ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԱՐԴ ՉԻ ՄՆԱՑԵԼ «Դիլիջանը եղել է երկրորդ Շվեյցարիա, հիմա սա մի ուրիշ բան ա դառել: Ստեղ էնքան դաչա էին գալիս տուրիստները, որ մենք կռիշների մեջ էինք քնում: Հիմա չկա, մարդ չկա աշխարհում: Մեր երիտասարդները կորած են, չկան, մեծացել ենք, ով տի մեզ պահի»: Փոքրիկ Վազգենին Տավուշի մարզի Նավուր գյուղում 4 տարի առաջ կնքել է Վազգեն Սարգսյանը: «Թոռնիկս էս տարի առաջին դասարան պիտի գնար, չի գնացել. կոշիկ չունի, շոր չունի»: Ջ. Հարությունյան (ունենք նաեւ հասցեն)- «Մեր ցուցակներում կան իմ տղայի, հարսի անունները, որոնք 3 տարի է՝ Ռուսաստանում են: Ես իմ բերանով հայտնել եմ, թե քանի հոգի ենք բնակվում մեր տանը՝ ես ու կինս ենք: Մեր հարեւանը 20 տարի է՝ մահացած է, հրեն՝ անունը ցուցակում: Հովհաննիսյան Ռոբերտը, իր տղան մահացած են, բայց անունները՝ գրած: Խի՞ եք էդ մարդկանց վերքը թազայացնում: Ցուցակները նույնն են, ինչ մի քանի ամիս առաջվա ընտրություններին: Թող չեն անում ժողովուրդը շունչ քաշի: Ինձ 5 հազար դրամ թոշակ են տալիս, էս պետության համար 47 տարի բառիս բուն իմաստով աշխատանք եմ տարել: Դրանից վախե՞մ, որ իմ ուզածին չընտրեմ, էդ էլ իրանց ըլնի: Իսկ «Փարոսի» ցուցակները գնալով կրճատում են»: «Եթե վերընտրվի գործող նախագահը, 2 տարի հետո այս ժողովրդի 50 տոկոսն այստեղ չի լինելու: 4 որդի ունեմ, 10 թոռ, եւ ոչ մեկը Հայաստանում չէ: Ես չեմ կարող նրանց ստիպել, որ գան: Մի օր մի կին ցուցակագրում էր, տեսնեմ տղայիս անունը գրում ա: Ասում եմ՝ խի՞ ես գրում, ասեց՝ պետք է Ռուսաստանում ապրողների անուններն էլ գրենք: Ջնջել տվեցի: Ես գնալու եմ նորից շտաբ: Եթե անունը նորից լինի, ես գիտեմ՝ ինչ եմ անելու»: Տավուշցիները թեկնածուին դիմավորում էին ինչպես կարող էին, թեկուզ կոմկուսի դրոշով: