Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ ինչո՞ւ եք ոտնահարում «Ա1+»-ի իրավունքները

Փետրվար 15,2003 00:00

Իսկ ինչո՞ւ եք ոտնահարում «Ա1+»-ի իրավունքները ՀՌԱՀ-ը պաշտպանում է «Ա1+»-ին Երեկ տնտեսական հարցերով դատարանում քննարկվեց 5 հեռուստաընկերությունների՝ «Դար 21», «Երեւան», «ԱրմենԱկոբ», «Թիվի ֆայֆ» եւ «Է.Վ.» հեռուստաընկերությունների հայցն ընդդեմ ՀՌԱՀ172ի: Հիշյալ հեռուստաընկերությունները պահանջում էին անվավեր ճանաչել ՀՌԱՀ հունվարի 23-ին կայացրած թիվ 1 որոշումը, ըստ որի հանձնաժողովը հրաժարվել էր նրանց վերադարձնել մրցութային առաջարկների իրենց փաթեթները՝ ժամկետները եւ ստանձնելիք պարտավորությունները համապատասխան փոփոխության ենթարկելու համար: Հայցվոր կողմը դատարան ներկայացրեց նաեւ լրացումներ, որտեղ նշվում էր, թե հանձնաժողովի թիվ 1 որոշումը նաեւ անհավասար պայմաններ է ստեղծել մրցույթին մասնակցող կազմակերպությունների նկատմամբ, եւ ցանկանում են վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները: Հայցվոր կողմը փորձում էր փաստարկներ ներկայացնել այն մասին, որ նոյեմբերի 19-ին հայտարարված կապուղիների համար մրցույթը չի կայացել դիմորդներից անկախ պատճառներով, ուստի հնարավոր է, որ այդ մրցույթի համար ներկայացված փաթեթներում նշված լինեն ժամկետներ կամ ներդրումներ կատարող որեւէ կազմակերպության անուն, որն իր մեջ պարունակում է «առեւտրային գաղտնիք», ինչի մասին այլեւս չարժե հիշատակել: Հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչ Սուրեն Պետրոսյանը նշեց, որ վերոնշյալ հեռուստաընկերություններից 4-ին արդեն իսկ հայտնի է եղել, որ իրենց մրցակիցը «Մելտեքս» ՍՊԸ-ն է, եւ հետաքրքրվեց, թե արդյոք հանձնաժողովը նշված փաթեթները վերադարձնելով անհավասար պայմաններ չէ՞ր ստեղծի «Մելտեքս» ՍՊԸ-ի համար, քանի որ նա չէր ցանկացել ետ վերցնել իր մրցութային փաթեթը: Հայցվոր կողմը դարձյալ նույնն էր պնդում՝ ավելացնելով, թե հունվարի 31-ի մրցույթի կայացման պայմաններում իրենց վստահորդ կազմակերպությունները կարող էին հայտնվել «ոչ բարվոք» վիճակում, քանի որ ժամանակային առումով արդեն իսկ խախտած կլինեին առաջարկում առկա իրենց պարտավորությունների կատարումը: Հանձնաժողովի ներկայացուցիչը նկատեց՝ արդյո՞ք մրցութային բոլոր փաթեթներն են պարունակում նման ժամկետներ ու առեւտրային գաղտնիք, կամ մի՞թե դիմող կազմակերպությունները կարող էին իմանալ, որ իրենք հաղթելու են որեւէ կապուղու համար հայտարարված մրցույթում, ու միջնորդեց դատարան ներկայացնել ապացույցներ, որոնք կարող են հիմնավորել իրենց ասածները, ինչը բավարարվեց: Հայցվոր կողմն էլ իր հերթին միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով ՀՌԱՀ նիստի այն արձանագրությունը, որով կայացվել է թիվ 1 որոշումը: Արդյոք հանձնաժողովի միջնորդությունը չի՞ նշանակում, որ մրցույթն այլեւս չի կարող կայանալ այդ փաթեթներով: «Առավոտի» այս դիտարկման ի պատասխան, ՀՌԱՀ ներկայացուցիչ Սուրեն Պետրոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ մրցութային փաթեթներն ամեն դեպքում պետք է բացվեին հայտարարված օրը կամ մեկ այլ օր, երբ կհայտարարվի: Իսկ օրենքով դրանց գաղտնիության պահանջն այն էր, որ մասնակիցները սկզբնապես չիմանային, թե ով ինչ փաթեթ է ներկայացրել, որպեսզի ըստ այդմ իրենցը չհամապատասխանեցնեն դրանց: Այս պահին 5-ից 3-ն ունեն 1 մրցակից՝ «Մելտեքս» ՍՊԸ-ն, որն արդեն դիմել է: «Դար 21»-ն ընդհանրապես մրցակից չունի, եւ նրա ներկայացրած փաթեթի տվյալների հրապարակումը չի կարող մրցույթի արդյունքների վրա հետեւանք ունենալ: Իսկ ինչ վերաբերում է գաղտնիությանը, կարծում եմ, դատարանը միջոցներ կձեռնարկի որոշակի գաղտնիություն ապահովելու համար»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել