Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՎՈՒՄ ԵՎ ԽՍՏԱՑՎՈՒՄ ԵՆ

Հունվար 28,2003 00:00

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՎՈՒՄ ԵՎ ԽՍՏԱՑՎՈՒՄ ԵՆ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում կայացավ ՀԱՕԿ-ի հերթական համաժողովի հատուկ նիստ։ Պատվիրակները նախ հաստատեցին օլիմպիական կոմիտեի, ինչպես նաեւ ՕԿ գործկոմի նոր, թարմացված կազմերը։ Այնուհետեւ ՀԱՕԿ-ի նախագահ վերընտրված Իշխան Զաքարյանը կոչումներ հանձնեց մարզաշխարհի երախտավորներին ու մի քանի գործող մարզիչների։ Օրակարգային հարցերից գլխավորը օլիմպիական կոմիտեի՝ 1999-2002թթ. կատարած աշխատանքների հաշվետվությունն էր, որով հանդես եկավ Ի. Զաքարյանը։ Նա խոսեց ձեռք բերված հաջողությունների, ինչպես նաեւ հաշվետու ժամանակահատվածի վրիպումների, բացթողումների ու դրանք վերացնելու ուղղությամբ ձեռնարկված եւ ձեռնարկվող միջոցառումների մասին։ Զեկուցողը հատուկ անդրադարձավ 2004թ. Աթենքում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին հայ մարզիկների նախապատրաստությանը, որի համար կազմվել ու իրականացվում է հստակ ծրագիր։ Աշխատանքներում ներգրավվել է նաեւ ոլորտի գիտական ներուժը՝ հատկապես օլիմպիական թեկնածուների բժշկական, հոգեբանական պատրաստվածությունը բարելավելու նպատակով։ Այս ֆոնի վրա առաջնային պլան է մղվել պայքարը դոպինգի դեմ։ Հակադոպինգային նոր ծառայությունը անցած տարվա ամռանից սերտ համագործակցություն ունի այս ոլորտում աշխարհի թիվ մեկ՝ Քյոլնի լաբորատորիայի հետ։ «Այս ամենը թույլ է տալիս, որպեսզի հայաստանցի մարզիկների առջեւ դրվեն ավելի բարձր ու խիստ պահանջներ,- ասաց Ի. Զաքարյանը։- Իսկ մարզիչներն ու մարզիկները պետք է մի բան քաջ գիտակցեն. կամ աշխատելու են մաքուր, կամ ընդմիշտ հրաժեշտ են տալու սպորտին»։ Համաժողովը հաշվետու ժամանակահատվածում ՀԱՕԿ-ի կատարած աշխատանքն ընդհանուր առմամբ գնահատեց բավարար։ Այնուհետեւ ՄՕԿ-ի բարձրագույն պարգեւներ հանձնվեցին ՀԱՕԿ-ի նախագահին՝ «Երախտիքի շքանշան» եւ «Ոսկե շղթա», ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Գագիկ Ծառուկյանին՝ ՄՕԿ-ի հատուկ մրցանակ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել