Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ նախագա՜հ, հայ ընտրություննե՜ր

Հունվար 23,2003 00:00

Հայ նախագա՜հ, հայ ընտրություննե՜ր «Ի՞նչ եք խառնվել իրար, թողեք ազատ ընտրություններ լինեն»,172 դժգոհում են Վանաձորի կոմունիստները՝ իշխանական քարոզչամեքենայի «դոզայից» շնչահեղձ եղած։ ՀԿԿ Վանաձորի քաղկոմում հրավիրված հերթական ասուլիսը ՀՀ նախագահական ընտրությունների առնչությամբ էր։ Ինչպես միշտ, թիրախ էին ընտրված ՀՀ նախագահը, Լոռու մարզպետն ու ՀՀ նախագահին սատարող կուսակցությունները։ Քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը հակադարձեց ընդդիմության հասցեին արված այն քննադատությունը, թե իբր ընդդիմությունը «ծրագիր չունի»։ Նա նշեց, թե իրականում գործող նախագահը «ծրագիր չունի» եւ «նախագահի ծրագիրը Լինսի ծրագիրն է» (մեջբերում ելույթից)։ «Այսօր չունենք արդյունաբերություն, չունենք գյուղատնտեսություն։ Նույնիսկ մինուսով տնտեսական աճ չկա»,172 իշխանական քարոզչամեքենայի ներկայացրած թվային տվյալներին (12% տնտեսական աճի վերաբերյալ) թերահավատորեն վերաբերվելով, նշեց Ա.Ղուկասյանը՝ հընթացս հիշատակելով նաեւ Վանաձորի ամենամեծ արդյունաբերական ձեռնարկության՝ անգամ սեփականաշնորհումից հետո անգործության մատնված քիմիական գործարանի մասին։ ՀԿԿ Վանաձորի քաղկոմի 3172֊րդ քարտուղար, ավագագույն սերնդի կոմունիստ Սամսոն Թադեւոսյանն էլ իր ելույթում հավելեց. «Ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը, եթե ստանում ենք վարկեր»։ «Այսօր իշխում է գայլերի մի ոհմակ, որից ժողովուրդն ուզում է ազատվել»,- չդադարող արտագաղթի, աղքատության եւ գործազրկության մասին խոսելուց հետո եզրակացրեց Ա. Ղուկասյանը եւ, որպես հարցի լուծում, առաջարկեց, խոսքն ուղղելով իշխանություններին. «Մի տարբերակ կա. թողեք ազատ ընտրություններ լինեն»։ Այս ենթատեքստում նա մտահոգություն հայտնեց. «Քաղաքում կա վախի մթնոլորտ»։ Վերջինս դժգոհեց, թե Լոռու մարզպետի հանձնարարությամբ նախընտրական ճնշումներ են կիրառվում իշխանական համակարգում աշխատողների նկատմամբ։ Անձնագրային տվյալներ են հավաքվում նույնիսկ մանկապարտեզների աշխատողներից։ «Ի՞նչ եք խառնվել իրար, ինչի՞ եք ամեն օր մի հանդիպում կազմակերպում մարզպետարանում՝ թե ում ընտրի ժողովուրդը»,172 դատապարտող հռետորական հարցադրում արեց Ա.Ղուկասյանը եւ տեղեկացրեց. «Մի քանի օր առաջ գյուղապետերին հանձնարարել են Քոչարյանի համար հավաքել այնքան ձայն, որքան հավաքել են գյուղապետ ընտրվելու ժամանակ»։ Ըստ նրա, այդ հարցով «հավաքել» են նույնիսկ «չանցած» (այսինքն՝ չընտրված) համայնքի ավագանու անդամներին։ Ա. Ղուկասյանը անթույլատրելի համարեց իշխանությունների կողմից ընդդիմության թեկնածուների ուժերի նկատմամբ անվստահության մթնոլորտի տարածումը. «Ընդդիմություն չկա~…, էլ մարդ չկա… Մենակ Քոչարյանն ա՜… »,172 հռետորաբար ծաղրեց վերջինս։ Ասուլիսի ընթացքում Ա. Ղուկասյանին հարցրի. «Վանաձորյան մամուլում կարծիք կար, թե Վանաձորի բոլոր կուսակցությունները քաղաքապետի կուսակցություններն են։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ»։ «Մենք այդ ցուցակի մեջ չենք մտնում»,- համեստությամբ պատասխանեց վերջինս, նշելով, թե նման կարծիքներ տարածում են իշխանությունները՝ Կոմկուսին վարկաբեկելու նպատակով։ Ի դեպ, այս անգամ ասուլիսում Վանաձորի քաղաքապետի բախտը բերեց, քանի որ նրա հասցեին քննադատություն չհնչեց։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել