Տեսարան Բաքվի շուկայից Ֆոտոռեպորտաժը պատմում է Բաքվի փոքր բիզնեսի մասին: Լուսանկարներն արվել են 2002թ. նոյեմբերին՝ Ֆարիդ Խայրուլինի կողմից: Թերթավաճառները վաղ առավոտյան խմբագրություններից մեծաքանակ թերթեր են գնում, որոնց վաճառքից օրական 200-250 մանաթ օգուտ են ունենում, որը համարժեք է մոտ 50 սենթի: Ամսվա կտրվածքով այդ թերթավաճառների եկամուտը կազմում է մոտ 60 ԱՄՆ դոլար, որն Ադրբեջանի համար փոքր գումար չէ: Այս շուկայում կան տարբեր չափի ու ձեւերի կրպակներ: Զբաղեցրած տարածքի հարկերից խուսափելու համար շատերն իրենց ապրանքը ձեռքի վրա, փոքրիկ աթոռների կամ ինքնաշեն ցուցափեղկերի վրա են վաճառում: