Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԹԵՆՔՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հունվար 10,2003 00:00

ԱԹԵՆՔՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ Հունվարի 15-ին Աթենքում կայանալու է 2004թ. օլիմպիական ջահի պաշտոնական շնորհանդեսը։ «Աթենք-2004»-ի կազմկոմիտեում լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ այդ արարողությանը մասնակցելու է նաեւ ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն, որը պատրաստվում է ամառային օլիմպիական մայրաքաղաք ժամանել տեսչական այցով։ Նրա գլխավորած ՄՕԿ-ի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է նաեւ այդ կազմակերպության կոորդինացիոն հանձնաժողովի նախագահ Դենիս Օսվալդը, Աթենք է գալու հունվարի 13-ին։ Այդ օրն ամբողջությամբ տրամադրվելու է քաղաքում օլիմպիական օբյեկտների կառուցման աշխատանքների ընթացքին ծանոթանալուն։ Այնուհետեւ ՄՕԿ-ի պատվիրակությունը կհյուրընկալվի Արտասահմանյան մամուլի ասոցիացիայում, իսկ վերջին օրը «Աթենք-2004»-ի կազմկոմիտեի շտաբ-բնակարանում դրա նախագահ Ջաննա Անգելոպուլոս-Դասկալակին կկատարի օլիմպիական ջահի շնորհանդեսի հանդիսավոր բացումը, որը Օլիմպոսից սուրբ կրակը պետք է հասցնի օլիմպիական խաղերի գլխավոր մրցասպարեզ։ Աթենքում Ժակ Ռոգեի ժամանմանը անչափ մեծ նշանակություն են տալիս։ Բանն այն է, որ անցած տարվա նոյեմբերի սկզբներին ՄՕԿ-ի կոորդինացիոն հանձնաժողովը տեսչական այցելությունից հետո կազմկոմիտեի հասցեին մի շարք դիտողություններ էր արել, որոնք վերաբերում էին նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ Ու թեեւ դրանից հետո Դենիս Օսվալդը ընդհանուր առմամբ գոհունակություն էր հայտնել ընթացքից, Խաղերի կազմկոմիտեին ՄՕԿ-ում հստակ հասկանալ տվեցին, որ թերությունները շտկելու համար արդեն այնքան էլ շատ ժամանակ չի մնացել։ ՔՆԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել