Լրահոս
Օրվա լրահոսը

ծժ կԿլԾԸծ, ծժ ԹԿՀ

Մարտ 06,2003 00:00

ծժ կԿլԾԸծ, ծժ ԹԿՀ Երեկ կեսօրին մեր ստացած հերթական ահազանգն անանուն չէր: Զանգի հեղինակը՝ Միրիջանյան Ռոզան, մեզ հայտնեց, որ Ավան-Առինջի թիվ 0007/1 ընտրատեղամասում «լցնում են»: Լցնողն, ըստ նրա, մանկապարտեզի տնօրենն էր, որն իբր պատրաստվում է նորից լցնել: Ավան-Առինջի վերոնշյալ ընտրատեղամասը գտնվում էր թիվ 9 մսուր-մանկապարտեզի շենքում, եւ հանձնաժողովի նախագահն էլ մանկապարտեզի տնօրենն էր՝ Ռոմելա Սահակյանը: Վերջինս զայրացած էր նրանից, որ լրագրողները հանգիստ չեն թողնում, քիչ առաջ էլ ռադիոյից էին եկել՝ ահազանգի հետքերով: Տնօրենը ժխտում էր կատարվածը: Ստ. Դեմիրճյանի վստահված անձը՝ Սիլվա Բերչյանը, սակայն, պատմեց, թե ինչպես ժամը 11:30-ին բավական սոլիդ մի կին (ոչ մանկապարտեզի տնօրենը, ինչպես մեզ էին ասել) ծալված քվեաթերթիկները լցրեց, «եւ ես թափանցիկ տուփից տեսա, թե ինչպես թերթիկները թափվեցին ցած: Դրանք առնվազն 6-7-ն էին»: Ի դեպ, այս մասին հանձնաժողովի քարտուղարը արձանագրություն էր կազմել: Միայն անհասկանալի է մնում, թե անգամ արձանագրության առկայության դեպքում ինչպե՞ս էին փաստից անտեղյակ մնացել թե հանձնաժողովի նախագահը, թե մյուս կողմի վստահված անձինք, որոնք հավաստիացնում էին, որ քվեարկությունն ընթանում է օրենքի տառին համապատասխան: «Բավական չէ՝ երեսիդ ասում են, որ դու ստում ես, դեռ քոռի տեղ էլ են դնում»,- վիրավորված էր Դեմիրճյանի վստահված անձը: Իսկ մանկապարտեզի տնօրեն, հանձնաժողովի նախագահ Ռոմելա Սահակյանն ամփոփեց. «ծպ տՏռՎՈվ, վպ ՉՏՐ»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել