Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ172ը կասկածում է ԱՎԾ արժանահավատությանը

Մարտ 04,2003 00:00

ԱՄՆ172ը կասկածում է ԱՎԾ արժանահավատությանը Իսկ մեր իշխանավորները չարաշահում են իրենց լիազորությունները Անգամ 12 հազար էջ ուսումնասիրելուց եւ Իրաքի բոլոր ծակուծուկերը հետազոտելուց հետո, ԱՄՆ172ը չի կարողանում միջազգային հանրությանը ներկայացնել Իրաքը ռմբակոծելու իր մտադրության որեւէ ընդունելի հիմք: ԱՄՆ172ի դաշնակիցներ Ֆրանսիան ու Բելգիան հրաժարվում են կուրորեն հավատալ Նահանգներին: ԱՄՆ-ը մեկ շաբաթում Ֆրանսիային «ոչ դաշնակցից» դարձրեց «դավաճան»: ԱՄՆ172ին դաշնակից Թուրքիան էլ կամակոր երեխայի համառությամբ պնդում է, որ իր նվեր կոնֆետին ավելացվեն նաեւ խնձոր եւ պաղպաղակ: Մի՞թե կպառակտվի ՆԱՏՕ-ն: Ո՞ւմ մտքով կանցներ, որ նման հարց կհայտնվի ու դեռ կքննարկվի: Ու…8230Հայաստանի նախագահական ընտրություններ: ԱՄՆ172ը արդեն հայտարարել է, որ կհանդուրժի ընտրակեղծիքների ու խախտումների 5172տոկոսանոց չափը միայն, ու ընդդիմությանը հորդորում է գնալ երկրորդ փուլ՝ չմասնավորեցնելով առաջին փուլում արձանագրված կեղծիք-խախտումների չափի վերաբերյալ սեփական ընկալումները: Հետաքրքիր է, ի՞նչ կարծիք ու վերաբերմունք կա մեր նկատմամբ ԱՄՆ պետական կառույցներում: Փորձեցի տեղեկություններ հավաքել ԱՄՆ պաշտոնական սայթերից: Ավելի լավ էր՝ չփորձեի: ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ կոմերցիոն ծառայության սայթերում Հայաստանի վիճակը ներկայացված էր ըստ ՀՀ պաշտոնական վիճակագրության: Սակայն սայթի պատասխանատուները հատուկ նշել էին, որ Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը ունի անվստահելիության կամ անարժանահավատության մեծ աստիճան: Այլ խոսքով՝ համարյա ամբողջովին անարժանահավատ ու անվստահելի է: Մեր պաշտոնական վիճակագրությունը 80172ն անց ծերուկ է, եւ երբեմն կարելի է ներել այդ տարիքին բնորոշ մոռացկոտությունը, սխալները: Բայց սա այդ դեպքը չէ: Երկրորդ անցանկալի իրողությունը: Միացյալ Նահանգները տեղյակ է, թե խորհրդային տնտեսությունից ազատականին անցնելու համար մերոնք ինչ են արել՝ մասնավորեցում, համապատասխան օրենքների ընդունում եւ այլն: Սակայն սայթում հատուկ նշվում է, որ կառավարության պատասխանատուների ու պաշտոնատար անձանց մեծ մասը ներգրավված է մասնավոր բիզնեսում եւ չարաշահում է պաշտոնեական դիրքը սեփական շահերն ու ձեռնարկությունը պաշտպանելու համար: «Նման չարաշահումները հաճախ կիսաօրինական են»,- սա զեկույցի այս մասի եզրափակիչ նախադասությունն է: Այսքանից հետո դժվար չէ ենթադրել կամ կռահել, թե ինչ կարծիք է ձեւավորել ԱՄՆ172ը 12 տոկոս տնտեսական աճի, մեր ԿԸՀ172ի ներկայացրած արդյունքների արժանահավատության կամ վստահելիության վերաբերյալ եւ գործող նախագահին եւս 5 տարի նախագահ տեսնելու «կառավարության պատասխանատուների ու պաշտոնատար անձանց» ցանկությունների ու իղձերի իրականացման մեթոդների օրինականության մասին: Դժվար է կռահել, թե այս պայմաններում ԱՄՆ172ն ինչպես է իր շահերը պաշտպանելու մեր տարածաշրջանում: Կամ, որ մեզ համար ավելի կարեւոր է՝ ում հաշվին: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ Հ. Գ. Բոլոր նրանց, ովքեր կցանկանան օգտվել իմ օգտագործած աղբյուրներից. այցելեք www.usatrade.gov կամ www.state.gov սայթերից որեւէ մեկը եւ փնտրեք ARMENIA անվամբ զեկույցներ: Բոլոր նրանց, ում համար հայոց պատմության ժամանակագրության նոր սկզբակետ կա՝ 98-ից հետո, անվճար խորհուրդ եմ տալիս: Չշտապեք հակահոդված գրել: Նշված սայթերում ներկայացված բոլոր տվյալները վերաբերում են հենց 98-ից հետոյին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել