Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտավոր կարգով» խոշտանգել են ՆԳ բաժնում

Փետրվար 06,2003 00:00

«Մոտավոր կարգով» խոշտանգել են ՆԳ բաժնում 2003թ. հունվարի 28-ին, ժամը 1017211172֊ի սահմաններում քաղաքացիական համազգեստով երկու անձ, առանց ներկայանալու, Վանաձորի Աղյուսագործների 42 հասցեի բնակիչ Վարդան Փարեմուզյանին /ծնված 1985թ. ապրիլի 28-ին/ աշխատանքի վայրից /«Եվա» գեղեցկության սրահ/ տարել են անհայտ ուղղությամբ։ Վարդան Փարեմուզյանի մայրը, նշված օրը /իմանալով, որ տղան աշխատանքի վայրում չէ/ տղային փնտրելու նպատակով զանգահարել է նրա բոլոր ընկերներին, ծանոթներին եւ պարզել, որ ոչ ոք տեղեկություն չունի։ Գիշերը, ժամը 24-ին ստիպված զանգահարում է Վանաձորի ՆԳ բաժնի հերթապահ բաժանմունք եւ հարցնում՝ հնարավոր է, որ իր որդուց՝ Վ. Փարեմուզյանից իրենք տեղեկություն ունենան։ Հերթապահ բաժնի ոստիկաններ Պապիկյանը եւ Ավագյանը նրան հայտնում են, որ «մեր մոտ այդպիսի երեխա չկա»։ «Եվա» գեղեցկության սրահի տնօրենը օրվա ընթացքում նույնպես զանգահարում է ՆԳ բաժին՝ իր աշխատակցի մասին հետաքրքրվելու համար, նրան նույն պատասխանն են տալիս։ Հաջորդ օրը՝ հունվարի 29-ին, Վ. Փարեմուզյանի մայրը նորից զանգահարում է Վանաձորի ՆԳ բաժնի հերթապահ բաժանմունք՝ կրկին որդուց տեղեկություն իմանալու նպատակով։ Հերթապահ ոստիկանը Վ. Փարեմուզյանի մորը խնդրում է մի քիչ հետո զանգահարել։ Կես ժամ հետո հերթապահ ոստիկանը ցածր ձայնով ասում է. «Մոտավոր կարգով ձեր երեխան այստեղ է»։ Վ. Փարեմուզյանի մայրը քրոջ հետ գնում են ՆԳ բաժին եւ իմանում, որ Վարդանը հարցեր պարզելու նպատակով գտնվում է ոստիկանությունում, եւ պարզելուց անմիջապես հետո նրան բաց կթողնեն եւ կարող են «պերեդաչի բերել»։ Այդ օրը Վարդանի հարազատները նրա համար ուտելու բան են տանում եւ Վարդանի մասին ոչ մի տեղեկություն այդ օրը ոստիկանությունից չեն կարողանում իմանալ։ Հաջորդ օրը Վարդանի մայրը գնում է ոստիկանություն՝ որդու մասին տեղեկություն իմանալու եւ սնունդ փոխանցելու նպատակով։ Ոստիկանությունում նրան հայտնում են, որ Վարդանը պատուհանից թռել է, վնասվածքներ ստացել եւ տեղափոխել են հիվանդանոց։ Այնինչ նրան ծեծի են ենթարկել։ Բժշկի հետ զրուցելուց պարզել ենք, որ Վ. Փարեմուզյանի բժշկական հետազոտությունից հայտնաբերվել է գանգուղեղային ցնցում, փայծաղի ներքեւի մասի վնասվածք եւ ներքին արյունահոսություն, թիկունքի մասում՝ կապտուկներ։ Բժիշկները կոտրվածքներ չեն հայտնաբերել։ Միայն փետրվարի 4-ին հայտնաբերվել է, որ Վարդանի կոնքոսկրի շրջանում կոտրվածքներ կան, եւ հիվանդանոց ընդունվելու պահին նրա վիճակը ծանր է եղել։ Նրա բժշկի հավաստմամբ՝ հիվանդի վիճակը թեթեւ չէ։ Փաստորեն, Վ. Փարեմուզյանը առողջությանը հասցված վնասվածքների պատճառով հիվանդանոցում է հայտնվել ոստիկանության կողմից անազատության մեջ պահելու ժամանակ, եւ հետեւաբար, անմիջական պատասխանատվություն կրում է ոստիկանությունը։ Մեր կազմակերպությունը զբաղվում է Վարդան Փարեմուզյանի իրավունքների պաշտպանությամբ եւ նրա նկատմամբ տեղի ունեցածը որակում է ոստիկանության կողմից նրա իրավունքների խախտում, եւ որակում է, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով սահմանված՝ մարդու իրավունքների ոտնահարում. «Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի»։ Նաեւ ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության կողմից 1993172ին վավերացվել է «Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձեւերի դեմ» Միջազգային կոնվենցիան, որի 2-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «3ուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է արդյունավետ օրենսդրական, վարչական, դատական կամ այլ միջոցներ իր իրավասությանը ենթակա ցանկացած տարածքում՝ խոշտանգումների դեպքերը կանխելու համար»։ Ներկայումս կատարվում է դեպքի հետաքննություն, հուսով ենք, որ Լոռու մարզի դատախազությունը օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննության միջոցով կբացահայտի կատարված հանցագործությունը, կհայտնաբերի ծեծի ենթարկողներին եւ ներկա գտնվողներին։ Միաժամանակ հայտնում ենք, որ Վ. Փարեմուզյանի հետ կատարվածը ստացել է հասարակական մեծ հնչեղություն, եւ իրավապահ մարմիններից պահանջում ենք ապահովել գործի քննության հրապարակայնությունը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեաՎանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել