Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փողը Երիցյանից ուզեք»

Հունվար 17,2003 00:00

«Փողը Երիցյանից ուզեք» Տվեց «Գլոուբ թրավլ» գործակալությունը Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին գործընկերս («Մնանք Մաստեր-պլանին սպասող» հրապարակման մեջ) անդրադառնալով հայկական ավիացիայի խնդիրներին, մասնավորապես, Երեւան-Բրյուսել չվերթների ավիատոմսերի իրացմանը, հայտնել էր, որ ավիատոմսերն իրացվում են «ՀԱՈՒ»-ի (պատասխանատու՝ ՔԱԳՎ նախկին պետ Հովհաննես Երիցյան) բլանկներով, ինչը նշանակում է մեծ պատասխանատվություն ուղեւորների անվտանգության, ինչպես նաեւ VG-ի ցանկացած կապրիզի համար։ Անցյալ հոկտեմբերի 12-ին Սայաթ-Նովայի փողոցում գտնվող «Գլոուբ թրավլ» գործակալությունից Հայաստանի քաղաքացիներից մեկը Երեւան-Լոս Անջելես-Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթի տոմս գնեց։ Հոկտեմբերի 20-ին մեկնելով ԱՄՆ, նա ակնկալում էր մեկ ամսվա ընթացքում բժշկական հերթական ստուգումներն ավարտելուց հետո վերադառնալ տուն (կլինիկական մահ էր տարել տարիներ առաջ)։ Սակայն 1 ամիս հետո պարզվեց, որ հետադարձի համար գնած տոմսով նա չի կարող վերադառնալ։ Ոչ ոք այդ ժամանակ չգիտեր ՀԱՈՒ-ի պատասխանատու Հովհաննես Երիցյանի տեղը, իսկ նրա ներկայացուցիչը՝ Սիմոն անունով մեկը, խոստացավ (քաղաքացու հարազատների եւ իմ ներկայությամբ), որ իրենք հեռագիր կուղարկեն, ապահովելով քաղաքացու վերադարձը։ Չուղարկեցին։ «Գլոուբ թրավլն» էլ խոստացավ տոմսի գումարը տալ քաղաքացուն։ Մեծ դժվարությամբ հունվարի 10-ին քաղաքացին հասավ հայրենիք։ ՀԱՈՒ-ի պատասխանատուն Մոսկվայում էր եւ ոչ ոք չէր կարող պատասխանել, թե երբ կգա։ Պուշկինի փողոցում գտնվող «Սիմոնի գրասենյակը» հասցրել էր այդ ընթացքում դառնալ երաժշտական ձայներիզների խանութ, ինչին տեղյակ չէին, օրինակ, ՀԱՈՒ-ի գործակալները՝ «Գլոուբ թրավլը»։ Վերջինս եւ ՀԱՈՒ-ի աշխատակիցը խորհուրդ էին տվել քաղաքացուն Երիցյանից ստանալ գումարը, իսկ երբ քաղաքացին առարկել էր, թե նա Երիցյանից տոմսը չի գնել, խորհուրդ էին տվել դիմել դատարան։ Ստիպված էինք միջամտել մենք։ «Գլոուբ թրավլի» պատասխանատու Հասմիկ Պետրոսյանին խնդրեցինք մեկնաբանել կատարվածը։ «Ուղեւորը ունեցել է խնդիր այն ավիաընկերության հետ, որի պաշտոնյան պատասխանատվություն է իր վրա վերցրել եւ չէր լիազորել մեզ։ Մենք ավիաընկերության գործակալը հանդիսանալով, ուղեւորի պահանջը բավարարելու համար հիմա ինքներս ենք վերադարձնում այդ գումարը, ինչը հետո համապատասխան հաշվետվությամբ ներկայացվելու է ավիաընկերությանը, որ փոխհատուցի մեզ»,- ասաց նա։ Մեր այն հարցին, թե մինչ այդ այլ բողոքներ եղե՞լ են, Հ. Պետրոսյանը պատասխանեց. «Սա առաջին դեպքն է։ Կան եւս երկու ուղեւորներ, որ ԱՄՆ-ում են գտնվում եւ դեռ մտադրություն չունեն Հայաստան վերադառնալ։ Երբ որոշեն գալ՝ ավիաընկերությունը էլի կհոգա նրանց վերադարձի ծախսերը»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել