Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինձ տեսնում եմ նախագահի պաշտոնում եւ պառլամենտում»

Փետրվար 07,2003 00:00

«Ես ինձ տեսնում եմ նախագահի պաշտոնում եւ պառլամենտում» Հետեւաբար՝ Արամ Հարությունյանին պաշտոն առաջարկելու հարց չի լինի «Ես համոզված եմ, որ մեկ օր ուշացումով նվեր կմատուցեն, իրենց քաղաքական երկիրը կառավարելու իրավունքը կմատուցվի՝ անկախ ամեն ինչից»,- նախագահական ընտրությունները լինելու են նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանի ծննդյան հաջորդ օրը: Նախագահի թեկնածուներից երեքը ծնվել են մինչեւ ամսի 19-ը: Եթե այդպես է, մյուս երկուսին էլ՝ Վազգեն Մանուկյանին ու Արամ Կարապետյանին, 19-ից հետո ուշացած պորտֆելային նվեր թող մատուցի նորընտիր նախագահը՝ Արամ Հարությունյանը: «Եթե լուրջ սոցիոլոգիական հարցում արվի, ես համոզված եմ, որ առաջին քառյակի մեջ եմ, որովհետեւ եղել եմ մարզերում, հանդիպել եմ մարդկանց հետ, մարդիկ իրոք հասկանում են, թե մենք ինչ ենք ասում: (Իսկ ի՞նչ է, Ռուբեն Ավագյանի կամ Գառնիկ Մարգարյանի խոսքն այդքան անհասկանալի՞ է, մանավանդ որ նրանք աքսիոմատիկ տեսության լեզվով չեն խոսում-խմբ. ): Բայց ամենաճիշտ սոցիոլոգիական հարցումները ընտրություններն են: Միշտ էլ իմացեք, որ խախտումները դեր չեն խաղացել»,- երեկ լրագրողներին փորձում էր համոզել Ա. Հարությունյանը: Թեկնածուն երեկ նորից չթաքցրեց իր դժգոհությունը լրագրողների «անտեղյակությունից», նրանից, որ վերջիններս իր բոլոր ելույթները չեն լսում, եւ ինքն ստիպված կրկնում է այն, ինչ ասել է, ասենք, նախորդ օրը՝ «Հայլուրով»: Բայց փոխարենն Արամ Հարությունյանը սիրում է կրկնել «Հայլուրով» (եւ ոչ միայն) արված ինքնագովերգման հատվածները. «70 տարեկան պապիկը ինձնից մեջբերումներ է անում, ուրեմն ես Հայաստանի ամենաճանաչված մարդկանցից մեկն եմ»: Նախընտրական շրջանում ԶԼՄ-ների պահվածքի մասին խոսելիս Ա. Հարությունյանն իր վրդովմունքն արտահայտեց լրատվամիջոցներից մեկի հասցեին (անունը չնշեց), որ մերժել էր իրենց հայտարարությունը՝ Արտաշատի դեպքերի հետ կապված. հեռախոսի մեջ լսվել էր. «Ձեզ պե՞տք է… վայր դիր հեռախոսը»: «Նույն լրատվամիջոցը կարող է այդ նույն դեպքը դարձնել ուշադրության կենտրոն, բայց երբ որ ոչ իրենց նախընտրելի թեկնածուն այդ առիթով հայտարարություն է անում, իրենք հարկ չեն համարում այդ հայտարարությունը տալ մամուլով»: Թեկնածուն կոչ արեց անաչառ լինել, որովհետեւ «այսօր մեր խնդիրը անհատ ընտրելը չէ, այլ այն, որ ձեւավորենք քաղաքական ճաշակ, ընտրողների մեջ ձեւավորենք քաղաքական մտածողություն»: Իսկ Արտաշատի դեպքը Ա. Հարությունյանը որակում է իբրեւ արջի ծառայություն. «Մարդիկ հայտնվելու են տեղական արջուկների կարգավիճակում… պետք է պատժվեն բոլորը, բայց պետք է լինի քաղաքական հանդուրժողականություն»: Հետագայում կանխելու համար իր թեկնածությունը հանելու վերաբերյալ հարցերը, Արամ Հարությունյանը վերջին անգամ ասաց, որ մինչեւ վերջ գնալու է, թեկնածությունը չի հանելու ոչ մեկի օգտին, ոչ էլ պարզապես հանելու է. «Ամսի 19-ին ես քվեարկվելու եմ: Կրկնում եմ վերջին անգամ: Նմանատիպ հարցեր կարիք չկա ինձ տալ»: Ըստ նրա, միասնական թեկնածուին ժողովուրդը պետք է որոշի. «Դա նույնն է, որ թեկնածուներին տեղավորենք Ալֆրեդի սենյակում, ու այնտեղից որոշվի: 2 հոգի կարող են մտնել ու կաբինետում սուրճ խմելով որոշել, որ միանում են, մենք ունենք «Միասնության» դասական օրինակը. ո՞վ ասաց, որ դրանց էլեկտորատները համաձայն էին միավորվելուն, նման արհեստական միասնությունը դատապարտված է պառակտվելու»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել