Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանգիստ թողեք կամավորականներին

Հունվար 14,2003 00:00

Հանգիստ թողեք կամավորականներին Անկեղծ ցավակցելով Տիգրան Նաղդալյանի հարազատներին նրա եղերական մահվան կապակցությամբ, միաժամանակ չենք կարող չարտահայտել մեր վրդովմունքը Տիգրանի սպանությանը հաջորդած ձերբակալությունների առիթով: Եվ խոսքն այստեղ բուն ձերբակալություններին չի վերաբերում: Հասկանալի է, որ նման պարագայում հարցաքննման նպատակով կարող են ձերբակալվել հնարավոր վարկածներին համապատասխան այս կամ այն անձինք: Անհանգստացնողը ձերբակալությունների՝ պարզ տրամաբանությանը հակասող ընտրողականությունն է. հիմնականում ձերբակալվել են Արցախյան ազատագրական պայքարի այն կամավորները, որոնք ըմբոստացել են ազատագրված տարածքների վերադարձման կամ Մեղրիին առնչվող որոշ պաշտոնյաների պարտվողական հայտարարությունների դեմ: Մասնավորապես, ձերբակալվածների մեծամասնությունը «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության հետ այս կամ այն չափով առնչվողներն են: Տրամաբանազուրկ է Նաղդալյանի սպանության հետ նրանց կապելու որեւէ վարկած: «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հարազատներից ոչ պակաս նրանք էլ են փափագում բացահայտել Արցախի ամենահուսալի ու անդրդում երաշխավոր Վազգեն Սարգսյանի սպանության իրական կազմակերպիչներին, իսկ Նաղդալյանն այն կարեւորագույն վկաներից էր, որը կարող էր տեղից շարժել անվերջանալի դատավարությունը: Ակամա գալիս ենք այն կարծիքին, որ իշխանությունները փորձեցին շահարկելով պատահածը ընդդիմության հատկապես ազգայնական հատվածի նկատմամբ ճնշում կիրառել՝ հետապնդելով երկու նպատակ. նախ՝ խարխլել Արցախի ամբողջականությունը պաշտպանող ուժերը՝ ապագայում զիջումների ակնկալիքով եւ ապա՝ բարդացնել ընդդիմության կողմից առաջադրվող նախագահի թեկնածուների վիճակը: Ու թեեւ քննչական մարմինները, ինչպես եւ սպասվում էր, հասկացել էին այդքանը եւ ազատ արձակել մեծամասնությանը, մենք վճռականապես բողոքում ենք հետագայում իշխանությունների նման դրսեւորումների դեմ: Փոխարենը կոչ ենք անում իշխանություններին զբաղվել երկրում հանցագործ ամենաթողության մթնոլորտի եւ կլանային համակարգի վերացմամբ, որի հետեւանքն են բազմաթիվ չբացահայտված սպանությունները: «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամներ ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ակադեմիկոս ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱ ժող. նկարիչ 13 հունվարի, 2003թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել