Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում

Փետրվար 14,2003 00:00

Պարզաբանում Ի պատասխան «Առավոտ» թերթի հունվարի 28-ի համարում տպագրված «Արմենիկումը»՝ ծույլ ուսանող» հոդվածի, ցանկանում ենք պարզաբանել հետեւյալը. Ինչպես նշված էր հոդվածում, «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական քրիստոնեական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «ԶԼՄ-ների դերը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում» թեմայով սեմինարին ներկա էր դոկտոր Լաուրենթիո Զոլոտուչկան: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ դոկտոր Զոլոտուչկան սեմինարին մասնակցում էր որպես «Վորլդ Վիժն»172ի Ռումինիայի գրասենյակի ներկայացուցիչ եւ «Արմենիկում»-ի վերաբերյալ հայտնել է Ռումինիայում «Smith Klain Beecham» դեղագործական ֆիրմայի ներկայացուցչի հետ իր հանդիպման ժամանակ վերջինիս արտահայտած կարծիքը: Կարեւոր ենք համարում հայտնել, որ նշված հայտարարությունը ոչ մի առնչություն չունի «Վորլդ Վիժն» հայաստանյան գրասենյակի կարծիքի կամ դիրքորոշման հետ: Դոկտոր Զոլոտուչկայի հետ պարզաբանող հանդիպման ժամանակ նա նույնպես հաստատեց, որ սեմինարի ընթացքում հայտնել է «Smith Klain Beecham» դեղագործական ֆիրմայի կարծիքը՝ ըստ որի անհրաժեշտ է առնվազն հինգ-վեց տարվա հետազոտական աշխատանք՝ դեղամիջոցի հատկությունների մասին լիարժեք կարծիք հայտնելու համար: «Վորլդ Վիժն» կազմակերպությունը 1988 թվականից գործում է Հայաստանում՝ իրականացնելով լայնածավալ եւ երկարաժամկետ զարգացման ծրագրեր: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը «Վորլդ Վիժն»172ի կողմից դասվում է որպես առաջնային կարեւորություն ունեցող նախաձեռնություն եւ «Վորլդ Վիժն» հայաստանյան գրասենյակը համագործակցելով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ, իրականացնում է Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք միջոցառումներ: «Հայաստանում «Վորլդ Վիժն»-ը հանդիսանում է ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման աշխատանքները համակարգող հանձնաժողովի անդամ»,- հայտնեց «Վորլդ Վիժն» կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Դեյվիդ Թոմսոնը: «Մենք երախտապարտ ենք «Վորլդ Վիժն» կազմակերպությանը՝ ընձեռած այս հնարավորության համար եւ հուսով ենք, որ մեր կազմակերպությունը իր գիտելիքները եւ համաշխարհային փորձը այս բուժում չունեցող հիվանդության վերաբերյալ ի գործ կդնի Հայաստանում ՄԻԱՎ /ՁԻԱՀ-ի կանխարգելմանը»,- ավելացրեց պրն Թոմսոնը: «Վորլդ Վիժն» հայաստանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել