Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հունվար 24,2003 00:00

ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ 1988թ172ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում իմ անձնական միջոցներով ստեղծել եմ «Արարատ» կոոպերատիվ փայտամշակման ֆաբրիկա, որտեղ աշխատում էր շուրջ 118 մարդ։ Հանրապետության համար այդ ծանր տարիներին մշտապես օգնել եմ 100 կարիքավոր ընտանիքների։ «Արարատ» կոոպերատիվի ստեղծման եւ աշխատանքի 3-4 տարիների ընթացքում Ձորաղբյուր գյուղին շուրջ 200.9 հազար ռուբլու օգնություն եմ տրամադրել։ Բացի այդ, 1990թ. իմ սեփական ուժերով եւ միջոցներով կառուցել եմ գյուղի 80 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, որը, ցավոք, մնաց անավարտ։ Արժանին մատուցելով իմ աշխատանքներին, շրջանային խորհուրդը «Արարատ» կոոպերատիվ ձեռնարկությանը երեք տարով ազատեց պետական հարկերից եւ մինչեւ 2040թ. անհատույց հատկացրեց 300 հա տարածք։ 1992թ. վերջում հանրապետությունում տիրող էներգետիկ ճգնաժամի, սակայն, որն ավելի ցավալի է, տարբեր զինված խմբավորումների այցելությունների պատճառով ստիպված էի դադարեցնել ֆաբրիկայի աշխատանքները։ Ես մեկնեցի Մոսկվա՝ սպասելով, որ Հայաստանում օրենքը ուժ կստանա։ Ես վերադարձա հայրենիք, որ է՛լ ավելի մեծ եռանդով ու նվիրումով լծվեմ իմ գործին եւ մի փոքրիկ լումա ես էլ ներդնեմ իմ հայրենիքի կայացմանն ու բարգավաճմանը։ Սակայն ցավով պարզեցի, որ ահաբեկության, կեղծարարության, թալանի ստոր միջոցներով, երկարատեւ արդար աշխատանքով ստեղծած իմ ունեցվածքին է տիրացել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Վրեժ Շահգելդյանը։ Պարզեցի, որ կեղծելով մի շարք փաստաթղթեր, նա սեփականացրել է «Արարատ» կոոպերատիվ փայտամշակման ֆաբրիկան՝ վերաձեւակերպելով «Արթուր-1» ՍՊԸ172 ի անունով, որի բաժնետերերն էին իր բարեկամները, որոնք իրենց ցուցմունքներում հրաժարվել են բաժնետեր լինելու փաստից եւ առհասարակ անտեղյակ են եղել այդ ամենից։ Անհետացել են «Արարատ» կոոպերատիվին պատկանող՝ գյուղի սպորտային բազայի տարածքում տեղակայված 191820 ԱՄՆ դոլար արժողությամբ ոչ ալկոհոլային խմիչքների շշալցման հոսքագիծը, 40-60 տոննա տարողությամբ 11 ցիստեռնները, որոնցից 7-ը հետագայում հայտնաբերվել է Վրեժ Շահգելդյանին պատկանող անասնաֆերմայի տարածքում։ Վրեժ Շահգելդյանը, օգտվելով իմ ժամանակավոր բացակայությունից, շանտաժի եւ ահաբեկության միջոցով իմ կնոջից պահանջել է փայտամշակման ֆաբրիկայի բանալիները։ Այդ ահաբեկություններից հետո կինս կաթվածահար եղավ եւ երկարատեւ անկողնային հիվանդությունից հետո վերջերս մահացավ։ Մոսկվայից վերադառնալուց հետո մի քանի անգամ հանդիպել եմ Վրեժ Շահգելդյանին, փորձելով բանակցությունների միջոցով հետ վերադարձնել իր կողմից գողացված վերը նշվածները ( այդ ժամանակ դեռեւս Վրեժ Շահգելդյանը Աժ պատգամավոր չէր)։ Վերջին անգամ 1998թ. հոկտեմբեր ամսին «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ գործող, իրեն պատկանող «Սկյուռիկ» խանութում, 6-7 վկաների ներկայությամբ, Վրեժ Շահգելդյանը խոստովանել է, որ իսկապես ինքն է գողացել դրանք եւ ցինիկաբար վստահեցրել է, որ Կոտայքի մարզի տերը ինքն է, եւ որ առանց իր «հովանավորության» չեմ կարող աշխատեցնել իմ ֆաբրիկան։ Ես չեմ ընդունել իր «հովանավորությունը» եւ, քանի որ ինքը ցանկանում էր ընտրվել Աժ պատգամավոր, խորամանկաբար ժամանակ է խնդրել եւ խոստացել, որ այդ հարցին կանդրադառնա ընտրություններից հետո եւ կվերադարձնի գողացածը։ Սակայն, դառնալով Աժ պատգամավոր, Վրեժ Շահգելդյանը կտրականապես հրաժարվեց իր խոստումը կատարելուց։ Չեմ ուզում թվարկել քրեական գործի «ոդիսականը» Երեւանի տարբեր համայնքների դատախազություններում։ Ես ունեմ ՓԱՍՏԵՐ, կան ՎԿԱՆԵՐ, որոնք ականատեսն են այդ ամենի եւ որոնք կարող են վկայել, որ այդ թալանն ու կողոպուտը կատարել է Աժ պատգամավորը։ Սակայն Վրեժ Շահգելդյանը, օգտվելով ժողովրդի վստահության քվեից (թերեւս ժողովրդի վախի քվեից), չարաշահում է Աժ պատգամավորի մանդատը եւ օգտագործում այն իր իսկ կողմից գործած հանցագործությունները քողարկելու եւ օրենքի առաջ պատասխան տալուց խուսանավելու համար։ Ձեզ եմ դիմում՝ հայցելով Ձեր միջամտությունն ու աջակցությունը քրեական գործին օրինական եւ օբյեկտիվ ընթացք տալու խնդրանքով։ ԱՐԾՐՈՒՆ ԱՀԱՐՈՆՅԱՆ Երեկվա դրությամբ գլխավոր դատա խազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի որոշումն էր առկա. «Ձորաղբյուրի մարզական բազայից շշալցման հոսքագիծը գողանալու փաստի առթիվ հարուցել քրեական գործ ՀՀ քրօրի 86 հոդվածի 4172րդ մասի հատկանիշներով»։ Առկա էր ՀՀ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին տպագրվածի հեղինակի նամակը, ահազանգը, որին ընթացք չի տրվել։ Այնտեղ ասվում է, որ վկաները ենթարկվում են ուղղակի ահաբեկման, իսկ ՆԳ մարմինները միջնորդական գործունեություն են իրականացնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել