Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԴԵՌ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է

Հունվար 16,2003 00:00

ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԴԵՌ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է Հարցազրույց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քարտուղար Արմեն Աղայանի հետ – Ակադ. Ռաֆայել Ղազարյանը եւ նկարիչ Սարգիս Մուրադյանը օրեր առաջ արված հայտարարությամբ ասել էին, որ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ձերբակալվածների մեծ մասը Ձեր նախաձեռնության հետ առնչված կամավորականներ են։ 172 Խոսքը վերաբերում է դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած ձերբակալություններին եւ խուզարկություններին։ Դրանց բացարձակ մեծամասնությունը իսկապես Արցախյան ագատամարտի կամավորականներն են՝ մասնավորապես հայտնի «Արաբո», «Տիգրան Մեծ» ջոկատների եւ Շուշիի այն ժամանակ դաշնակցական գումարտակի անդամներ։ Մյուս խումբը «Հայրենիք ու պատիվ» կուսակցության անդամներն են, որոնց թվում կուսակցության փոխնախագահ եւ պատերազմի ժամանակ ՄՀՕՋ ջոկատի հրամանատար Գրիգոր Սարգսյանը։ Նրանք բոլորը, բնականաբար, ոչ մի կապ չունեն եւ չէին էլ կարող ունենալ լրագրողի սպանության հետ։ Փաստորեն, այս ձերբակալություններով, այդ ողբերգությունը առաջին շահարկողը դարձավ հենց նրա պատկանած քաղաքական թիմը։ Ինչ վերաբերում է ձերբակալվածների՝ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության հետ ունեցած առնչություններին. Մեր նախաձեռնությունը կազմակերպական կառույց եւ անդամներ չունի, սակայն ունի բազմաթիվ համակիրներ, այդ թվում կամավորականների շրջանում։ Ըստ էության, ձերբակալվել են դրանցից ամենաակտիվները կամ նրանց զինակիցները։ Ես ուզում եմ հիշեցնել, որ անցյալ փետրվարի 26-ին, ի պատասխան ազատագրված տարածքներ հանձնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, (21 փետրվարի 2002), մեզ աջակցող կամավորական172 հրամանատարները հանդես էին եկել շատ կտրուկ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ նրանք, ի թիվս այլ պետական պաշտոնյաների, նաեւ Սերժ Սարգսյանին ազդարարում են դավաճանական ընթացքի մեջ գտնվելու մասին։ Այն ստորագրողներից ձերբակալվել են Սարգիս Կարապետյանը, Գրիգոր Սարգսյանը, նրա եւ երջանկահիշատակ Կորյուն Մարգարյանի կուսակիցներից մի քանիսը, Կարեն Ղազարյանը եւ նրա զինակիցներից մի քանիսը, Վլադիմիր Առաքելյանի զինակիցներից մի քանիսը, Ժիրայր Սէֆիլյանի օգնականը։ Նման հայտարարություններ շատ են եղել, իսկ վերջերս տարածքների խնդրին ավելացել է նաեւ Հայաստանում անցկացվող զորավարժություններին թուրքերի մասնակցության խնդիրը։ Տարեվերջին «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունն էր, որ հավաքել էր կամավորականներին արտահայտելու իրենց բողոքը այս հարցի կապակցությամբ։ Այս հավաքին էլ ամենաակտիվ ելույթները հենց ձերբակալվածներինն էին։ Սա մեզ ավելի քան հիմք է տալիս պնդելու, որ իրավապահների դեկտեմբերի 30172֊ի գործողությունները քաղաքական պատվեր են, որոնց նպատակն է վախեցնել, նախագգուշացնել հիշյալ անձանց եւ կազմակերպություններին։ Իհարկե, եղել են նաեւ իշխանական ճամբար տեղափոխվելու «գայթակղիչ առաջարկներ»։ 172 Իսկ ո՞րն է, ըստ Ձեզ, վախեցնելու նպատակը։ Կապվա՞ծ է դա ինչ172որ կերպ ընտրությունների հետ։ – Բացառված չէ, եթե հաշվի առնենք, որ մեր նախաձեռնության հեղինակներից «Հայրենիք ու պատիվ» կուսակցության առաջնորդ Գառնիկ Մարգարյանը նախագահության թեկնածու է եւ կարեւոր դերակատարություն ունի ընդդիմության միավորման գործում, որը այս օրերին իշխանությունների ամենամեծ վախն է։ Սակայն ես ավելի շատ կարեւորում եմ եկող տարվան հետաձգված Ղարաբաղյան կարգավորման եւ հայ172 թուրքական հաշտեցման արեւմտյան ծրագրերը, որոնք կարծես մտնում են վճռական փուլ եւ որոնց սիրահոժար ծառայում են ներկայիս իշխանությունները։ Հայ ազգին փոքր172ինչ հաջողվել է հետաձգել 1997172ից ակտիվորեն գործադրվող այս ծրագրերը։ Սակայն քարոզչական, գործակալական եւ տնտեսական ճնշումը այսօր շատ է մեծացել։ Դրան դիմադրող ագգային ներուժը ներկայանում է հենց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» անունով, քաղաքական դաշտում՝ թերես միակը «Հայրենիք ու պատիվն» է, իսկ նրանց աջակցողների շարքում գլխավոր վտանգը հենց կամավորականներն են, որոնց թափած արյունն է, որ այսօր սակարկության է դրված, որոնց դժվար է խաբել՝ թուրքին գործընկեր ասելով, որոնք դեռ հավատում են հայրենիքի գաղափարին, չեն կորցրել մարտական ոգին, իսկ ամենակարեւորը՝ չեն ծախվում։ 172 Ըստ մեր տեղեկությունների, բոլոր ձերբակալվածները երկու օրից ազատ են արձակվել, բացի Սարգիս Կարապետյանից, որի բնակարանում զենք Է հայտնաբերվել։ – Գրիգոր Սարգսյանը դատապարտվել է 10-օրյա կալանքի՝ անհեթեթ մեղադրանքով։ Եվ ի տարբերություն մյուսների, արժանացել է շատ ավելի խիստ վերաբերմունքի։ Ինչ վերաբերում է Սարգիս Կարապետյանի բնակարանից հայտնաբերված զենքերին՝ ես չգիտեմ դրանց ծագումը, սակայն գիտեմ Թալինի դաշնակցական կամավորականների հրամանատար Սաքոյին, որը եթե մի անգամ երդվել է ծառայել Հայրենիքին եւ արդարությանը, երբեք չի դավաճանի այդ երդմանը։ Նրա զենքը միշտ կրակել է եւ դեռ կրակելու է թշնամու վրա եւ երբեք չի կրակի մերձավորի վրա։ Նույնը չի կարելի ասել, Սաքոյի խոսքերով ասած, «ժողովրդի արյունը ծծող տականքների» մասին, որոնք իրենց թիկնապահ172բանդաների հետ միասին, մինչեւ ատամները զինված են օրինականացված զենքերով, օրը ցերեկով մարդ են սպանում Երեւանի փողոցներում եւ շարունակում կրել նույն գենքը։ Ես նաեւ չգիտեմ՝ փորձելո՞ւ են արդյոք իշխանությունները դատել Սարգիս Կարապետյանին, բայց համոզված եմ, որ այդ դատարանում մեղադրողը լինելու է հենց նա։ Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել