Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չկայացած տոնակատարություն

Հունվար 09,2003 00:00

Չկայացած տոնակատարություն Երեւանցիներին ուրախացնել չի հաջողվում Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Արման Սահակյանը խոստացել էր («Առավոտ», 9.12.2003), որ ամանորյա միջոցառումներն այս անգամ ավելի շքեղ են լինելու նախորդ տարիների համեմատությամբ, քանի որ «կա քաղաքապետի համապատասխան որոշում172կարգադրությունը՝ 2003-2004թթ. Ամանորը պատշաճ մակարդակով անցկացնելու վերաբերյալ»: Ավելին, պրն Սահակյանը նույնիսկ մի գաղտնիք էր բացել այս առիթով, ասելով, որ հանուն երեւանցիների տոնական տրամադրության, շարունակելու է «աշխատել էնտուզիազմի եւ ընկերական շրջապատի հաշվին»: 27 մետր բարձրությամբ եղեւնին Հանրապետության հրապարակում, իհարկե, զարդարվեց։ Նախագահն էլ հույս հայտնեց, թե այն 2004172ին կճանաչվի ԱՊՀ երկրների լավագույն տոնածառ։ Սակայն, ցավոք, գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին հատուկ առիթներով: Օրինակ, նախագահի՝ հրապարակ այցելած ժամանակ, դեկտեմբերի 31172ի գիշերը, հունվարի 6172ին։ Երեւանցիներին այս տարի եւս չհաջողվեց զարմացնել «հրապարակային» միջոցառումներով։ Հանրապետության եւ Շառլ Ազնավուրի անվան հրապարակներում դեկտեմբերի 31172ին եւ հունվարի 1172ի գիշերը մարդիկ սակավաթիվ էին։ Ավելի ճիշտ, տեղ172տեղ խմբվել էին ծխախոտը բերաններին, պայթուցիկներով ու շամպայնի շշերով «զինված» պատանիներ եւ նրանց տարեկից ներկված աղջիկներ։ Չմոռանանք նշել, որ երկու հրապարակներն էլ լեփ172լեցուն էին տարբեր տարիքի, տրամադրության ու ճաշակի Ձմեռ պապ172Ձյունանուշերով, որոնցից յուրաքանչյուրը անցորդներին «էստի համեցեք» էր անում՝ մի քանի հարյուր դրամով իր հետ լուսանկարվելու համար։ Հիշեցնենք, որ քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի խոստման համաձայն, հունվարի 1172ին Ձմեռ պապերն ու Ձյունանուշները պետք է շրջեին Երեւանի համայնքներում ու անվճար նվերներ բաժանեին երեխաներին։ Ինձ ու իմ ծանոթներին, համենայնդեպս, բախտ չվիճակվեց «նվիրատու» Ձմեռ պապ172Ձյունանուշի հանդիպել։ Ամանորի գիշերն ու հունվարի 1172ին կարուսելներ էլ էին տեղադրվել Հանրապետության հրապարակում, որոնք, ի հիասթափություն երեխաների, անվճար չէին։ Ենթադրելի է, որ աշխատեցնողներն էլ, բնականաբար, պատահական մարդիկ չէին։ Քաղաքապետարանը խոստացել է ամանորյա միջոցառումները շարունակել մինչեւ հունվարի 12172ը։ Նշվելու է նաեւ հին նոր տարին, այդ առիթով դարձյալ նվերներ են բաժանվելու երեւանցիներին։ Գուցե ա՞յս անգամ նվերները տեսնողներ լինեն։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել