«Պատերազմը դեռ չի ավարտվել» ՊՆ կոլեգիան հաստատեց այն, ինչ ասում էր Լեւոն Տեր172 Պետրոսյանը 5 տարի առաջ Հինգ տարի էր պետք, որպեսզի ոչ այլ ոք, քան Պաշտպանության նախարարության կոլեգիան հայտարարի այն, ինչ պնդում էր հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր172Պետրոսյանը 1997172ին։ Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ172որ տեսական պնդում չէր անում, այլ խիստ առարկայական ու բոլորին տեսանելի ու շոշափելի. այն է՝ պատերազմը դեռ չի ավարտվել, ընդամենը ժամանակավոր զինադադար է։ Զինադադար՝ մեր շահած ճակատամարտերից հետո, մեզ համար շահեկան պայմաններում։ Այս հիմքի վրա նա առաջարկում էր գնալ վերջնական խաղաղության հաստատման եւ ներկայացնում դրա իրականացման հիմնավորված քաղաքական ծրագիր։ Հակառակ դեպքում համարում էր, որ պատերազմը շարունակվում է։ Ընդդիմախոսները, նույն Քոչարյանի գլխավորությամբ, նրան այսօր սատարող «պրոֆեսիոնալ հայրենասիրական» ուժերի եւ «խիստ ազգային» մտավորականների ձայնակցությամբ պնդում էին, որ պատերազմն ավարտվել է եւ ավարտվել է հաղթանակով։ Այս հիմքի վրա էլ «պարտվողական» էին հռչակում խաղաղ կարգավորման առաջարկված ծրագիրը։ Չէի՞ն հասկանում։ Հիմա՞ հասկացան, որ պատերազմը չի ավարտվել։ Հազիվ թե որեւէ մեկը կասկածում է, որ ՊՆ կոլեգիան քաղաքական հայտարարություն է անում առանց իր գերագույն հրամանատարի գիտության ու հրահանգի։ Այսինքն, դրա հեղինակը առաջին հերթին Քոչարյանն է։ Անպայման պետք էր, որ իշխանությունից զրկվելու սպառնալիքի օղակը սեղմե՞ր կոկորդը, սեփական կաշին փրկելու սուր անհրաժեշտության առջե՞ւ կանգներ, որպեսզի վերջապես խոստովաներ. «Պատերազմը դեռ չի ավարտվել»։ Եթե չի ավարտվել, ուրեմն շարունակվում է եւ դրա համար մենք պարտական ենք իրեն՝ Քոչարյանին։ Այսինքն, 1998-ին իրոք իշխանության է եկել հենց այդ պատերազմը շարունակելու ծրագիր ունեցող «կուսակցությունը», եւ որին այլ կերպ դժվար է կոչել, քան պատերազմի կուսակցություն։ Հինգ տարի, ամբողջ հինգ տարի պետք եղավ նաեւ հասարակությանը, որպեսզի նա հասկանա, որ Քոչարյանը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի երաշխավորն է։ Դրանով է նա եկել իշխանության, եւ դա է նրա իշխանության պահպանման միակ հիմքը եւ միջոցը։ Այլ կերպ դժվար է բացատրել անգամ 1988թ. չափանիշներով հսկա 150.000172 անոց հանրահավաքները։ Ոչ անձի նկատմամբ ատելությունը, ոչ էլ մեկ այլ անձի նկատմամբ սերը չեն կարող այդքան մարդ հավաքել։ Դա շարժում է պատերազմի դեմ։ Դա խաղաղության կուսակցությունն է։ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ