Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա հայցապահանջ, կա դատարանի վճիռ

Փետրվար 08,2003 00:00

Չկա հայցապահանջ, կա դատարանի վճիռ Իսկ Կենտրոնի նախկին փոխտնօրեն Գոհար Գալստյանը հավելում է՝ «վճիռը կայացնելու ժամանակ Կենտրոնի նախագահ Ս. Մարտիրոսյանը Թայլանդում է եղել, դատավարությանը չի մասնակցել»: «Այո, ես Թայլանդում եմ եղել, երբ վճիռ է կայացվել, վերադարձել եմ ու ստորագրել»,- պատասխանեց Կենտրոնի գլխավոր տնօրեն Ս. Մարտիրոսյանը: Կենտրոնի նախկին փոխնախագահ Գ. Գալստյանի ասելով, 87-ամյա Մսրյանը Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի հերթական զոհերից մեկն է: «Կենտրոնի իրավաբանական ծառայությունները պետք է անվճար լինեն, բայց քաղաքացիներից գումարներ են գանձում նրանց իրավունքները պաշտպանելու համար: Գումարներ են գանձվել նաեւ իմ անունով, որի մասին չեմ իմացել: Մինչեւ այսօր քաղաքացիներ են փնտրում ինձ՝ իրենց խաբված իրավունքների համար»,- հայտնեց տիկին Գալստյանը: Չի պահպանվել օրենքի 33 հոդվածի պահանջը, ըստ որի վճռի տեքստը պատշաճ ձեւով ուղարկվում է կողմերին վճիռը կայացնելու օրից 10 օրվա ընթացքում: Վճիռը նրանց հանձնվել է 2002թ. մայիսի 20-ին՝ Պ. Մսրյանի պահանջով: «Փեսան եկել էր տանելու՝ մերժել եմ, քանի որ լիազորված անձ չէր»,- ասում է Կենտրոնի նախագահը՝ չանդրադառնալով օրենքի այս պահանջին: Իսկ վճիռ ասվածն իրականում զավեշտալի մի գրություն է, թե ձեւի, թե բովանդակային իմաստով եւ չի համապատասխանում ՄԴ-ի մասին օրենքի 35 հոդվածով վճռի բովանդակությանն առաջադրվող պահանջներին: Երբ չկա հայցապահանջ, բայց կա դատարանի վճիռ: Էլ չենք խոսում դատաքննության ողջամիտ ժամկետի մասին, պարտավոր էին դատաքննությունն սկսել մեկ ամսվա ընթացքում, ոչ թե կես տարի հետո, ինչպես վարվել են Կենտրոնում: Այսքանով հանդերձ, Կենտրոնի ղեկավարությունը գտնում է, որ պահպանել են Միջնորդ դատարանի գործունեության վերաբերյալ օրենքի պահանջները: 2002թ. օգոստոսի 5-ին Պ. Մսրյան-Օքսուզյանը Կենտրոնի անօրինական գործողությունների մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազին՝ դիմումով խնդրելով պատասխանատվության ենթարկել Կենտրոնի ղեկավարներին՝ առընթեր Միջնորդ դատարանի «օրինազանց գործունեության համար»: Դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գ. Դանիելյանը հայտնել է, որ գործում առկա են կողմերի միջեւ կնքված միջնորդ համաձայնությունը եւ դատական նիստի արձանագրությունը, այսինքն ամեն ինչ հենց այնպես է, ինչպես պետք է լիներ: Դատախազության պատասխանը բողոքարկվել է, երկրորդ գրությամբ հայտնել են, որ իրենք անհատի շահերի պաշտպանությամբ չեն զբաղվում: Նույն դիմումը 2002թ. հուլիսի 26-ին Պ. Մսրյանը ներկայացրել է նաեւ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ու մնացել անպատասխան: ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ https://www.hetq.am/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել