Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԱՆԻԿ – 2

Հունվար 31,2003 00:00

ՋԱՆԻԿ – 2 Վերին Արտաշատ գյուղում երեկ Միշա Ղազարյանն ընթերցեց իր բանաստեղծությունը, որն ինչպես հայտնեց՝ նվիրել է գործող նախագահին: Ռոբերտ Քոչարյա՛ն, ինչո՞ւ թողեցիր Ղարաբաղը, ժամանեցիր Երեւան, Փառք ու պատիվ էիր դու վաստակել մեծ սպորտում եւ կռվում, Մասնակցեցիր ընտրարշավին՝ հեծած Լեւոնի նվիրած սեւ ձին, Թե չլինեին մեթոդները հին՝ երբեք դու չէիր նստի գահին: Վաճառեցիր օտար երկրին օբյեկտները մեր անգին, Որ բերում էին Հայաստանին փառք ու պատիվ ու մեծ գին: Մահվան թոկն ես քցել վզին աշխատասեր հայ ազգի, Զրկել նրան հացից, ջրից, անգամ ապրելու իրավունքից: Ժողովուրդն էլ կբարձրանա այս անդունդից մահաբեր, Հատուցումը չի ուշանա՝ սպասում ենք անհամբեր, Ոճիր գործած խարդախներին այդ բազում՝ Հանգիստ կանգնած մահն է սպասում մի փոսում: Հուսով ենք, Արարատի մարզի քաջարի իրավապահները չեն շտապի Միշա Ղազարյանին էլ ուղարկել այն ոչ հեռավոր վայրը, որի շնորհիվ հանրահայտ դարձավ արարատցի բանաստեղծ Ջանիկ Ադամյանը, եւ «Առավոտի» թղթակցին էլ չեն ձերբակալի այս ոտանավորը մուտքագրելու համար: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել