Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՅՈՒ-Ն ՇՐՋԱՆՑԵՑ «ՌԵԱԼԻՆ»

Փետրվար 05,2003 00:00

ՄՅՈՒ-Ն ՇՐՋԱՆՑԵՑ «ՌԵԱԼԻՆ» Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան օրերս հրապարակել է աշխարհի առաջատար ակումբների վարկանիշային նոր ցուցակը։ Տեւական ժամանակ այն գլխավորած Մադրիդի «Ռեալն» այս անգամ զիջել է առաջատարի դիրքերը իրեն մշտապես կրնկակոխ հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդին» (Անգլիա)։ Դրա պատճառ է դարձել նրա՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Մալյորկայից» կրած խոշոր հաշվով պարտությունը եւ մրցակցությունից դուրս մնալը։ Հետաքրքիր է, որ առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել միայն երեք երկրների՝ Անգլիայի, Իսպանիայի եւ Իտալիայի ակումբները, երկրներ, որոնց ազգային առաջնություններն ուժեղագույնն են Եվրոպայում։ Իսկ ահա պատմության մեջ առաջին անգամ անցած ամսվա լավագույն ակումբ ճանաչվել է Պորտուգալիայի «Պորտուն», որը, սակայն, ստորեւ բերվող ցուցակում դուրս է մնացել անգամ քսան լավագույնների խմբից։ Աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբները 1. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 302 միավոր 2. «Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա)՝ 298 3. «Արսենալ» (Լոնդոն, Անգլիա)՝ 291 4. «Բարսելոն» (Իսպանիա)՝ 267 5. «Միլան» (Իտալիա)՝ 264 6. «Ինտեր» (Միլան, Իտալիա)՝ 246 7. «Դեպորտիվո» (Լա-Կորունյա, Իսպանիա)՝ 242 8. «Յուվենթուս» (Թուրին, Իտալիա)՝ 239 9. «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 223 10. «Վալենսիա» (Իսպանիա)՝ 223 11. «ԱԵԿ (Աթենք, Հունաստան)՝ 216 12. «Բավարիա» (Մյունխեն, Գերմանիա)՝ 213 13. «Ամերիկա» (Մեխիկո, Մեքսիկա)՝ 207 14. «Բայեր» (Լիվերկուզեն, Գերմանիա)՝ 205 15. «Սպարտա» (Պրահա, Չեխիա)՝ 203 16. «Սելթիկ» (Գլազգո, Շոտլանդիա)՝ 201 17. «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)՝ 200 18. «Պանատինաիկոս» (Աթենք, Հունաստան)՝ 200 19. «Ատլետիկո» (Մորելյա, Մեքսիկա)՝ 195,5 20. «Նասիոնալ» (Մոնտեվիդեո, Ուրուգվայ)՝ 193,5 Հայաստանը 43-րդն է Հրապարակվել է նաեւ ՈՒԵՖԱ-ի՝ 2003/2004թթ. մրցաշրջանում եվրոպական երկրների վարկանիշային աղյուսակը։ Առաջին տասնյակն այսպիսի տեսք ունի. 1. Իսպանիա, 2. Իտալիա, 3. Անգլիա, 4. Գերմանիա, 5. Ֆրանսիա, 6. Հունաստան, 7. Հոլանդիա, 8. Թուրքիա, 9. Պոր ուհետեւ գալիս են. 31. Լատվիա, 32. Վրաստան, 33. Մոլդովա, 35. Բելառուս, 36. Լիտվա, 41. Էստոնիա, 43. Հայաստան, 47. Ադրբեջան, 52. Ղազախստան։ Ք. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել