Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԱՐՏԱՏԵՐ ՉՃԱՆԱՉՎԵՑԻՆՔ

Հունվար 15,2003 00:00

ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԱՐՏԱՏԵՐ ՉՃԱՆԱՉՎԵՑԻՆՔ «Մալանչ» ԲԲԸ172ի տնօրենի կողմից քաղաքացիներին «քցելու» մասին «Առավոտն» իր ընթերցողներին տեղեկացրել է։ Նախընտրական փուլում վերոնշյալ հրապարակման հեղինակը ակնկալում է ՀՀ նախագահի թեկնածուներից որեւէ մեկի իրական պաշտպանությունը։ Երկարատեւ անհաջող փորձերից հետո ապավինում ենք Ձեր սկզբունքայնությանը, օրենքին։ Հույս ենք փայփայում, որ Ձեր քաղաքականությունը ապօրինությունների ու թալանի դեմ է, իսկ մենք հենց այդպիսի երեւույթի զոհեր ենք։ Խոսքը գնում է ՀՀ արտադրական ձեռնարկությունների սեփականաշնորհման ընթացքում տեղի ունեցած մի ծանր խարդավանքի մասին, որի զոհերից մեկն էլ մենք ենք։ Վանաձոր քաղաքի «Մալանչ» ԲԲԸ-ն սեփականաշնորհվել է 1996թ. սեպտեմբերի 4-ին, աճուրդի կենտրոնում։ ԲԲԸ172֊ի տնօրեն Միշա Ժորժիկի Դավթյանը, որը Վանաձոր քաղաքի բամբակյա գործվածքային արտադրական միավորման ֆաբրիկայի տնօրենն էր, 1996թ. օգոստոսի 25-ին առաջարկեց մեզ՝ օգնել իրեն 2400 սերտիֆիկատներով, յուրաքանչյուրը 20.000 դրամ անվանական արժեքով, իր ընկերությունը սեփականացնելու համար /կան համապատասխան անդորրագրեր մուծված սերտիֆիկատների դիմաց/, նույնիսկ լիազորված անձի՝ Արշալույս Դերձյանի անունով մուծվեց 1061 սերտիֆիկատ՝ 21 միլիոն 220.000 դրամ գումարով/ կոլեկտիվի կողմից/։ Իր խնդրանքը Միշա Դավթյանը պատճառաբանեց նրանով, որ այդ պահին պատրաստի գումար չունի, քանի որ բանվորական ձեռնոցներ է ուղարկել Ռուսաստան վաճառելու, այնտեղից պետք է բերեն մոտ 30000 ԱՄՆ դոլար եւ ինքն անմիջապես կվճարի։ Միշա Դավթյանը վկայակոչեց իր մի շարք ընկերների, այդ թվում՝ այն ժամանակվա ՀՀ արդյունաբերության փոխնախարար Արմեն Կիրակոսյանին, «Ցանց» ՍՊԸ-ի տնօրեն Հովսեփ Սեֆերյանին, Մարալիկի ԲԳԱՄ-ի տնօրեն Գագիկ Հարությունյանին, ասելով, որ խնդրվող սերտիֆիկատները նշված բոլոր անձանց համար են /ավելի ուշ, 1996թ. նոյեմբերի 12172ին նա իր այդ խոսքերը հաստատեց ստորագրված հայտարարաթերթիկով, որը կցում ենք սույն նամակին)։ Չնայած մենք այդ քանակության սերտիֆիկատներ չունեինք, բայց վստահ լինելով հիշյալ անձանց հեղինակությանը եւ պատվախնդրությանը, մեր բոլոր ջանքերը գործադրեցինք հավաքելու անհրաժեշտ քանակությունը եւ հանձնեցինք Միշա Դավթյանին։ Վերջինս այդ գործարքն իրականացնելուց հետո սերտիֆիկատները շուտով վերադարձրեց մեզ, ինչով մեծապես շահեց մեր վստահությունը։ Շուտով, սակայն, հիշյալ պարոնը կրկին խնդրեց սերտիֆիկատներ։ Այս անգամ խոսքը գնում էր «Մալանչ» ԲԲԸ-ի սեփականաշնորհման մասին։ Բացատրությունն այն էր, որ 100 տոկոսով սեփականացնելու համար պակասում էր 3500 սերտիֆիկատ։ Հայտարարություն տվեց, որ նա սերտիֆիկատներ է մեզնից փոխարինաբար խնդրում՝ մեկ ամիս ժամկետով։ Մենք այդ քանակությունը չունեինք, բայց մեր ընկերներից ու հարազատներից հավաքեցինք եւ Միշա Դավթյանին հանձնեցինք 2300 սերտիֆիկատ, որն այդպես էլ չվերադարձվեց մեզ. մեր բազում հորդորներին ի պատասխան՝ շարունակ դատարկ պատճառաբանություններ ու խոստումներ էինք լսում միայն։ Ավելի ուշ իմացանք, որ Միշա Դավթյանը 1995թ. հունիսի 5-ին կարճաժամկետ վարկ է վերցրել ՀայԷկոնոմբանկի Վանաձորի մասնաճյուղից՝ 6 ամիս ժամկետով, եւ այդպես էլ չի վերադարձրել։ Վեց ամիս ժամկետով վարկ տված բանկը անհասկանալի խաղաղությամբ սպասել է շուրջ 4 տարի, եւ միայն 1999թ. դիմել դատարան։ Միշա Դավթյանը դատին չներկայացավ։ Մեզ համար ակնհայտ է, որ բանկի եւ Մ.Դավթյանի միջեւ եղած հանցավոր համաձայնության հետեւանք է դա։ Դատարանը սնանկ հայտարարեց «Մալանչ» ԲԲԸ-ն, եւ որպես պարտատեր ճանաչել այդքան համբերատար լռած բանկին, պարտքը ճանաչելով 89 մլն դրամ, որից մայր պարտքը՝ 29 մլն, մնացածը՝ տոկոսներ։ Բանկն այժմ տնօրինում է «Մալանչ»172ի գույքը։ Ավելի ուշ, 2001թ. մայիսի 17-ին Մ.Դավթյանին դատի տվեցինք նաեւ մենք՝ մնացած պարտատերերս։ Դատարանը վճռեց Մ.Դավթյանից բռնագանձել 46 մլն դրամ մեր օգտին, սակայն հաշվի չառնվեց, որ մեր գումարները, ըստ ստացականի, տրված էին գործարանի սեփականացման համար եւ մեզ գործարանի գույքի բռնագրավմամբ պարտատեր չճանաչեց։ Այսպիսով, դատարանի վճռով մենք մնացինք պարզապես Մ.Դավթյանի անձնական պարտքի տերերը, որեւէ ակնկալիք չունենալով գործարանի գույքի հանդեպ։ Իրականում թե ստացականով, թե փաստական մեր տված գումարները ծառայել են գործարանի սեփականաշնորհման համար եւ մենք գործնականում պետք է ճանաչվենք պարտատեր գործարանի կողմից։ Մեծ հույս ունենք, որ Ձեր միջամտությամբ որեւէ հնարավորություն կստեղծվի մեզ ճանաչելու պարտատեր այն ԲԲԸ-ի, որի դառնությունը ճաշակում ենք այսքան տարի, բայց որի սեփականաշնորհման ընթացքին այդպես անիմաստ օժանդակել ենք։ ՆԻԿՈԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել