Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաջորդ նիստը՝ հունվարի 27-ին

Հունվար 15,2003 00:00

Հաջորդ նիստը՝ հունվարի 27-ին Բայց՝ հարցականով N զորամասում շարքային, նախկինում ասպիրանտ Արտյոմ Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործի դատաքննության դեկտեմբերի 11-ի դատական նիստը, որ հետաձգվել էր 18-ին, իսկ այնուհետեւ՝ 23-ին, նշանակված օրը վերսկսվեց։ Երկօրյա դատական նիստերից հետո, դեկտեմբերի 24-ին որոշվեց դատական հաջորդ նիստը վերսկսել հունվարի 27-ին։ Նշենք, որ Ա. Սարգսյանի իրավահաջորդները եւ ամբաստանյալներից մեկի պաշտպանը ժամանում են մայրաքաղաքից, ուստի դատական նիստ նշանակելուց առաջ դատավորը նախապես համաձայնեցնում է եւ տուժողների, եւ պաշտպանների հետ։ Առջեւում դեռեւս ձմեռ է եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հունվարի 27-ի նիստը եւս չի հետաձգվի՝ կապված ճանապարհատրանսպորտային բարդությունների հետ։ Ի դեպ, ձմեռային պայմանների որոշակի ազդեցությունն զգացվում է նաեւ դատական նիստերի ընթացքում։ Հիշեցնենք, որ դատաքննությունն անց է կացվում Վանաձորի՝ Սպայի տան չջեռուցվող դահլիճում, ուստի դատական նիստերն ուղեկցվում են մասնակիցների խրոնիկ եւ իրար «պաս տվող» հազոցներով, որոնք էլ երբեմն անլսելի են դարձնում առանց այդ էլ «վախվորած» որոշ վկաների ցուցմունքները։ Այս համատեքստում նշենք, որ 2 դատապաշտպաններ վատառողջ լինելու պատճառով չկարողացան մի քանի նիստերի ներկա գտնվել, իսկ նրանց պաշտանյալներն էլ ստիպված էին համակերպվել վերջիններիս բացակայության հետ։ Չմոռանանք, որ սրա հետ մեկտեղ պաշտպանները Վանաձոր նստավայրում աշխատում են խարխուլ, իրենց դարն ապրած տնակներում (փաստաբանական ծառայությանը պատկանող), որոնք լավագույն դեպքում ջեռուցվում են փայտի վառարանով։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել