Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օրենքի խախտումով

Հունվար 16,2003 00:00

Օրենքի խախտումով ՀՀ նախագահ պարոն Ռ. Քոչարյանին Հայցելով Ձեր ներողամտությունը եւ ակնկալելով անկողմնակալ վերաբերմունք՝ դարձյալ դիմում եմ Ձեզ: Ինչպես արդեն հայտնել եմ, սույն թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ սոցիալական ապահովության նախարարը հրաման է արձակել զբաղվածության հանրապետական ծառայության պետ Գ. Բլեյանին պաշտոնից ազատելու մասին։ Նոյեմբերի 28-ին արձակված իմ ազատման հրամանը օրինական ուժ չէր կարող ունենալ, քանի որ հակասում է ՀՀ օրենսդրությանը, հետեւյալ պատճառներով. 1. ՀՀ սահմանադրության 6172րդ հոդվածի համաձայն, մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին վերաբերող չհրապարակված իրավական ակտերը իրավաբանական ուժ չունեն։ 2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ իրավական ակտերը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից հետո: «ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը եւ չափը հաստատելու մասին» եւ «ՀՀ սոցիալական ապահովության նախարարության Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու եւ ՀՀ կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 15-ի N 379 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1823-Ն եւ «ՀՀ սոցիալական ապահովության նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու եւ ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 3172ի N684 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության N 1822172Ն որոշումները պաշտոնական տեղեկագրում հրապարակվել են 2002 թվականի դեկտեմբերի 11-ին (ՀՀ պաշտոնական տեղեկագիր N 54 (229), 11 դեկտեմբերի 2002թ.): Իսկ այդ պահին շարունակում էր գործել ՀՀ կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 15-ի N 379 որոշումը (ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 16-ի N 428 որոշման փոփոխություններով) եւ հետեւաբար «Զբաղվածության հանրապետական ծառայություն» պետական հիմնարկը: 3. Վերոհիշյալ հրամանի հակաօրինական լինելու մասին են վկայում նաեւ ՀՀ նախագահի 16 մարտի ՆՀ1721064 հրամանագրի 4172րդ եւ 56172րդ կետերը։ 4. Բացի այդ, ես գրավոր տվել եմ իմ համաձայնությունը՝ շարունակելու աշխատանքը փոփոխված պայմաններում՝ համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 32 հոդվածի 6172րդ կետի, մինչդեռ նշված հոդվածը հրամանում բերված է որպես աշխատանքից ազատման հիմք։ 5. Բացի իմ՝ օրինական հիմքերից զուրկ հրամանից, սխալները տարածվել են նաեւ նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների եւ առանձնացված ստորաբաժանումների աշխատողների վրա, գործողության մեջ դնելով կառավարության վերոհիշյալ որոշումները։ Արդյունքում կատարվել են կրճատումներ, տեղափոխություններ եւ անհիմն նշանակումներ։ Այսպիսով, խախտվել են ոչ միայն իմ, այլեւ նախարարության համակարգի շուրջ 800 աշխատողների աշխատանքային իրավունքները: Հաշվի առնելով, որ կատարվել են օրենսդրության կոպիտ խախտումներ, կրկին խնդրում եմ Ձեր վերաբերմունքը: Գ. ԲԼԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել