Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ՇՈՈՒ»

Փետրվար 08,2003 00:00

«ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ՇՈՈՒ» Այդպես անվանեց ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի զեկույցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իրաքյան գեներալ Աս Սահադին։ Դիպուկ անվանում է։ Իսկապես, Փաուելի՝ սլայդներով եւ ձայնագրություններով հագեցած ելույթը չփոխեց խորհրդի անդամ երկրներից ոչ մեկի կարծիքը Իրաքի դեմ պատերազմի վերաբերյալ։ Ինչպես եւ առաջ, ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից բացի, պատերազմի կողմնակից են միայն Իսպանիան եւ Բուլղարիան։ Դեմ են Անվտանգության խորհրդի մնացած 11 անդամները։ ԱՄՆ-ի պետքարտուղարի բերած բոլոր «ապացույցները» անուղղակի էին եւ ոչ համոզիչ։ Չհաշված այն, որ իրաքյան պաշտոնյաների երկխոսությունների ձայնագրությունները կարող էին եւ կեղծված լինել։ Չէ՞ որ, ինչպես նկատեց Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովը, նիստում ներկա չէր եւ ոչ մի պրոֆեսիոնալ փորձագետ։ Պարզ է, որ ԱՄՆ-ն միտումնավոր նախապես իր «փաստարկները» չի ներկայացրել Անվտանգության խորհրդի անդամներին, որպեսզի նրանք ժամանակ չունենան կազմակերպել այդ փաստերի ուսումնասիրությունը եւ փորձաքննությունը, ինչը հնարավորություն կտա ԱՄՆ-ին ճնշում գործադրելով փորձել անցկացնել իր ցանկացած որոշում։ Սակայն դա չհաջողվեց եւ ԱՄՆ-ն խիստ վրդովված է հատկապես Ֆրանսիայի եւ Գերմանիայի վերաբերմունքից։ ԱՄՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է անգամ, որ Ֆրանսիան այլեւս ԱՄՆ-ի դաշնակիցը չէ եւ որ «պետք է հատուկ ծրագիր մշակել՝ այդ երկիրը զսպելու համար»։ (Արդյո՞ք չափից ավելի չէ, պարոնայք ամերիկացիներ, կհանդուրժի՞ «հին Եվրոպան» նման վերաբերմունք)։ Բայց ի՞նչ անեն Ֆրանսիան եւ Գերմանիան, եթե ԱՄՆ-ի «ապացույցները» շինծու են, հորինված։ Օրինակ, Փաուելը հայտարարեց Իրաքում գտնվող միջուկային, կենսաբանական եւ քիմիական զենքերի հսկայական քանակների առկայության մասին։ Իսկ երբ նրան հարցրին, թե որտեղ են գտնվում այդ զենքերը, պետքարտուղարն ասաց, որ դրանք Իրաքը շատ լավ է թաքցրել։ Կտ255ՑՖ ՊՉՈՊՓՈՑՖ տ255ՑՖ։ Քոլին Փաուելն իր ելույթում թվարկեց մի շարք իրաքյան օբյեկտներ, որտեղ իբր արգելված զենք է արտադրվում (պարզ չէ, թե ինչու այդ զենքը վաղուց չի տրվել տեսուչներին ստուգման նպատակով)։ Պետքարտուղարի ելույթի ավարտից անմիջապես հետո Բաղդադում իրաքյան պաշտոնյաները առաջարկեցին մի մեծ խումբ լրագրողների անմիջապես գնալ նշված ձեռնարկությունները եւ համոզվել, որ այնտեղ ոչ մի արգելված զենք չի արտադրվում։ ԱՄՆ-ն փորձում է համոզել միջազգային հանրությանը, որ սեւը սպիտակ է եւ միաժամանակ խիստ բարկանում է, որ նա դա չի ընդունում։ Արդյունքում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ոչ մի նոր որոշում չընդունեց, ինչը նշանակում է, որ տեսուչները պետք է շարունակեն իրենց աշխատանքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ապացույցների ստուգման ուղղությամբ։ Միաժամանակ, բոլորին պարզ է, որ ԱՄՆ-ն մտադիր է ամեն գնով սկսել պատերազմը, իսկ Իրաքը լրջորեն պատրաստվում է պաշտպանվելու։ Սպասվում է, որ փետրվարի 15-ից հետո ողջ աշխարհով հակապատերազմական ցույցերի ալիք կբարձրանա։ Անկախ նրանից, թե ինչով կավարտվի պատերազմը, արդեն ակնհայտ է, որ այն կդառնա ԱՄՆ-ի քաղաքականության խայտառակությունը։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել