%, հայցով դիմեց Սահմանադրական դատարան՝ անվավեր ճանաչել ընտրությունների առաջին փուլի արդյունքները։ Մարտի 3-ին Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց ընդունել գործը։ Դատարանը պետք է մինչեւ մարտի 18-ը քննի գործը։ Այս գործը կարող էր հնարավոր ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ ՄԸԴԱ-ում ընդգրկված հաստատությունները կշարունակեն դիտարկել այս գործի ընթացքի զարգացումը դատարանում։ Երկրորդ փուլ. Ընտրությունների վարչական կազմակերպումը ԿԸՀ֊ի եւ Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից երկրորդ փուլի նախապատրաստությունները հիմնականում արդյունավետ էին եւ օրենքին համապատասխան։ Ընտրական հանձնաժողովների կազմը երկրորդ փուլում պետք է լիներ նույնը, ինչ առաջինում, սակայն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ակնհայտորեն բարձր թվի փոփոխումը մտահոգության առիթ էր։ Մինչ գործող նախագահը եւ նրան սատարող խորհրդարանական ֆրակցիաները յուրաքանչյուր հանձնաժողովում նշանակում են 6 անդամներ ընդհանուր 9֊ից, ընդդիմադիր թեկնածուն եւ նրա կուսակցությունը, որը հանձնաժողովի անդամներ նշանակելու իրավունք չուներ, ներկայացված էր մեկ վստահված անձով, որը չուներ քվեարկելու իրավունք։ Այսպիսով, ընտրական հանձնաժողովների անդամության կազմը նույնիսկ ավելի անհավասարակշիռ էր գործող նախագահի օգտին, քան առաջին փուլում։ Համաձայն ԿԸՀ տվյալների, այն 10400 ընտրողներին, որոնք չէին կարող գտնել իրենց անունները ընտրացուցակներում առաջին փուլի ընտրությունների օրը, հաջողվեց դատարանից ստանալ դատավճիռ, ինչը նրանց թույլ տվեց քվեարկել։ Այդ ընտրողները երկրորդ փուլում հնարավորություն ունեցան քվեարկելու՝ առանց վերոհիշյալ ընթացակարգի կիրառման։ Երկրորդ փուլ, քարոզարշավի զարգացումները Առաջին փուլի եւ երկրորդ փուլի քարոզարշավի պաշտոնական մեկնարկի միջեւ ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղի են ունեցել չարտոնված ընդդիմության երեք մեծ հանրահավաքներ։ Որոշ ընդդիմադիր գործիչներ դիմում էին ամբոխին անզուսպ, երբեմն էլ նույնիսկ հրահրիչ կոչերով՝ դիմելու հակասահմանադրական գործողությունների, այն է՝ գրավել նախագահական նստավայրը։ Նախագահական թեկնածուն, սակայն, կոչ էր անում իրեն սատարողներին գործել միայն օրենքի սահմաններում։ Հավաքներին ներկա էին շատ ոստիկաններ, սակայն նրանց վարվելակերպը կոռեկտ էր։ Միջոցառումները, ընդհանուր առմամբ, կազմակերպված եւ խաղաղ էին։ Երեւանից դուրս միջազգային դիտորդները ականատես են եղել այն բանին, որ ոստիկանությունը կանգնեցրել է հանրային տրանսպորտը՝ ցուցարարներին մարդկանց միանալը կանխելու նպատակով։ Նախագահը եւ այլ պաշտոնյաներ արեցին հրապարակային խիստ հայտարարություններ, զգուշացնելով զերծ մնալ ապօրինի գործողություններից։ Փետրվարի 22֊ի վաղ առավոտյան ոստիկանությունը սկսեց տներից ձերբակալել ընդդիմության կողմնակիցներին՝ խուլիգանության եւ/կամ, չարտոնված հանրահավաքներում մասնակցության մեղադրանքներով։ Ձերբակալվել էր առնվազն 200 անձ, ներառյալ բազմաթիվ ընդդիմության վստահված անձեր եւ շտաբների անդամներ։ Դրանցից առնվազն 77-ը ենթարկվել է մինչեւ 15 օր վարչական կալանքի, իսկ 65-ը՝ վարչական տուգանքի, մյուսներն ազատ են արձակվել առանց պատժամիջոցների ենթարկվելու։ Դատավարություններից շատերը փակ էին։ Մեղադրվողները հիմնականում դատապաշտպան չունեին։ Որոշ ձերբակալվածների գտնվելու վայրի մասին չէին հայտնել նրանց ընտանիքներին։ Մարտի 1-ին կալանավորվածներից 47-ը ազատ է արձակվել, որոնցից շատերը ազատ են արձակվել մինչեւ կալանքի ժամկետների ավարտը։ Ձերբակալությունները կատարվել էին Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների օրենսգրքի ոչ քրեական վարվելակերպին վերաբերող հոդվածներով։ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը 2002 թ. սեպտեմբերին կայացրած որոշումով հարկադրել է պետական մարմիններին վերացնել վարչական կալանքին վերաբերող Օրենսգրքի հոդվածները եւ զերծ մնալ դրանց կիրառումից մինչեւ վերացումն ընկած ժամանակահատվածում։ Ձերբակալությունները հակասում էին նաեւ ԵԱՀԿ այն պարտավորությանը, որի համաձայն վարչական միջոցները չպետք է օգտագործվեն թեկնածուներին իրենց կարծիքները ազատորեն արտահայտելու հնարավորությունից զրկելու համար։ Ընդդիմության ակտիվիստների ձերբակալությունները նպաստել են բացասական եւ շատ լարված քաղաքական մթնոլորտի ստեղծմանը, ինչը ստվեր գցեց մինչ ընտրությունների երկրորդ փուլը ընկած ժամանակահատվածի վրա։ Երկրորդ փուլի պաշտոնական քարոզարշավը սկսվեց փետրվարի 26-ին։ Առաջին փուլում պարտված թեկնածուներից մի քանիսը հայտարարեցին, որ սատարելու են ընդդիմության թեկնածուին։ Ընդհանուր առմամբ, շարունակվում էր բացակայել խնդիրների վրա հիմնված քարոզչությունը։ Ի տարբերություն առաջին փուլի, քարոզչական միջոցառումները կենտրոնացված էին Երեւանում եւ չէին նկատվում այլ տեղերում։ Ընդդիմության թեկնածուի քարոզարշավը Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաքում՝ Վանաձորում, սկսվեց մարտի 1-ին, չնայած բոլոր խոչընդոտներին, որոնց թվում էին ձայնային սարքավորումների առգրավումը ոստիկանության կողմից եւ հանրահավաքի կազմակերպիչներին օժանդակող մարդկանց կարճատեւ ձերբակալումը։ Երկու թեկնածուների շտաբների անդամները բողոքել են միջազգային դիտորդներին հակառակ կողմից կիրառվող ճնշումների եւ սպառնալիքների մասին։ Ստացած կոնկրետ տեղեկատվության հիման վրա, միջազգային դիտորդները հաստատեցին ընդդիմության թեկնածուի շտաբի հետ կապված երեք անձանց աշխատանքից ազատելու դեպքերը։ Առկա էին նաեւ հիմնավոր նոր մեղադրանքներ այն մասին, որ այն անձինք, ովքեր առաջին փուլում չեն սատարել գործող նախագահին, ենթարկվել են աշխատանքից ազատման պատժիչ միջոցների կամ աշխատանքից ազատման սպառնալիքների։ Ընդդիմության թեկնածուի շտաբի հետ կապ ունեցող երկու անձինք ձերբակալվել են փետրվարի 18-ին եւ 23֊ին՝ ընտրությունների առաջին փուլին նախորդող գիշերը ընտրատեղամասի պատին ահաբեկիչ հայտարարություն փակցնելու քրեական մեղադրանքով: Միջազգային դիտորդները նույնպես հաստատեցին ընդդիմության թեկնածուի Աբովյան քաղաքի նախընտրական շտաբի դեմ ուղղված հրդեհային գրոհի փաստը, որը հետաքննվում է ոստիկանության կողմից։ Հանրային սեփականություն հանդիսացող շենքերը շարունակում էին օգտագործվել հօգուտ գործող նախագահի, եւս մեկ անգամ ցուցաբերելով թեկնածուների նկատմամբ պետական մարմինների կողմնակալ մոտեցումը։ Երկրորդ փուլի լուսաբանումը լրատվական միջոցների կողմից Առաջին եւ երկրորդ փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածում, հանրային աղբյուրներից ֆինանսավորվող հեռուստատեսությունը պարզորեն թերացավ իր «Ռադիոյի եւ հեռուստատեսության մասին» օրենքով, ինչպես նաեւ ԿԸՀ-ի հունվարի 15-ի որոշման մեջ նախատեսված պարտականությունների մեջ, այն է՝ թեկնածուների մասին ընտրողներին նախապատվություններից եւ կողմնակալությունից զերծ տեղեկատվության տրամադրումը։ Հանրային հեռուստատեսությունը հետեւում էր պաշտոնական քարոզարշավի ընթացքում թեկնածուներին 15 րոպե անվճար գովազդային ժամանակ տրամադրելու օրինական պահանջներին, սակայն նրա լրատվական եւ վերլուծական ծրագրերը բացեիբաց քարոզում էին գործող նախագահի օգտին, ով շարունակ ստանում էր ընդարձակ լուսաբանում։ Հանրային հեռուստատեսությունը հեռարձակեց նաեւ ընդդիմության թեկնածուին վարկաբեկող պրայմ-թայմ լրատվական բլոկ։ Նախագահը ստացավ պրայմ-թայմ լուսաբանման 69% հանրային հեռուստատեսությամբ, դրա մեծ մասը դրական էր կամ չեզոք (93%)։ Ի տարբերություն դրան, Ստեփան Դեմիրճյանը ստացավ լուսաբանման 31%, որը մեծամասամբ բացասական էր (67%)։ Որպես դրական զարգացում, Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքում առաջին անգամ հեռուստաբանավեճ տեղի ունեցավ երկու հիմնական մրցակիցների միջեւ Հանրային հեռուստատեսությամբ եւ հեռարձակվեց բազմաթիվ այլ հեռուստաալիքներով։ Բացի դրանից, բազմաթիվ մասնավոր հեռուստակայաններ կազմակերպեցին մի շարք երկխոսություններ եւ բանավեճեր թեկնածուների ներկայացուցիչների միջեւ։ Մասնավոր հեռարձակողները, որոնք դիտվում էին միջազգային դիտորդների կողմից, ձախողեցին ընդդիմության թեկնածուին բավարար մակարդակի դաշտ ապահովել եւ բացահայտորեն կողմնակալ մնացին հօգուտ գործող նախագահի իրենց պրայմ֊թայմ լրատվական հաղորդումների ընթացքում երկու փուլերի միջեւ ընկած ողջ ընթացքում։ Ի տարբերություն առաջին փուլի, հինգ մասնավոր հեռուստակայան որոշեցին չտրամադրել եթերաժամ վճարված քաղաքական գովազդների համար, հետագայում սահմանափակելով ընդդիմության թեկնածուի հնարավորությունը ներկայացնելու իր հայացքները։ Տպագիր լրատվամիջոցները շարունակեցին կողմնակալություն ցուցաբերել իրենց կողմից ընտրված թեկնածուի նկատմամբ, այնքան, որ ընտրողը համարյա թե անկարող գտնվեց հիմնվել որեւէ մեկ լրատվական աղբյուրի վրա՝ ընտրարշավի վերաբերյալ օբյեկտիվ տեսակետ ստանալու համար։ Պետականորեն հիմնադրված «Հայաստանի Հանրապետություն» թերթը շարունակում էր մեծամասամբ կողմնակալ մնալ հօգուտ գործող նախագահի, տրամադրելով նրան թեկնածուների իր լուսաբանման 57%-ը, որը միայն դրական էր։ Ի համեմատություն, ընդդիմադիր թեկնածուն ստացավ լուսաբանման 43%, որի 67%-ը բացասական էր։ Քաղաքական տեղեկատվության միակ այլընտրանքային աղբյուրներ հանդիսացան սահմանափակ թվով ընդդիմադիր թերթերը, որոնք բացահայտ ձեւով արտահայտվեցին ընդդեմ գործող նախագահի, այդպիսով քաղաքական պլատֆորմ առաջարկելով նրա հակառակորդին։ «Առավոտ» օրաթերթը, օրինակ, իր լուսաբանման 62%-ը տրամադրեց գործող նախագահին, ընդ որում, այդ լուսաբանումը հիմնականում բացասական էր։ Համենայնդեպս, շնորհիվ ցածր ազդեցության եւ խիստ տարածքային սահմանափակման, մի քանի ընդդիմադիր թերթեր չկարողացան համակշռել այն բալանսի պակասը, որ ստեղծվում է էլեկտրոնային լրատվամիջոցների պատճառով: Միջազգային դիտորդները շարունակ վստահելի ահազանգեր էին ստանում երկու փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածում լրագրողների նկատմամբ կիրառվող սպառնալիքների եւ բռնությունների մասին։ Մասնավորապես, որոշ լրագրողներ հայտնեցին, որ իրենց նկատմամբ ճնշումներ, հարկադրումներ եւ խմբագրական միջամտություններ են գործադրվել, ընդհուպ մինչեւ գրաքննություն, հետեւելով նրանց կողմից արված ընդդիմության հանրահավաքների եւ ձերբակալումների մասին լուսաբանումներին։ Ռուսական ՆՏՎ անկախ հեռուստակայանը, որն իրականացնում էր իրադարձությունների ամբողջական լուսաբանումը, փետրվարի 26-ից դադարեց հեռարձակվել Հայաստանում, տեղական «Պարադիզ» ընկերությունը, որը հաղորդում էր ՆՏՎ֊ի ծրագրերը Հայաստանում, հայտնեց, որ հաղորդիչների հետ կապված տեխնիկական խնդիրներ կան։ Վերադաս Հանրային հեռուստատեսության աղբյուրները եւս հայտնեցին, որ իրենց լրագրողները սպառնալիքներ են ստացել։ Հիմնականում, լրատվամիջոցների կողմից ընտրությունների կողմնակալ լուսաբանումը ցույց տվեց, որ Հայաստանը դեռ պակաս ունի այն ուժեղ եւ անկախ լրատվամիջոցների, որոնք ի վիճակի կլինեին ապահովել բավարար, հավասարակշիռ տեղեկատվություն, որը հնարավորություն կտար ընտրազանգվածին լավ իրազեկված որոշում կայացնել: Երկրորդ փուլ. Ընտրության օրը, ձայների հաշվարկը եւ աղյուսակավորումը Քվեարկությունը անցավ անցած երկու շաբաթների իրադարձությունների ֆոնի վրա՝ բարձր լարվածության մթնոլորտում։ Դիտորդները արձանագրեցին, որ ընդհանուր առմամբ տեխնիկական ընթացակարգերը ճիշտ պահպանված էին եւ գործընթացը դրական գնահատեցին այցելած ընտրատեղամասերի 87%-ում։ Սակայն քվեարկության գործընթացը մթագնած էր լուրջ խախտումներով բազմաթիվ ընտրատեղամասերում։ Ամենամեծ մտահոգությունը առաջացրին լայնատարած քվեատուփերի լցոնման դեպքերը։ Միջազգային դիտորդները փաստաթղթավորեցին եւ հաստատեցին քվեատուփերի դեպքեր Հայաստանով մեկ 40 ընտրատեղամասերում (օրինակ՝ ընտրատեղամասեր՝ 0133, 0391, 0398, 0415, 0705, 0989, 1218, 1254, 1259, 1260, 1329 եւ 1699)։ Առկա էին բազմաթիվ հաստատված դեպքեր, երբ կնքված եւ ստորագրված քվեաթերթիկները շրջանառության մեջ էին ընտրատեղամասից դուրս, քվեարկությունից առաջ եւ դրա ընթացքում (օրինակ՝ 0404, 1030, 1790, 1835, 2177 եւ 2178 կնիքներով, կնիքների համարները նույնը չեն ինչ-որ ընտրատեղամասերի համարները)։ Դիտորդները խնդիրներ նկատեցին նաեւ զինվորականների քվեարկության ընթացքում՝ ներառյալ բաց քվեարկության դեպքեր Երեւանում (ընտրատեղամաս 0362) եւ «կարուսել» քվեարկություն Արմավիրում (ընտրատեղամաս 0707)։ Սպառնալիքների դեպքերի մասին ահազանգեր ստացվեցին ավելի քան տաս ընտրատեղամասում՝ հիմնականում ուղղված ընդդիմության թեկնածուի վստահված անձանց դեմ։ Չարտոնված անձանց, ներառյալ պետական պաշտոնյաների, ներկայությունը տեղամասերում (24%) եւս մեկ անգամ մտահոգիչ էր։ Մի քանի դեպքերում նկատվել է, որ գործող նախագահին սատարող վստահված անձինք եւ չարտոնված անձինք ընտրատեղամասերում գործադրում էին չափազանց ազդեցություն։ Այն ընտրատեղամասերից շատերում, որտեղ դիտարկվել է հաշվարկումը, այդ գործընթացը արժանացավ բացասական գնահատականի։ Քվեատուփերի լցոնման վկայություններին ականատես են եղել տասնութ ընտրատեղամասում (օրինակ՝ ընտրատեղամասեր 0014, 0115, 0293, 0333, 0390, 0396, 0400, 0403)։ Այլ խախտումները, որոնց ականատես եղան դիտորդները, ներառում էին ընտրաթերթիկների ավելացում հաշվարկման գործընթացը սկսելուց հետո (ընտրատեղամաս 0293), մեկ թեկնածուի օգտին քվեարկված քվեաթերթիկի ապօրինի մարում ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից (ընտրատեղամաս 0091), միտումնավոր սխալ հաշվարկում (ընտրատեղամասեր 0004 եւ 0556) եւ հիմնական ընթացակարգերին հետեւելու մեջ թերացումներ (ընտրատեղամաս 1353)։ Դիտարկված հաշվարկման գործընթացներից համարյա կեսի ընթացքում ներկա էին չարտոնված անձինք։ Մինչդեռ, երկու թեկնածուներ ունեին վստահված անձ ընտրատեղամասերի մեծ մասում, նշանակալի մասում՝ ի հակասություն օրենքի, ներկա էին մեկից ավելի վստահված անձեր։ Տեղական դիտորդները ներկա էին այցելած տեղամասերի 50%-ից ավելիում։ Բազմաթիվ ահազանգեր ստացվեցին այն մասին, որ միջազգային դիտորդներին, տեղական դիտորդներին եւ վստահված անձանց թույլ չեն տվել դիտարկել հաշվարկման գործընթացի բոլոր ասպեկտները։ Ընտրատեղամասերի երկու երրորդում, արդյունքների մասին արձանագրությունների պատճենները անմիջապես հաշվարկի ավարտից հետո չէին փակցվել հրապարակայնացման նպատակով, սակայն հիմնականում դիտարկված ընտրատեղամասերում դրանք տրամադրվում էին բոլոր նրանց, ով պահանջում էր պատճենը։ Սույն հայտարարությունը կազմված է անգլերեն եւ հայերեն լեզուներռվ։ Սակայն, անգլերեն տարբերակը համարվում է միայն պաշտոնականը։ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը (ՄԸԴԱ) հանդիսանում է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) եւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) համատեղ ընձեռնություն։ Պարոն Պիտեր Այքերը ղեկավարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական դիտորդական առաքելությունը։ ԵԽ ԽՎ պատվիրակությունը գլխավորել է լորդ Ռասել Ջոնսթոնը։ Սույն հայտարարությունը հիմնված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական դիտորդական առաքելության 30 դիտորդների դիտարկումների վրա, որոնք գործում էին հունվարի 15֊ից Երեւանում եւ ամբողջ հանրապետության տարածքով մեկ։ Սույն հայտարարությունը նաեւ ներառում է ԵԱՀԿ 21 մասնակից երկրներից ուղարկված 193 կարճաժամկետ դիտորդների ընտրության օրվա հայտնաբերությունները, այդ թվում ԵԽ ԽՎ-ի 3 խորհրդարանականների հաշվետվությունը հանրապետության 1865 ընտրատեղամասերից 720-ի վերաբերյալ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կհրապարակի վերջնական հաշվետվությունը գործընթացի ավարտից մոտավորապես մեկ ամիս անց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել