Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Փետրվար 11,2003 00:00

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ Իմամի ծնունդն եւ նրա ներգաղթը դեպի Ղոմ 1902 թ. երկրորդ կեսին Իրանում լույս աշխարհ եկավ մի այնպիսի արարած, որ հետագայում, իրականացնելով մի աստվածային հեղափոխություն, հիմնովին փոխեց Իրանի եւ իսլամական աշխարհի ճակատագիրը, մի հեղափոխություն,որն առաջին իսկ օրվանից բախվեց աշխարհի գերտերությունների եւ, մանավանդ, ազատության ու անկախության ձգտող ազգերի, թշնամիների բուռն դիմադրության: Սակայն, Աստծո կամոք, նրանց երկարաշունչ պայքարն ընդդեմ այս մեծ գործի եւ նրա առաջնորդի վեհ գաղափարների, պսակվեց պարտությամբ, իսկ Իմամի հեղափոխությունը դեռ կենդանի է ու կենդանի էլ կմնա: Այ՛ո, 1920 թ. սեպտեմբերի 24-ին, Խոմեյն քաղաքում, մի կիրթ ու բարեպաշտ ընտանիքում, լույս աշխարհ եկավ մի այնպիսի էակ, որը հետագայում աշխարհը նրան ճանաչեց Ռուհ-Օլլահ եւ Իմամ Խոմեյնի անվամբ: Իմամը (Ուղի) 5 ամսականում ճաշակեց որբության դառնությունը եւ ամբողջ հասակով կանգնեց «նահատակություն» հասկացության դեմ-դիմաց: 15 տարեկանում, ճակատագրի քմահաճությամբ, նա զրկվեց նաեւ իր բարեպաշտ մոր եւ հորաքրոջ խնամակալությունից: Ռուհ-Օլլահը, որը մանուկ հասակից օժտված էր արտակարգ խելամտությամբ, իր նախնական հոգեւոր կրթությունն ստացավ ծննդավայր Խոմեյնի գիտնականների, հատկապես հարգարժան ավագ եղբոր՝ Այաթ-Օլլահ Փասանդհդեի հետ, եւ 1919 թ. տեղափոխվեց Արաք քաղաքի ճեմարանը: Իմամի վերադարձը Ղոմ, կրթության շարունակությունը եւ իսլամագիտության դասավանդումը Իմամը Ղոմ վերադարձավ անմիջապես Մեծն Այաթ-Օլլահ Հայերիի Ղոմ մեկնելուց հետո եւ իր բարձրագույն ուսումը շարունակեց նրա եւ Ղոմի մյուս գիտնական-աստվածագետների՝ Սեյդ Մոհամմեդ Թաղիի, Եսրեբիի մոտ: Իմամը, բացի աստվածաբանությունից, ուսումնասիրել է նաեւ այլ գիտություններ՝ մաթեմատիկա, աստղագիտություն, փիլիսոփայություն, էռֆան, արեւմտյան փիլիսոփայություն, բարոյագիտություն, տեսական եւ գործնական էռֆան եւ այլն: Այաթ-Օլլահ Հայերիի մահվանից հետո, Իմամի եւ նրա ընկերների ջանքերի շնորհիվ Այաթ-Օլլա Բորուջերդին ստանձնեց Ղոմի ճեմարանի տնօրենի պաշտոնը: Այդ օրերին Խոմեյնին, որպես հմուտ մանկավարժ եւ իսլամական իրավագիտության բարձրաստիճան եւ ազդեցիկ կրոնավոր, մեծ համբավ էր վայելում: Այսքանով հանդերձ նա երբեք չէր ձգտում իշխանության եւ իրեն համարում էր Իսլամի եւ ժողովրդի ծառա: Նա տարիներ շարունակ Ղոմի ճեմարանում դասավանդում էր իսլամական իրավագիտություն եւ փիլիսոփայություն: Տասնչորս տարի դասավանդել է նաեւ Նաջաֆ քաղաքի աստվածաբանական ճեմարանում: Իմամ Խոմեյնին պայքարի եւ ապստամբության խրամատներում Գաղափարական, հասարակական եւ քաղաքական հայացքները դեռ վաղ հասակից էին արմատավորվել Իմամ Խոմեյնիի հոգում: Չարության դեմ մարտնչելու եւ Աստծո ճանապարհին սրբազան պայքար մղելու ոգին Իմամի մոտ սկսվել են երիտասարդ հասակում եւ նրա գիտական մակարդակի ու Իրանի քաղաքական ու հասարակական իրավիճակի զարգացման հետ զուգահեռ, շարունակվել են մինչեւ այն պահն, երբ անհրաժեշտություն առաջացավ ղեկավարել հոգեւոր ապստամբությունը: Այսպիսով, 1963թ. Խորդադ ամսվա 15-ին հիմք դրված հոգեւորականների եւ Իրանի ժողովրդի համընդհանուր շարժումն՝ երկու առանձնահատկություններով (Իմամ Խոմեյնու միանձնյա առաջնորդություն եւ իսլամական ուղղվածություն) մի նոր էջ բացեց Իրանի ժողովրդի պայքարի պատմության մեջ, որն հետագայում ստացավ «Իսլամական Հեղափոխություն» անվանումը: 1963 թ. մի շարք յուրահատուկ դեպքեր տեղի ունեցան Իրանում, որոնք իրականում հիմք դրեցին «Իրանի իսլամական հեղափոխության» իրականացմանը: Նույն թվականի Նոր տարվա շեմին Իմամ Խոմեյնին, դատապարտելով շահի ռեժիմը, ժողովրդին արգելեց մասնակցել հինավուրց «Նովռուզի» տոնակատարություններին եւ շահի «Սպիտակ Հեղափոխություն»-ը «Սեւ Հեղափոխություն» որակելով, մերկացրեց նրա ազգակործան կապերը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ: 1963 թ. Ֆարվարդին ամսվա երկուսին, որը պատահաբար համընկել էր Իմամ Սադեղի նահատակման տարելիցի հետ, շահի գործակալները կեղծ հագուստներով խցկվեցին Ֆեյզիե դպրոցը եւ անմարդկայնորեն սպանեցին մի շարք հոգեւոր ուսանողների: Ֆարվարդին 12-ին Խամենին Ղոմի եւ Նաջաֆի մի խումբ աստվածաբան-գիտնականների լուռ եւ ծպտյալ կեցվածքի դեմ սաստիկ բողոքեց. «Լռությունն այսօր հավասարազոր է բռնակալ ռեժիմի հետ համագործակցության»: Իմամ Խոմեյնին գիտակցաբար էր ընտրել այս ուղին: Նրա պայքարը լոկ շահի ռեժիմի տապալումը չէր, այլ կրոնական եւ աստվածապաշտական ռեժիմի հաստատումը,եւ այս գաղափարի մեջ,որն հետագայում հաստատվեց ե՛ւ բարեկամների ե՛ւ թշնամիների կողմից, մնաց անսասան: 1963 թվականի Մոհառամ ամիսը (մուսուլմանների սգո ամիսն է), որը համընկել էր Խորդադ ամսվա հետ, վրա հասավ: Իմամ Խոմեյնին օգտվելով այս բարենպաստ առիթից, ժողովրդին, ընդդեմ շահի բռնակալ դիրքորոշման, առավել համախմբման կոչ արեց: Ժողովուրդը ոտքի ելավ, հավաքվեց շահի «Մառմառ պալատի» դեմ եւ բացականչեց. «Մահ դիկտատորին»: Աշուրայի օրը՝ Խորդադի 13-ին՝ Աշուրայի օրը (Իմամ Հոսեյնի նահատակման օրն է) Խոմեյնին Ֆեյզիե դպրոցում մի բոցաշունչ եւ արյունալի ելույթ ունեցավ: Դրան հետեւեց Խորդադի տասնհինգի ապստամբությունը: Այդ պատմական ելույթում նա ամբողջովին մերկացնելով շահի կործանարար ու ծածուկ կապերը Իսրայելի հետ, նրան կոչ արեց. «Աղա՜, ես քեզ հորդորում եմ: Ո՜վ պարոն շահ, ո՜վ հարգելի շահ, ես հորդորում եմ քեզ,վերջ տուր քո բռնած գործերին, Աղան քեզ խաբում է»: Սույն ելույթը ծանր հարված էր շահին եւ հենց այդ պատճառով էլ նա հրամայեց լռեցնել Իմամին: Շահի գործակալները կես գիշերին նրան ձերբակալեցին եւ տեղափոխեցին Թեհրան: Խորդադի տասնհինգի առավոտյան Իմամի ձերբակալման լուրը հասավ Թեհրան, Մեշհադ, Շիրազ եւ այլ քաղաքներ: Նույն վիճակը տիրեց նաեւ նշված քաղաքներում: Ժողովուրդը Վարամինից եւ Թեհրանի շրջապատում գտնվող մյուս ավաններից շտապեց դեպի մայրաքաղաք: Շահն իր ողջ հնարավորություններով փորձեց խեղդել խռովարարներին, Խորդադի տասնհինգին արյուն հեղաց, սակայն նա չէր պատկերացնում, որ ժողովրդական այս շարժումը մի քանի տարի հետո վերածվելու է ահեղ հեղափոխության եւ հիմնահատակ տապալելու է իր ռեժիմը: Շահը, ենթադրելով, որ Խորդադյան դեպքերն այլեւս չեն կրկնվելու, 1964 թվականի Ֆարվարդինի 18-ին, առանց նախազգուշացնելու, Խոմեյնուն ազատ արձակեց: Ազատությունից երեք օր հետո Խոմեյնին իր հերթական ելույթում ասաց. «Այսօր տոնակատարություններն իմաստ չունեն: Քանի դեռ ժողովուրդը կենդանի է, Խորդադի տասնհինգի ողբերգության առթիվ պիտի սգա»: «Խորդադի տասնհինգի» առաջին տարելիցին Իմամը եւ մի խումբ բարձրակարգ հոգեւորականներ բազմաթիվ ելույթներ ունեցան: Խոմեյնին, շարժման նպատակներին հետամուտ լինելու կապակցությամբ, հոգեւորականներին առաջարկեց ամբողջ երկրով մեկ կազմակերպել շաբաթական համընդհանուր խորհրդաժողովներ,որպեսզի հնարավոր լինի ժողովրդական շարժումն էլ ավելի կազմակերպված ղեկավարել: Իմամ Խոմեյնիի ապստամբությունն ընդդեմ կապիտուլյացիայի վերականգնման եւ նրա արտաքսումը Թուրքիա Փեհլավիի ռեժիմը, որը հաստատակամորեն եւ հլու հնազանդ իրականացնում էր թելադրված բարենորոգումների շարանը, ձեռնամուխ եղավ կապիտուլյացիայի օրենքի նախագծի հաստատմանը եւ ուղարկեց մեջլիս: Սույն օրենքը,որ Իրանում ամերիկահպատակ դիվանագետների քաղաքական անձեռնմխելիությունն էր ենթադրում, նման էր մի կրակոցի, որը շահի դրածո սենատի եւ խորհրդարանի կողմից արձակվեց Իրանի կիսաանկախ դիրքերի վրա: Այս միջադեպը ստիպեց Խոմեյնուն ավելի հաստատակամորեն իրականացնել իր պատմական առաքելությունը ու կրկին դիմեց ապստամբության, եւ նույն թվականի Աբան ամսվա չորսին (շահի ծննդյան օրն է), բացահայտելով նշված օրենքի հետեւանքները, հանդես եկավ ելույթով: Գիտնականներից ոմանք լռեցին, իրենց գաղափարակիցներին նաեւ հորդորեցին, որ այս անգամ չարձագանքեն Խոմեյնու կոչին: Ռեժիմը զգալով վերահաս վտանգը եւ այն, որ այլեւս ի վիճակի չէ կանխելու Խոմեյնիին, որոշեց աքսորել նրան: Շահի գործակալները 1964թ. Աբանի 13-ին կրկին շրջապատեցին Խոմեյնու բնակարանը եւ նրան, Ղոմից ուղիղ տեղափոխելով «Մեհրաբադ» օդանավակայան,ռազմական ինքնաթիռով ուղեւորեցին դեպի Անկարա: Խամեյնու աքսորման լուրը կրկին անգամ բողոքների հզոր ալիք բարձրացրեց ժողովրդի մեջ: Խոմեյնին տասնմեկ ամիս մնաց Թուրքիայում: Այս ընթացքում շահը Իրանում մնացած դիմադրողների բանակը խստորեն տապալեց եւ Իմամ Խոմեյնու բացակայության պայմաններում, արագորեն, ձեռնամուխ եղավ մի շարք ամերիկամետ բարեփոխումների: Իմամ Խոմեյնու աքսորումը Թուրքիայից Իրաք 1965թ. Միհր ամսի 13-ին Իմամ Խոմեյնին իր որդու՝ Հաջի Աղա ՄուստաՖայի հետ միասին աքսորվեց Իրաք: Տասներեքամյա սույն աքսորն իր ճնշումներով ու սահմանափակումներով, թեեւ, նվազ դաժան էր, քան Իրանում եւ Թուրքիայում եղած ժամանակաշրջանը, սակայն խանգարիչ եւ ստորացուցիչ հանգամանքները շատ հաճախ հավասարակշռությունից հանում էին համբերատար առաջնորդին: Խամեյնին անձամբ պայքարի այս փուլը շատ դառնությամբ է նկարագրել: Իսկապես, նա Իրաքի Նաջաֆ քաղաքում էլ չէր դադարել պայքարից եւ ամեն մի պատեհ առիթի դեպքում իսլամանպաստ հայտարարություններ էր անում: Օրինակ, Իրաքա-իսրայելյան վեցօրյա պատերազմից հետո նա կտրականապես կոչ արեց իրաքցիներին՝ իսրայելյան ապրանքներ չօգտագործել, եւ այս կոչը որոշակիորեն մթագնեց նոր թափ առած Իրանա-իսրայելյան հարաբերությունները: Իմամը Նաջաֆում եղած ժամանակ,քաղաքականությամբ զբաղվելուց բացի, դասախոսություններ կարդալով աշխուժացրեց Նաջաֆի գիտական մթնոլորտը: Այդ ընթացքում Իմամի համախոհները նույնպես չդադարեցին պայքարելուց: Նրանցից երկուսը՝ Այաթ-Օլլահ Սաիդին եւ Այաթ-Օլլահ ՂաՖարին, նույնիսկ, զոհվեցին պայքարի ընթացքում: Պլյուս դրան, տվյալ տասներեք տարիների ընթացքում մի շարք մուսուլմանական կազմավորումներ ձեւավորվեցին, այդ թվում, յոթնյակ խմբավորումները, որոնք հետագայում միավորվեցին եւ ստացան «իսլամական հեղափոխության Մոջահեդին կազմակերպություն» անվանումը, եւ նահատակ Անդարզգուի «Հոգեւոր ռազմիկների» խմբավորումը: Այս բոլորը մահապարտների ջոկատների եւ «Իսլամական ազգերի կուսակցության» հետ միասին ոտքի ելան պաշտպանելու Իմամի շարժումը: 1969 թվականից հետո անվանի գիտնականներ Մոթահարիի, դոկ. Մոֆաթեհի, դոկ. Ալի Շարիաթիի եւ մյուսների դասախոսություններն ու քարոզները, Հոսեյնիե կրոնական կենտրոնում, արժանացան լայն խավերի, հատկապես, երիտասարդների եւ ուսանողների ուշադրությանը: Իսլամական հեղափոխության վերելքը եւ ժողովրդի ապստամբությունը Իմամ Խոմեյնին ուշի-ուշով հետեւելով Իրանի ու աշխարհի անցուդարձին, 1997թ. Մորդադ ամսվա սկզբում մի նոր ուղերձ հղեց ժողովրդին, իսկ Հաջ աղա Մոստաֆայի զոհվելուց հետո հոգեւորականների ապստամբությունը նոր թափ ստացավ: Այդ նույն թվականին թերթերում զետեղված դատապարտելի ու ստորացուցիչ հոդվածն ընդդեմ Իմամի, բողոքի աննախադեպ ալիք բարձրացրեց երկրում եւ հատկապես Ղոմի հոգեւոր շրջանակներում, որն էլ մեծ թվով զոհերի ու արյունահեղության պատճառ դարձավ: Ղոմի նահատակների քառասունքին Թավրիզն ամբողջությամբ ոտքի ելավ եւ հեղափոխության ծիլերն իր արյամբ ոռոգեց: Շարժումը հետզհետե տարածվելով վերածվեց համընդհանուր ապստամբության: Իմամի գաղթը Իրաքից Փարիզ Հեղափոխության հասունացումն ու ժողովրդական ապստամբության հետագա զարգացումը կանխելու համար 1978 թ. Միհր ամսվա երկուսին Իմամի բնակարանը Նաջաֆում շրջապատեցին: Միհրի 12-ին Իմամը Նաջաֆից մեկնեց Քուվեյթ: Քուվեյթի կառավարությունը, սակայն, արգելեց նրան վայրէջք կատարել: Ստիպված թռավ Փարիս եւ հաստատվեց ֆուֆել լո Շատո ավանում եւ այնտեղից սկսեց ղեկավարել հեղափոխությունը:Իմամի Փարիզում եղած ժամանակ տվյալ ավանը, ինչպես նաեւ Փարիզը չորս ամիս շարունակ համարվում էին աշխարհի լրատվական ամենակարեւոր կենտրոնները: Իրանում մեկը մյուսի հետեւից փախչում էին կառավարությունները: Բախտիարի կառավարության ժամանակ շահը թողեց Իրանը: Միլիոնանոց եւ ընդարձակ քայլարշավներն ու հանրահավաքները, որոնք կազմակերպվեցին Թասուա եւ Աշուրա սգո տոների կապակցությամբ, որակվեցին որպես «ոչ պաշտոնական հանրաքվե ընդդեմ շահի թագավորության»: Իմամի վերադարձն Իրան, տասնչորս տարի հետո, Բահման 1978թ. Իրանի ժողովուրդն արդեն սպասում էր Իմամ Խոմենու գալստյանը: Վերջապես 1978 թ. Բահմանի տասներկուսին նա ժամանեց Թեհրան եւ անձամբ սկսեց ղեկավարել շարժումը: Կարճ ժամանակամիջոցում Բախտիարի կառավարությունն, ինչպես նաեւ Փեհլեւիների փտած թագավորությունը, որն իր թիկունքում ուներ 2500-ամյա պատմություն, տապալվեց,եւ նույն թվականի Բահմանի 22-ին (փետրվարի 12) Իրանի իսլամական հեղափոխությունը պսակվեց հաջողությամբ: Իսլամական Հանրապետություն Հեղափոխության հաղթանակից հետո, ամբողջ երկրով մեկ (հատկապես թուրքմենաբնակ եւ քրդաբնակ տարածաշրջաններում) ծայր առան թշնամիների դավադրությունները, որոնք հեղափոխության պահակախմբերի մշտարթյուն հսկողության եւ մահապարտների արյան գնով կանխվեցին: 1979 թվականի Ֆարվարդինի 12-ին համընդհանուր հանրաքվեի միջոցով (98/2 տոկոս) Իրանը հռչակվեց «Իրանի Իսլամական Հանրապետություն»: Իսլամական հեղափոխության թշնամիները եւ գաղութարարները տեսնելով ժողովրդի աննկուն կամքն ու աչալրջությունը, հետամուտ եղան հեղափոխության պարագլուխների՝ Մոթահարիի, ՄոՖաթեհի, Բեհեշթիի, նրանց համախոհներիր, նորընտիր նախագահ Մոհամմեդ Ռաջաիի, Բահոնրիի եւ նորընտիր վարչապետի սպանությանը: Հարվածներն ահեղ ու մահացու էին, ոչ մի հեղափոխություն չէր կարող դիմանալ, բայց իսլամական հեղափոխությունը, շնորհիվ Իմամի խելամիտ ու ճշգրիտ առաջնորդությամբ եւ ամենայն հաջողությամբ շարունակվում է: Երկրորդ հեղափոխությունը Իրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավումն էր: Ընտրություններում գրանցված հաջողություններն ու ժողովրդի լայն մասնակցությունն այդ միջոցառմանը ԱՄՆ-ի փայփայած հույսերը ի չիք դարձրին: Սպիտակ տան դավադրություններն արդեն հավասարակշռությունից հանել էին ժողովրդին: Մի խումբ մուսուլման ուսանողներ, որոնք Իմամի ուղու հետեւորդներն էին, գրավեցին Իրանում Ամերիկայի դեսպանատունը: Դեսպանատնից հայտնաբերված բազմաթիվ գաղտնի փաստաթղթերը ԱՄՆ-ի դավադրությունների կենդանի վկան էին՝ ընդդեմ Իրանի իսլամական հեղափոխության: Գաղութարարներն ԱՄՆ-ի գլխավորությամբ որոշեցին վրեժ լուծել Իրանի ազատատենչ ժողովրդից: Նրանց բոլոր դավադրությունները, սկսած «Նոժեի» հեղաշրջումից, մինչեւ մի խումբ նվիրյալների սպանությունները, որոնք իրագործվում էին «Մուջահեդին Կազմակերպության» դրածո անդամների ձեռքով, պսակվեցին անհաջողությամբ: Դրանից հետո հուսահատ գաղութարարները դիմեցին մի նոր, ավելի անմարդկային դավադրության՝ Իրանը ներքաշեցին մի անցանկալի եւ պարտադրված պատերազմի մեջ: 1980թ. Շահրիվար ամսվա 31-ին Իրաքը մի լայնածավալ պատերազմ սկսեց Իրանի հետ (1280 կմ սահմանի երկարությամբ): Սադամի վարչակարգը, որն երկար ժամանակ նախապատրաստվել էր այդ ոտնձգությանը եւ մինչեւ կոկորդը զինվել էր ռուսական ու ֆրանսիական սպառազինությամբ, շատ կարճ ժամանակամիջոցում կիլոմետրերով գրավեց Իրանի արեւմտյան տարածքները: Իմամ Խոմեյնին քաջարի երկրապահներին դիմադրության կոչ արեց: Սադամի զինված ուժերն երեքօրյա առաջխաղացումից հետո ստիպված նահանջեցին, սակայն, սույն պարտադրված պատերազմը, այն էլ Իրանի ուժերի ջլատման դեպքում, ավարտվեց հատուկ պայմաններում ընդունված բանաձեւի կնքմամբ, եւ Իրաքի, որպես ագրեսորի, դատապարտմամբ: Իրանի Իսլամական Հանրապետությունն այս պատերազմում թեեւ նյութական եւ, մանավանդ, ֆիզիկական մեծ կորուստ ունեցավ, սակայն դա մի դաս էր օտարների համար, որպեսզի այլեւս ոչ մի դավադրություն չնյութեն նրա եւ Իսլամական հեղափոխության նկատմամբ: Մյուս կողմից, այդ պատերազմը իրանցիների համար ինքնավստահման, ոգեշնչման եւ ստեղծարար աշխատանքների արգասիք էր: Այս պատերազմից հետո, որն ավարտվեց 1988 թ., Խոմեյնին միայն մեկ տարի վայելեց իր ժողովրդի հետ ապրելու բերկրանքը: Սակայն այս կարճ ընթացքում նա հասցրեց, նախ եւ առաջ, նորովի մշակել երկրի սահմանադրությունը, մի ուղերձ հղել Գորբաչովին առ այն, որ մարքսիստական թեւն էլ երկար կյանք չի ունենալու, եւ ինչպես տեսանք, այդ մարգարեական կանխատեսումը նույնպես, իրականություն դարձավ եւ աշխարհի ապշահար աչքերի առաջ փլվեց նաեւ այդ հզոր կայսրությունը: Ի պաշտպանություն Իսլամի առաքյալի Իրաքա-իրանյան պատերազմից հետո արեւմտյան քաղաքականության պարագլուխները ձեռնամուխ եղան մի այլ դավադրության: Նրանք մեծ խանդավառությամբ տպագրեցին Սալման Ռոշտիի «Սատանայի Այաթներ» գռեհիկ գիրքը եւ աշխարհով մեկ սփռեցին: Արեւմտյան ազգերի հովանավորչությամբ լույս տեսած այս անպարկեշտ ձեռնարկը, որը ոչ այլ ինչ էր, քան անարգանք Իսլամի մարգարեի, կամ ավելի ստույգ, ոտնձգություն մշակույթի նկատմամբ, չարժանանար իսլամական հասարակության բուռն դիմադրությանը, ապա առաջին քայլն արված էր, իսկ հետագա քայլերն արդեն կլինեին անարգանք կրոնի եւ սրբությունների նկատմամբ: Ուստի Իմամ Խոմեյնին անդրադառնալով այս պատահարին, 1988թ. իսֆանդ ամսի 25-ին,հեռակա կարգով, մահվան դատապարտեց Սալմանին,եւ սույն քայլով նախ սթափեցրեց Իսլամական աշխարհի ներկայացուցիչներին, նրանց միավորեց ընդդեմ արեւմտյան աշխարհի հետագա հարձակումների, հետո, ամրապնդեց իսլամական հասարակության գոյությունը որպես մի եզակի միավորի: Այլ կերպ ասած, մուսուլմանները, ի հեճուկս իրենց ներքին տարաձայնությունների, եթե ճիշտ առաջնորդվեն, կարող են դիտվել, որպես կրոնական վեհ արժեքների վերականգնման ջահակիրներ, եւ մեծ դեր ունենան աշխարհի ապագայի նկատմամբ: Իմամի կյանքի վերջին տարիները Որպես ավարտ, հարկ է նշել, որ Իմամի միստիկական երգերը ծայրեծայր շաղախված են անջատումի վշտով եւ ՆՐԱՆ միացման քաղցով: Այժմ մոտ է այդ երանելի պահը եւ ինչպես ինքն է իր կտակում նշել. «Հանգիստ ու հուսալի սրտով, ուրախ հոգով եւ վստահ առ Աստված, հարազատ քույրիկներիս ու եղբայրներիս թողած, դեպի իմ հավիտենական տունն եմ մեկնում, գիտակցելով հանդերձ, որ ձեր աղոթքների բուռն կարիքն եմ զգալու»: 1989 թ. Խորդադի չորսին Առաջնորդական Ընտրյալների Մեջլիսը, Իմամի կտակն ընթերցելուց եւ քննարկումներից ու մտքերի փոխանակումից հետո, Այաթ-Օլլահ Խամենեին ընտրեց, որպես Իմամի տեղապահ: Այաթ-Օլլահ Խամենեի ընտրությամբ երկրի թշնամինները, որոնք հույս ունեին Խոմեյնիի մահվանից հետո կմարի նաեւ իսլամական հեղափոխությունը, տեսնելով նրա արժանիքները, վերջնականապես վհատվեցին: Այն արեգակը, որ Խոմեյնիի ծննդյան հետ ծագեց Իրան աշխարհի երկնակամարում, 1989 թ. մարեց, սակայն նրա գաղափարներն եւ այն լույսը, որ ճառագեց իսլամական հեղափոխությամբ՝ հավերժ կփայլատակի ու կլցնի աշխարհի բոլոր ընչազուրկների հոգին, եւ ինչպես Խամենեին է ասում. «Այս հեղափոխությունն աշխարհում ճանաչվելու է Իմամ Խոմեյնու անվամբ»: Ամեն: Արկածանքներով լի հեղափոխության պատմությունը երբեւիցե Բահման ամսվա տասներկուսի նման չի եղել, քանզի այդ օրը, մարգարեների գերդաստանից, նրանց արժանիքներով օժտված, հրաշքներով լեցուն ձեռքով, ծովերի չափ խոր ու ընդարձակ սրտով եւ ինչպես այաթ լույս, աշխարհ եկավ, եւ հրեշտակների թեւերով, Իրանի ժողովրդին վեհ ու արժանապատիվ կյանք պարգեւեց: ՀՀ-ում ԻԻՀ դեսպան մեծարգո պրն Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնիի ուղերձը Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 24-րդ տարեդարձի կապակցությամբ ՀԱՆՈՒՆ ԱՍՏԾՈ Փետրվարի 10-ին իսլամական Իրանում եւ նրա սահմաններից դուրս, իրանցի հայրենակիցների հետ միասին, տոնում եւ նշում ենք Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 24-րդ տարեդարձը՝ «Իսլամական Հանրապետության» անկախության եւ ազատության նպատակով։ Իրանի հեղափոխության հիմնական գործոնը ռեալիզմն ու հավատքն էր այն բարձր նպատակներին, որը մոբիլիզացնելով ժողովրդի ընդարձակ զանգվածներին՝ բոլոր շերտերից ու դասակարգերից, հեղափոխությունը տարածեց հասարակության եւ շարքային քաղաքացիների մեջ եւ այն ժողովրդական ձեւով հասցրեց իր հաղթական ավարտին։ Անշուշտ, իսլամական հեղափոխությունը սոցիալ-քաղաքական եւ մշակութային խոր արմատներ ունեցող իրադարձություն էր, որն ուղեկցվեց քաղաքական նոր կարգի փոխարինմամբ եւ իշխանության փոխանցմամբ եւ մինչեւ այժմ ԻԻՀ-ում ավելի շատ ընտրություններ են կայացել, քան եվրոպական համայնքում։ Անկասկած, պատմական այնպիսի կարեւոր իրադարձություն, որպիսին է իր տնտեսական, քաղաքական, ռազմական եւ մշակութային արմատները մեծ տերությունների հետ կապած բռնատիրական վարչակարգի անկումը, չի կարող պարզապես առաջացած լինել մեկ կամ մի քանի, այն էլ ոչ կարեւոր, պատճառներից։ Վստահաբար կարելի է ասել, որ բազմաթիվ, բազմազան եւ բարդ պատճառներ ու հանգամանքներ, յուրաքանչյուրը որեւէ կերպ, մասնակից են եղել նրա ձեւավորման գործընթացում՝ ունենալով նշանակալից դերակատարություն նրա ծնունդից մինչեւ հաղթանակ։ Իհարկե, որոշիչ գործոններ են եղել առաջնորդի առկայությունը եւ միլիոնավոր զանգվածների բողոքի ցույցերը, որոնց մասնակցել են հասարակության բոլոր շերտերը, դասակարգերը եւ փոքրամասնությունները, հատկապես հայազգի հայրենակիցները, որոնք հեղափոխության ու պատերազմի ծանր տարիներին արժանի ծառայություն մատուցեցին իրենց հայրենիք Իրանին։ Այսօր, երբ 24 տարի է անցել Իրանի փառապանծ եւ վեհաշուք հեղափոխությունից, երբ այս տարիներին կրել ենք բազում ճնշումներ ու դավադրություններ՝ այդ թվում տնտեսական շրջափակում, պատերազմ, քարոզչական հնարքներ եւ այլն, հենվելով ինքնավստահությանը, համերաշխ ոգուն, միասնությանը, ազգային եւ կրոնական շահերին, ավելի ամուր ենք տեսնում Իրանի Իսլամական Հանրապետության սուրբ վարչակարգի հիմքերը, բոլոր բնագավառներում գրանցված գերազանց նվաճումները։ Հարկ է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը 2003թ. ունենալու է ամենամեծ տնտեսական առաջընթացը Մերձավոր Արեւելքում եւ Եվրասիական միջանցքում։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը ելնելով սահմանադրական սկզբունքից եւ միջազգային ընդունված չափանիշներին համաքայլ, ապրել է ակտիվ ժամանակաշրջան եւ կարողացել է կյանքի կոչել երկրի բարձրագույն նպատակները միջազգային ասպարեզում եւ այլ երկրների հետ հարաբերություններում՝ հիմնվելով քաղաքակրթությունների երկխոսությանը, լարվածությունների չեզոքացմանը, օգտագործելով երկխոսության լեզուն ու դիվանագիտական տրամաբանությունը։ Ուստի կարելի է ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը քաղաքական եւ հատկապես արտաքին քաղաքական անկախությամբ հանդերձ, ազդեցիկ, իր տեսակետն ու կարծիքն ունեցող դերակատար է միջազգային եւ տարածաշրջանային քաղաքական զարգացումներում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը լինելով ահաբեկչության զոհերից մեկը, պատրաստ է ՄԱԿ-ի առաջնորդությամբ ցանկացած համագործակցություն ցուցաբերել այս չարիքի տարբեր դրսեւորումների դեմ պայքարում եւ այս կապակցությամբ անհրաժեշտ է համարում միջազգային գործակցությունը բոլոր երկրների մասնակցությամբ՝ չընդունելով «մեկ աշխարհ, մեկ տերություն» տեսությունը եւ գտնում է, որ միջազգային աշխարհակարգում ժողովրդավարական գործակցությունը պետք է փոխարինի բռնատիրության քաղաքականությանը։ Այսօր մենք տնտեսական բնագավառում, չնայած արտաքին ճնշումներին եւ տնտեսական շրջափակմանը, հենվելով առկա ներուժին եւ ներքին կարողություններին, գրանցել ենք ակնառու աճ եւ առաջընթաց տարբեր ոլորտներում։ Հաջողության գրավականներից են ինքնաբավությունը բարձր արդյունաբերության եւ զարգացած տեխնոլոգիաների շատ ճյուղերում, արտարժույթի փոխարժեքի կայունացումն ու համահավասարեցումը, արտաքին պարտքի զգալի նվազումը, համախառն ներքին արդյունքի աճը, ոչ նավթային արտահանումների ավելացումը եւ այլն։ Իրանի Իսլամական Հանրապետությունը տիրապետելով էներգետիկ խոշոր պաշարներին, բնական գազի պաշարներով աշխարհում գրավելով երկրորդ տեղը, լինելով էներգետիկ մեծ բեւեռներից մեկը, գտնվելով տարածաշրջանային եւ միջազգային նշանակության հաղորդակցական ուղիների առանցքում, մասնավորապես Հյուսիս-Հարավ առանցքում, ունենալով արտաքին ներդրումների նպաստավոր դաշտ եւ բարեփոխելով համապատասխան օրենսդրությունը, բարեփոխելով եւ ընդունելով արտաքին ներդրումների վերաբերյալ օրենքը, շարժվելով դեպի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությունը եւ ունենալով բազմաթիվ առեւտրական ազատ գոտիներ, նշանակալից դերակատարություն ունի նաեւ միջազգային տնտեսական հարաբերություններում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ունենալով պատմական եւ իսլամական քաղաքակրթություն եւ ամենից առաջ լինելով իբրեւ մշակութային եւ հոգեւոր պետություն, հատուկ ուշադրություն է դարձրել այս ոլորտին եւ զարգացման ծրագրերում ամենամեծ ուշադրությունը հատկացվել է այս բնագավառին։ Գրքի միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը, լույս տեսնող թերթերի եւ հանդեսների թվի ավելացումը 132-ի եւ դրանց տպաքանակի բազմապատկումը, ակտիվ եւ բարեհաջող ներկայությունը միջազգային մակարդակներում, մասնավորապես գիտական օլիմպիադաներում եւ գիտաժողովներում, տեղական եւ 10 արբանյակային հեռուստաալիքների զարգացումը, կինոարվեստի որակական զարգացումը, իրանցի կինոռեժիսորների փայլուն հաջողությունները միջազգային հեղինակավոր փառատոներում, գրագիտության մակարդակի բարձրացումը մինչեւ 96 տոկոս՝ սոցիալ-տնտեսական զարգացման երրորդ ծրագրի ավարտին, կրթության, այդ թվում բարձրագույն կրթության զարգացումը եւ այլ ցուցանիշներ վկայում են այս ոլորտում կատարված մեծածավալ եւ նշանակալից աշխատանքների մասին։ Իրանը պաշտպանել է աշխարհի կարեւոր ու զգայուն տարածաշրջաններից մեկի՝ Կովկասի տարածքային ամբողջականությունը, ազգային պետականությունը, անկախությունը, խաղաղության ու կայունության պահպանումը, որեւէ ջանք չի խնայել տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում ղարաբաղյան հակամարտության, կարգավորման համար։ Հարեւանները, հատկապես Հայաստանի Հանրապետությունը, եւ ընդհանրապես կովկասյան տարածաշրջանը կարեւոր նշանակություն ունեն եւ յուրահատուկ տեղ են զբաղեցնում ԻԻՀ տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության մեջ։ Երկու երկրների կապերը շատ բարեկամական ու ջերմ են եւ հուսով եմ, որ այս կապերը հատկապես էլ ավելի կզարգանան ՀՀ-ում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացումից հետո, որոնք անվտանգության ու կայունության ավելի բարձր մակարդակներ կբերեն իրենց հետ։ Երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնումը կարեւոր գործոն է նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման առումով եւ սա անհրաժեշտություն է դարձնում միջազգային օրենքների ու պարտավորությունների շրջանակներում նպատակաուղղված ռազմավարության մշակումը՝ Իրանի եւ Հայաստանի գործակցության ենթակառուցվածքները մերձեցնելու, առկա կարողություններն ավելի լավ օգտագործելու համար։ Անցած երկու տարվա ընթացքում երկու երկրների միջեւ փոխանակվել են ավելի քան 120 գիտական, մշակութային, քաղաքական եւ տնտեսական պատվիրակություններ, որը երկկողմ 10-ամյա հարաբերությունների կտրվածքով աննախադեպ է։ Թռիչքների ավելացումը եւ փոխադարձաբար երկու երկրներ 50 հազար ուղեւորների երթեւեկությունը ուշադրության արժանի է։ Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի գումարումը Թեհրանում, 16 համատեղ նախագծերի առկայությունը, որոնք իրականացվել են, իրականացվում են կամ ընթացքի մեջ են, վկայում են երկկողմ կապերի մեծ ծավալների եւ երկու պետությունների ղեկավարության մոտ առկա անհրաժեշտ կամքի մասին՝ հարաբերությունների մակարդակը էլ ավելի բարձրացնելու համար։ Հարկ եմ համարում շեշտել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցանկացած գործակցություն եւ մասնակցություն ցուցաբերել Հայաստանի զարգացման տարբեր ծրագրերի իրականացման գործում եւ Հայաստանի մեծ ժողովուրդը իր երկարաժամկետ նպատակների իրագործման ընթացքում կարող է նկատի ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունն ու օգնությունը։ Վերջում, երկու երկրների փոխհարաբերություններին ցանկանում եմ զարգացում եւ խորացում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն ու երջանկություն։ Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնվում է հյուսիսային կիսագնդի արեւելյան հատվածում՝ միջին արեւելյան տարածաշրջանում: Իրանը զբաղեցնում է 1648195 քառ. կմ ընդհանուր տարածք, որի 52 տոկոսը լեռնային է, 28 տոկոսը՝ տափաստանային, իսկ մնացածը՝ հարթավայրային: Կլիման չորային է, իսկ տեղումների միջին քանակը հասնում է 250 մմ: Հացահատիկի ու բարիքի ստեղծման առումով այս երեւույթը տեղաբնակներից պահանջում է մեծ ջանքեր: Հնագետների ուսումնասիրությունները, պեղումների արդյունքում հայտնաբերված իրեղեն ապացույցները փաստում են, որ հողագործությունն այս տարածքում ունի 15 հազարամյա պատմություն, իսկ ամենահին բնակավայրը 10 000 տարվա վաղեմություն ունի: Խազար լիճը՝ Կասպից ծովի հյուսիսում, Պարսից ծոցն ու Օմանի ծովը՝ հարավում, հյուսիս արեւելքից մինչեւ հյուսիս-արեւմուտք եւ հյուսիս-արեւմուտքից մինչեւ հարավային ափերը ձգվող բարձրաբերձ լեռնաշղթաները, ինչպես նաեւ կենտրոնում սփռված աղուտները, որոնք աշխարհում ամենամեծն են, իրենց անվերապահ ազդեցությունն են թողնում Իրանի ուրույն եւ, ինչպես ընդունված է ասել՝ «Չորս եղանակ», բնակլիմայական ձեւավորման վրա: Հիրավի, երբ երկրի հյուսիսային շրջաններում տիրում է բարեխառն եղանակ, ապա արեւմուտքում եւ կենտրոնում համարյա ձմեռ է, իսկ հարավում՝ շոգ ու տոթ ամառ: Այլ կերպ ասած՝ ամենաշոգ եւ ամենացուրտ քաղաքներում ջերմաստիճանների տարբերությունը երբեմն հասնում է 40 աստիճանի: Կլիմայի այս բազմազանությունն Իրանի բնությանը եւ, հատկապես, հողագործությանը տալիս է յուրահատուկ տեսք: Հավանաբար, հենց սա է պատճառը, որ հնուց ի վեր, մարդկության ամենահին քաղաքակրթությունները ձեւավորվել են հենց այս տարածաշրջանում: Իրանի տարանցիկության կարգավիճակն այս երկիրը դարձրել է աշխարհի առեւտրական ամենամեծ խաչմերուկներից մեկը, որի մասին վկայում է հինավուրց «Մետաքսի ճանապարհը»: Թեպետ երկրի ընդերքը դեռ լիովին չի ուսումնասիրվել, սակայն հաստատ կարելի է ասել, որ Իրանը օգտակար հանածոների առումով (նավթ, գազ եւ այլն) աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է: Իրանի բնակչության միջին տարիքը կազմում է 70, ըստ որում՝ այս ցուցանիշը կանանց համար 3 տարով ավելի է: Մահացության թիվը կազմում է հազարից՝ վեցը: Մեկ տարեկանից ցածր երեխաների մահացության քանակը՝ վերջին երկու տասնամյակում, բավականաչափ նվազել է: Ֆինանսատնտեսական բնագավառ Համախառն ներքին արտադրանքի ցուցանիշը, սովորաբար, երկրի տնտեսական գործունեության հայելին է: Ըստ Իրանի կենտրոնական բանկի տվյալների, ներքին համախառն արտադրանքն Իրանում 1997-2001թթ. 471322 մլրդ ռիալից՝ 2002թ. հասել է 550701 մլրդ: Այս նույն ժամանակաշրջանում արտադրության քանակը մեկ հոգու կտրվածքով ավելացել է 848,5 ռիալով, իսկ այս գործընթացի շարունակությունը խոսում է հասարակության տնտեսական բարելավման մասին: 2001թ. պետական բյուջեի եկամուտները պետք է կազմեին 139909,9 մլրդ ռիալ, որն իրականացվել է 91,8 տոկոսով: Նկատվել է բյուջեի նման կատարում, ըստ հարկերի, նավթի եւ այլն, կազմում է 85.5, 107.4 եւ 58.6 տոկոս: Հողագործություն Հողագործությունն ու բնական ռեսուրսները, կապված սննդի ապահովման հետ, հանդիսանում են տնտեսության ամենակարեւոր ճյուղերից: Սննդարդյունաբերությունը 2001 թ. կազմել է համախառն ներքին արտադրանքի 16.9 տոկոսը, իսկ արտահանվող ապրանքների՝ 36 տոկոսը: Ընդհանուր առմամբ, 2001 թ. Իրանում ստացվել է 46.5 մլն տոննա բերք: Միայն ցորենի ներմուծման առումով բավականին խոշոր գումարներ են վատնվել: Այդ նույն տարում ստացվել են 12.6 մլն տոննա միրգ ու բանջարաբոստանային մթերքներ, 5.7 մլն տոննա թռչնամիս, 5.1 մլն տոննա կաթ ու ձու եւ 743 հազար տոննա միս, որն անցյալ տարվա համեմատ 2 տոկոսով նվազել է: 2001 թ. գյուղատնտեսական եւ բնական ռեսուրսների առումով ազգային վարկերի գործառնությունը կազմել է 1487710 մլն ռիալ, որը վավերացված վարկերի 77.3 տոկոսն է: 2000-2001թթ. գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների առումով գրանցվել են հետեւյալ ցուցանիշները. Ցորեն 9.459 մլրդ տոննա Գարի 2.423 մլրդ տոննա Բրինձ 1.990 մլն տոննա Միս 754 հազ. տոննա Ձու 570 հազ. տոննա Կաթ 5.748 մլն տոննա Թռչնամիս 769 հազ. տոննա Ավելացված արժեքի աճը նշված տարվա առաջին կեսին կազմել է 6.1 տոկոս: Արդյունաբերություն եւ օգտակար հանածոներ Տվյալ բնագավառներում հիմնական կողմնորոշումները 2001թ. եղել են մենաշնորհային կողմնորոշման, մասնավորեցման եւ կենտրոնացված քաղաքականության ասպարեզներում: Այդ նույն թվականին ավելացված արժեքը կազմել է 7411 մլրդ ռիալ, որը 2000 թ. համեմատ 10 տոկոսով աճել է: Նշված աճը արդյունաբերության տարբեր ճյուղերում արձանագրել է տարբեր ցուցանիշներ: Բնական եւ արհեստական կաշվի արտադրությունն ունեցել է ամենամեծ աճն ու կազմել 34 տոկոս, իսկ նավթարդյունաբերությունը՝ 18 տոկոս: Նշված տարում ընտանիքների 18.17 տոկոսը աշխատել են արդյունաբերության բնագավառում: 2001 թ., ընդհանուր առմամբ, արտահանվել է 11 մլն տոննա արդյունաբերական ապրանք՝ 2352.9 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Այս ցուցանիշը կշռի առումով 8.2 տոկոս, իսկ արժեքի առումով՝ 19.9 տոկոս աճ է արձանագրել: Նշված տարում արտահանված օգտակար հանածոների արժեքը կազմել է 157 մլն դոլար, որն արժեքային առումով 93.8 տոկոս աճ է արձանագրել: Նման աճը պատճառ է դարձել, որպեսզի կառավարությունը վերանայի իր հարկային օրենսդրությունը՝ հօգուտ արդյունաբերողի: Ավելացված արժեքի աճը նշված տարվա առաջին կեսին կազմել է 11.8 տոկոս: Կապի եւ հեռահաղորդակցության բնագավառում Երրորդ ծրագրի առաջին երկու տարիների ընթացքում պետությունը ձեռնամուխ եղավ այս բնագավառի որոշ միավորների մասնավորեցմանն ու անհրաժեշտ օրենքների մշակմանը: 2001թ. միացված հեռախոսների թիվը կազմել է 12180431 համար, որի ազդեցության գործակիցը 1999թ. համեմատությամբ 13.34 տոկոսից հասել է 16.87 տոկոսի: Այդ նույն տարում ավելացել է նաեւ 1400000 հեռախոսահամար: Բջջային հեռախոսների թիվը եղել է 2087353 համար, որից 1120000-ը շահագործման է հանձնվել 2001թ.: Տվյալ պահին 31893 գյուղ ապահովված է հեռախոսով, իսկ 2001թ. միայն այդ թիվն աճել է 3830-ով: Մինչեւ 2002թ. առաջին կեսը բջջային ընդհանուր հեռախոսների թիվը կազմել է 2.159 մլն համար, որից 72518 համարը շահագործման է հանձնվել նշված 6 ամիսների ընթացքում: Այսօրվա դրությամբ 526 քաղաք միացված են բջջային հեռախոսների ցանցին: Բնակարանաշինության բնագավառ Ոչ պետական բնակարանների քանակը 2000-2001թթ. աճել է 15 տոկոսով: Ընտանիքների խտությունը բնակարններում բարելավվել է 1 տոկոսով՝ հասնելով 1.13, 1.14: Քաղաքներում կառուցվող բնակարանների թիվը 350000 միավորից հասել է 403000-ի: Ընդհանուր բնակարանների 71 տոկոսը դասակարգվել է: Ավելացված արժեքի աճն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հաշվարկով կազմել է 12 տոկոս: Առողջապահության եւ սանիտարահիգիենիկ բնագավառներ Իրանն այս բնագավառներում եւս արձանագրել է զգալի առաջընթաց: 2001թ. դրությամբ առողջապահության նախարարությունում աշխատում է 21175 բժիշկ, որոնցից 17000-ը որպես բժիշկ, 1945-ը՝ ատամնաբույժ, իսկ 1069-ը՝ դեղագործ: Նշված տարում գոյություն է ունեցել 717 բուժհիմնարկ՝ 109152 մահճակալով, որոնցից 479 -ը՝ 75549 մահճակալով, նախարարության ենթակայությամբ: Այդ նույն տարում բանուկ բուժմիավորումների թիվը կազմել է 13281 միավոր, որոնք ընդունել են ավելի քան 22 մլն հիվանդ: Բուժմիավորումների կարեւոր եւ ամենաօգտակար ծառայությունները մատուցած կենտրոններից են մանկական եւ մանկական հակակաթվածների դեմ պատվաստումների կենտրոնները: Տվյալ պահին մանկական բուժումների, ինչպես նաեւ կարճատես երեխաների բուժման ծրագրերը լիովին կատարված են: Առեւտրի բնագավառում Ինչպես նշեցինք, համախառն ներքին արտադրանքը 1997-2001թթ. բավական ակնառու աճ է գրանցել, այս զարգացման մեջ բաժին ունի նաեւ երկրի առեւտրական ոլորտը՝ 14.9 եւ 15.9 տոկոս աճով: Պետական դոտացիաները, որոնք ներդրվել են հիմնական ապրանքների վրա, կազմել են 9487.4 մլրդ ռիալ, իսկ պարարտանյութերինը՝ 428 մլրդ ռիալ: Տվյալ թվականին ընդհանուր առմամբ արտահանվել է 16000 տոննա ապրանք, որը գնային առումով աճել է 10.5 տոկոսով, իսկ կշռի առումով՝ 15.5 տոկոսով: Արտահանված ապրանքների արժեքը կազմել է 12.222 մլրդ դոլար, իսկ ներմուծվածինը՝ 10.744 դոլար: Առեւտրի հաշվեկշիռն այդ ընթացքում կազմել է 1.478 մլրդ դոլար: 2001թ. արտահանված տնտեսական կարեւոր ապրանքների ցուցանիշներն են. Նավթ 23.2 % Գյուղատնտ. ապր. 19.5 % Գորգ եւ ձեռքի այլ արտդր. 14.7 % Քիմ. պարարտ. 22.6 % Հանքային նյութեր 11.6 % Էներգետիկա եւ վառելանյութ 1. Նավթ Նավթի եւ գազի պաշարները 2001թ. կազմել են 270 մլրդ բարել, որից 63 տոկոսը՝ գազ, իսկ 37 տոկոսը՝ նավթ: Նավթի ու գազի որոնման աշխատանքները 2001թ. 254 տոկոսով իրականացվել են: ՕՊԵԿ-ի 11 անդամներից Սաուդիան Արաբիան եւ Իրանը նավթի արտահանման առումով ամենախոշոր երկրներն են, որոնց արտադրանքը կազմում է օրական 7.945 եւ 3.665 մլն. բարել: Ըստ կենտրոնական բանկի տվյալների, Իրանը 2001 թ. առաջին կիսամյակում արտահանել է օրական 2.347 մլն բարել նավթ, իսկ արտադրվել է 3.256 մլն բարել: 2. Գազ Իրանը, գազի 24.200 մլրդ խորանարդ մետր պաշարով, Ռուսաստանից հետո աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: Ներկա դրությամբ 1.4 մլն ընտանիք 494 քաղաքներում ապահովված են բնական գազով (ընտանիքների 74 տոկոսը): 2001 թ. սպառվել է 67.8 մլրդ խորանարդ մետր գազ (տարեկան 10 տոկոս աճ): Սույն աճը պայմանավորված է գազիֆիկացման ծրագրերի կատարման զարգացումով: Հարավային «Փարս» նավթագազային դաշտի երկու բլոկը օրական արտադրում է 39 մլն խորանարդ մետր գազ, իսկ 11 բլոկի շահագործման դեպքում այս ցուցանիշը կհասնի տարեկան 300 մլն խորանարդ մետրի: Գազի տարեկան եկամուտը կազմում է 2.8 մլրդ դոլար: Ավելացված արժեքի աճը՝ 1.2 տոկոս: Բնապահպանության բնագավառում Այս բնագավառում, 2001թ. իրագործելով մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են տարածաշրջանային ղեկավարություն, խոշոր քաղաքների (Թեհրան, Արաք, Թավրիզ, Մաշհադ) օդի աղտոտվածության նվազում, անտառների պահպանում եւ մաքուր (կապարազուրկ) բենզինի առաքում, վիճակն ինչ-որ չափով բարելավվել է: Տվյալ պահին երկրի ընդհանուր տարածքի 6.8 տոկոսն այս առումով ապահովված է: Կեղտաջրերի հեռացման առումով 1997 թ. ապահովված էր բնակչության միայն 12 տոկոսը: Սույն ցուցանիշը 2001 թ. հասել է 16.2 տոկոսի: Մշակույթի բնագավառում 1. Ուսուցում եւ հետազոտություն Իրանն ունի 25-դարյա քաղաքակրթություն, որից 14 դարը՝ իսլամական: Ուսումնասիրելով սույն քաղաքակրթությունը, կարելի է հանգել այն եզրակացության, որ Իրանի մշակույթը միշտ էլ ավելի զարգացած է եղել, քան մյուս ոլորտները, եւ հենց այս պատճառով էլ Իրանը կարելի է անվանել մշակութային եւ հոգեւոր երկիր: Տնտեսական, հասարակական եւ մշակութային երրորդ հնգամյա ծրագիրը, համեմատելով առաջին երկու ծրագրերի հետ, ավելի մեծ ուշադրություն է դարձրել հոգեւոր-կրոնական մշակույթին: 2Ա. ուսումնադաստիարակչական ոլորտ 2001թ. տվյալներով սովորողների թիվը Իրանում կազմել է 17.7 մլն, գումարած 640000, որոնք ընդգրկված են արտադպրոցական ուսումնական հաստատություններում: Տարրական, ուղեցույց եւ միջնակարգ դպրոցներում աշակերտների թիվը, համեմատաբար, կազմել է 5.8 եւ 5 մլն: Սույն ցուցանիշն անցյալ տարվա համեմատությամբ 1.5 տոկոսով նվազել է: Մասնագիտական ուսումնարաններում սովորողների թիվն այդ ժամանակահատվածում ավելացել է 790000-ով: Ուսումնառության քանակի նվազումը ցածր դասարաններում եւ այդ քանակի ավելացումը բարձրագույն դպրոցներում պայմանավորված է երկրում մասնագետների պահանջով: Բարձրագույն կրթություն 2000-2001 ուստարում պետական եւ ոչ պետական բարձրագույն հաստատություններում սովորել են համապատասխանաբար 575355 եւ 827183 ուսանողներ (41 եւ 59 տոկոս): Սույն ցուցանիշները 6 տոկոսով գերազանցում են երրորդ հնգամյա ծրագրով նախատեսված քանակը: Ընդհանուր առմամբ 2001թ. ուսանողների թիվը կազմել է 1575689 հոգի՝ 8.2 տոկոս աճ անցած տարվա համեմատ, որոնցից 346596-ը փորձարարական, 1101459-ը մասնագիտական, 60455-ը ավագ մասնագիտական, 57999-ը դոկտորական բաժիններում: Ընդհանուր ուսանողների 768433-ը կազմել են կանայք, իսկ 798.76-ը՝ տղամարդիկ: 2001թ. հատկացրած համապատասխան վարկերը կազմել են 5873.8 մլրդ ռիալ՝ 33.7 տոկոս աճ: Գիտությունների զարգացում եւ հետազոտություններ Տվյալ ոլորտների առավել զարգացման նպատակով երրորդ հնգամյա ծրագրում տեղ են գտել մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են կառավարման կառուցվածքային բարենորոգումները, հետազոտությունն?

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել