Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՆԳՆԵՑՐԵ՛Ք ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունվար 14,2003 00:00

ԿԱՆԳՆԵՑՐԵ՛Ք ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Նախագահի թեկնածու առաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները, խոստացվածի պես, դիմեցին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի վճիռը: Քանի որ պրն Հովհաննիսյանի ներկայացուցիչներն արհեստավարժներ են, կարծում եմ, նրանց բանիմացությունը կհերիքի դատարանին նաեւ միջնորդություն ներկայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին: Դատարանը պիտի արգելի ԿԸՀ-ին՝ գրանցել նախագահի թեկնածուներ եւ սկսել պաշտոնական քարոզարշավ, քանի դեռ դատական ատյաններում հանգուցալուծում չի ստացել Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը՝ իր քաղաքացիությունը 1991-ից ճանաչելու վերաբերյալ: Մեկ շաբաթից, իր հաստատած ժամանակացույցի համաձայն՝ ԿԸՀ-ն պիտի ձեռնարկի այդ գործողությունները, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը դեռ պիտի քննվի վերաքննիչո՜ւմ, գուցե նաեւ ՍԴ-ո՜ւմ: Իհարկե, Հայաստանն Անգլիա չէ, որ դատարաններն առաջնորդվեն նախադեպերով, բայց, կարծում եմ, Քաղաքացիական գործերով դատարանի անդամները չեն մոռացել, որ մեկ այլ քաղգործով՝ «Նոյյան Տապանն» ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, դատավորը բավարարել է հայցի ապահովման համանման միջնորդություն: Եվ հոկտեմբերի 15-ին հայտարարված կապուղիների մրցույթը չի կայանում մինչ այժմ: Դե, այժմ էլ կանգնեցրեք նախագահական ընտրությունները: Կասեք, թե անհարկի՞ է նախագահական ընտրությունները կապուղիների մրցույթի հետ համեմատելը: Այդ համեմատությունը մեզնից առաջ՝ դեռ 2002-ի ապրիլին, արել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշո՞ւմ եք՝ նա օդանավակայանում արտահայտվեց այս ոգով, որ եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, թե կայացած հեռուստաընկերությունը մրցույթով չպիտի իր արտոնագիրը վերանվաճի՝ ինքն էլ կարող է ասել, թե կայացած նախագահ է եւ առանց ընտրությունների պիտի շարունակի պաշտոնավարել հաջորդ 5 տարում: Ա. Ի. Հ. Գ. Այլ հարց է, որ պաշտոնական քարոզչությունն այժմ հենց այդ ոգով էլ ընթանում է, թե Քոչարյանը կայացած նախագահ է, ուստի8230…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել