Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 01,2003 00:00

Թբիլիսյան աղբանոցը միայն աղբի հսկա կույտեր չեն. որքան էլ տարօրինակ է, որոշների համար այն դարձել է սնվելու, իսկ մի մասի համար՝ մանր բիզնեսի աղբյուր: Մոտակա գյուղերի բնակիչներն իրենց խոզերին աղբանոց են տանում արածելու: Ճիշտ է, խոզերն այդտեղից ուտելու բան հայթայթում են, տերերն էլ՝ խնայողություն անում, սակայն միակ խնդիրը աղբանոցում սնված խոզերի մսի որակն է մնում: Թբիլիսյան աղբանոցը նաեւ հավաքատեղի է: Կան մարդիկ, որոնք այդտեղ դատարկ շշեր են հավաքում կամ դեն նետված մթերային ամաններ, որոնք հետո, ինչպես ասում են, հաճախ գործածվում են մթերքի կեղծման համար: Հավաքողների միջեւ մրցակցությունը մեծ է. տեղական «ստալկերները» անհամբերությամբ են սպասում աղբ տեղափոխող ամեն մի մեքենայի: Աղբանոցը կամաց-կամաց լցվում է բոմժերի ինքնաշեն, տարբեր նյութերից պատրաստված տներով: Լուսանկարը՝ Լեւան Խերխեուլիձեի, տեքստը՝ Իրինա Բրամիձեի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել