Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵԿԵԼ ԵՆՔ՝ ՏԵՍՆԵԼՈՒ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ»

Փետրվար 26,2003 00:00

«ԵԿԵԼ ԵՆՔ՝ ՏԵՍՆԵԼՈՒ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ» Փետրվարի 19-ից հետո հրավիրված հանրահավաքներից մեկում, երբ երթն անցնում էր ԿԸՀ առջեւով, ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներից Զորեն Լուչիչը հարցուպատասխան ունեցավ լրագրողների հետ: – Ձեզ այս հանրահավաքները վտանգավոր չե՞ն թվում: – Ո՛չ: Միայն երկինքն է ամպամած, բայց ցուցարարները խաղաղ են: – Իսկ Դուք տեղյա՞կ եք, թե մեր երկրում ինչ դեպքեր են տեղի ունեցել 1996-ին, երբ գրոհեցին ԱԺ-ն: – Այո, տեղյակ եմ: Բայց այժմ նման սպառնալից զարգացումներ ես չեմ տեսնում: Ես մասնակցում էի հանրահավաքին, եւ տեսնում եք, լավ տրամադրություն ունեմ: – Դուք կարծում եք՝ իմաստ ունի՞ այս հանրահավաքներին ներկա գտնվելը: – Իհա՛րկե: Այս ցույցերում երեւում է ընտրությունների իրական արդյունքը, ժողովուրդն այստեղ արտահայտում է իր կամքը: Միշտ պետք է հիշել, որ ընտրությունների գործառույթը հասարակության կամքն արտացոլելն է: Այդ կամքը երեւում է այս մարդկանց մասնակցությունից հանրահավաքներին: – Բայց նրանք չեն համաձայնում ԿԸՀ հրապարակած արդյունքներին: – ԿԸՀ արդյունքներին մենք սպասում էինք քվեարկության ավարտից հետո, 18 ժամվա ընթացքում 3 ժամյա պարբերականությամբ դրանք պետք է հնչեին, սակայն ոչինչ չհնչեց: – Չե՞ք կարծում, որ գուցե ԿԸՀ-ն շատ էր շտապում եւ դրա համար միջանկյալ տվյալներ չէր հաղորդում: – ԿԸՀ-ները միշտ են շտապում: Բայց խնդիրն այն չէ, թե որքան են շտապում, այլ՝ թե որքանով են իրենց պարտականությունները կատարում: – Դուք ուրիշ օրինախախտումներ է՞լ եք նկատել: – Որոշ անօրինականություններ առաջին անգամ ձեր երկրում տեսա, թեեւ ընտրությունների հետեւելու երկարամյա փորձ ունեմ: Առաջին անգամ ձեր երկրում տեսա, որ տրցակով լրացված քվեաթերթիկներ լցնեն քվեատուփերի մեջ կամ, որ ոստիկանը 15 անձնագիր ձեռքին դուրս գա ընտրատեղամասից: Իսկ նման փաստեր արձանագրող լուսանկարներ մենք ունենք: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել