Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՍՊԱՆԴ

Փետրվար 04,2003 00:00

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՍՊԱՆԴ Արգամ Այվազյանը մամուլում արդեն հանդես է եկել Հայաստանի եւ Սփյուռքի գիտամշակութային, հասարակական, քաղաքական կազմակերպություններին, անհատ գործարարներին ու ազգային բարերարներին ուղղված բաց նամակով։ Գիտնականը ցնցված է վերջին 5-6 տարիների ընթացքում Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքի հայոց պատմաճարտարապետական հուշարձանների՝ մասնավորապես Ջուղայի խաչքարերի հիմնահատակ ավերմամբ։ Ըստ Ա. Այվազյանի, ոչնչացվել ու քանդվել են նաեւ 7-17-րդ դարերի Ջուղայի Ամենափրկիչ վանքը, Պոմբլոզի եկեղեցին, Աստապատի սուրբ Ստեփանոս կամ Կարմիր վանքը եւ այլ նշանավոր եկեղեցիներ։ Նա այժմ ձեռնամուխ է եղել Նախիջեւանի տարածքում 35 տարվա իր հետազոտական աշխատանքի ընթացքում փաստագրած նախիջեւանյան նյութական մշակույթի ժառանգության՝ իր տեսակի մեջ եզակի վավերագրերի հրատարակությանը։ Նախատեսված է նաեւ հատուկ ֆիլմաշարով ներկայացնել Նախիջեւանյան հուշարձանները, Ջուղայի խաչքարերը եւ 4000-ի հասնող 9-10-րդ դարերի վիմագրերը։ Ու քանի որ միայն անձնական միջոցներով խնդիրը անհնար կլինի իրագործել, Ա. Այվազյանը դիմում է հայ ժողովրդի մշակութային արժեքներով մտահոգ անհատներին ու կազմակերպություններին. «Հարգարժան հայրենակիցներ։ Ականջալուր եղեք եղեռնված նախիջեւանյան մասունքների պատանդված աղերսին, ձեր բողոքի ձայնը բարձրացրեք կշռադատված ու հետեւողականորեն, ձեր դրամական միջոցներից մասհանում կատարեք նախիջեւանյան բազմահազար մասունքները հայագիտությանը եւ հանրությանը ի սպաս դնելու գործին։ Ձեր բոլոր հարցումները ինձ հետ կարող եք պարզաբանել 003741- 25-58-27 հեռախոսահամարով, իսկ դրամական աջակցությունը փոխանցել. ա) դրամով՝ Արդշինբանկ, հ/հ 121010011603/02, Այվազյան Արգամ, բ) արտարժույթով՝ Ayvazyan Argam, ARDSHINBANK, ARMENIA, #121010011803/01, SWIFT Code։ ASHBAM22 INTERMEDIARY BANK։ CORR. ACCOUNT No 36017242 with CITIBANK, NEW YORK, SWIFT Code։ CITIUS33 Լինենք մեր պատմական հայրենիքի ամեն մի անկյուն-անկյունամասի դատի ու պահանջատիրության իրական ժառանգորդները»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել