Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՌԱՎՈՏՆ» ԱՐԱԳԻԼ ՉՈՒՆԻ

Փետրվար 05,2003 00:00

«ԱՌԱՎՈՏՆ» ԱՐԱԳԻԼ ՉՈՒՆԻ Խոսքը, տվյալ դեպքում, երեխա բերող արագիլի մասին է։ Մեկնաբանենք՝ մեր թերթի օգնությանը դիմած հերթական քաղաքացու խնդիրն իր աղջկա (կամ փեսայի) անպտղությունն է։ Տարիներ շարունակ տարբեր բժիշկ-բժշկուհիների դռներն անարդյունք թակելուց հետո խորհուրդ են ստացել դիմել «Նյուվես» ամերիկյան կազմակերպության տեղական մասնաճյուղ-գրասենյակին։ Դիմել են ու ստացել 100%-անոց երաշխիք, որ բնության թույլ տված անկատարությունը կշտկվի, ու ընտանիքում 3 ամիս անց նոր շունչ կավելանա։ Ցավոք, 3 ամիսն արդեն 3-րդ տարին է դարձել, քաղաքացին, իր ասելով, այս ընթացքում բժշկի ու նրա տված դեղերի վրա ծախսել է շուրջ 600 դոլար, բայց՝ զուր (գոնե՝ առայժմ)։ Հիմա էլ դիմել են «Առավոտին», թե՝ «խնդրում եմ օգնեք»։ Զավակ պարգեւել (մեղա, մեղա) թերթն, անշուշտ, չի կարող։ Փորձեցինք «Նյուվես»-ից պարզել՝ փոխհատուցում տրվո՞ւմ է նման դեպքում հիվանդին, թե՞ ոչ։ «Իհարկե՝ ոչ, եթե շատ-շատ պետք է, կարող ենք վերադարձնել միայն ախտորոշման համար գանձված 15 դոլարը։ Չնայած, եթե արդարացի մոտենանք, մինչեւ մեզ մոտ գալը բոլոր հիվանդները բուժվում են սովորական առողջապահական հիմնարկներում, բայց ումի՞ց են մինչեւ հիմա բուժման համար տված գումարը հետ վերցրել»,- պատասխանեցին «Նյուվես»-ից։ Նաեւ տեղեկացրին, որ իրենց մոտ «դեղ» կոչվածը սննդի հավելումներ են, որոնց վաճառքից գանձված գումարը փոխանցում են ԱՄՆ եւ հետ գանձել չեն կարող, բացի այդ, իրենց ոչ մի բժիշկ 100%-անոց երաշխիք չի տալիս։ Խնդիրը նուրբ է, ինչի պատճառով էլ մեզ դիմողի անունը չենք նշում։ Ցավոք, խորհուրդ տալ նույնպես չենք կարող, թե ում (որ բժշկի) օգնությամբ հնարավոր է երեխա ունենալ։ Բայց սա այն դեպքն է, երբ ռուսը կասեր. «ԼչՐՈ րՑՏՌՑ րՉպփպռ»։ Կամ՝ «երեխա» կոչված հրաշքն ունենալու համար արած ոչ մի քայլի համար պետք չէ ափսոսալ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Հ. Գ. Ամեն դեպքում նշենք, որ «Նյուվես»-ի գործընկեր հավելումներ իրացնող այլ կազմակերպություններ («Վիժըն», «Հերբալայֆ» եւ այլն) մինչ օրս աշխատում, բայց վստահություն չեն ներշնչում, ինչի մասին բազմիցս ասվել ու գրվել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել