Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԳԱՆՔ՝ ՍԽԱԼ ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Հունվար 31,2003 00:00

ՏՈՒԳԱՆՔ՝ ՍԽԱԼ ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ Գոլի հեղինակ դարձող ֆուտբոլիստները խաղադաշտում տարբեր կերպ են արտահայտում իրենց ուրախությունը։ Ոմանք մարզաշապիկն են հանում կամ գլխին անցկացնելով վազում, մյուսները դաշտում հարմար հատված են ընտրում ու պարում են կամ ընդառաջ վազում տրիբունաներում տեղ զբաղեցրած իրենց երկրպագուներին ու կտրուկ շարժումներով ավելի ոգեւորում նրանց։ Իսկ ահա Բրազիլիայի «Սանտո Անդրե» ակումբի խաղացող Նունյեսն իր ուրախությունն արտահայտելու եզակի ձեւ գտավ ու… տուգանվեց 5 հազար դոլար։ «Սան Պաուլու Ջունիորի» գավաթի խաղարկության եզրափակիչում, երբ նրա թիմը մրցում էր «Պալմեյրասի» հետ, Նունյեսը տասնմեկ մետրանոց հարվածաշարում խփեց վճռական գոլը եւ չորեքթաթ դիրք ընդունելով, դիմախաղով ու խռխռացնելով սկսեց խոզի նմանակել։ Դա պատճառ դարձավ, որպեսզի առանց այդ էլ տրամադրությունն ընկած «Պալմեյրասի» երկրպագուները գազազած վիճակում ճեղքեն ոստիկանության կազմած պատնեշը եւ խաղադաշտ ներխուժելով անկարգություններ կատարեն։ Բանն այն է, որ խոզը նրանց ակումբի խորհրդանշանն ու թալիսմանն է։ «Ֆուտբոլիստը տուգանվել է ոչ թե գոլի համար ուրախանալու պատճառով, այլ իր վարքագծով անկարգություններ սադրելու համար»,- հայտարարել է Կառոս Լիման, այն կազմակերպության ներկայացուցիչը, որն ամեն տարի կազմակերպում է Բրազիլիայի ուժեղագույն երիտասարդական թիմերի միջեւ անցկացվող այս մրցաշարը։ Ք. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել