Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չնայել կնոջը՝ 7 վայրկյանից ավելի

Հունվար 09,2003 00:00

Չնայել կնոջը՝ 7 վայրկյանից ավելի ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գործում են զավեշտական օրենքներ Նեւադա նահանգում մարմնավաճառությունը օրինականացված է: Բացի այդ, այստեղ մարդը կարող է ամուսնանալ անգամ առանց իր մեքենայից դուրս գալու: Ընդհանրապես, ԱՄՆ շատ նահանգներում են ամուսնության գրանցման կետերը գտնվում հենց փողոցներում (կրպակների նման): Եվ որպեսզի բյուրոկրատական քաշքշուկների մեջ չընկնեն, ամուսնանալ ցանկացողները կարող են մոտենալ այդ կետերին ու այնտեղ գրանցվելով՝ դառնալ օրինական ամուսիններ: Սակայն սա էլ իր անցանկալի հետեւանքներն ունի. շատ հաճախ մարդիկ օրինական ամուսիններ են դառնում պահի ազդեցության տակ: Դա առավել շատ պատահում է Լաս Վեգասում, որտեղ ալկոհոլային խմիչքը ձրի է: Մարդիկ գալիս են այս քաղաք զվարճանալու, օգտվում են անվճար խմիչքից, եւ փողոցով անցնելիս իրենց թվում է, որ գտել են իրենց երկրորդ կեսին: Եվ առավոտյան, արդեն սթափ վիճակում նրանք իմանում են, որ նախորդ օրը ամուսնացել են մի մարդու հետ, ում մինչ այդ պարզապես ծանոթ էին համարում: Եվ սկսվում են ամուսնալուծությունները, որոնք իրականացվում են նույն հեշտությամբ: Այդպես, այս տարվա սկզբին հանրահայտ երգչուհի Բրիթնի Սփիրսը Լաս Վեգասում ամուսնացել էր իր մանկության ընկերոջ հետ, իսկ 2 օրից՝ բաժանվել: Ամենահետաքրքիրներից մեկը Մինեսոտա նահանգի Քրեական օրենսգրքի մի հոդված է, այսպես կոչված, «ուրիշի կնոջը գայթակղելու մասին»: Ըստ այս հոդվածի, ա/ երբ ամուսնացած կինը մի այլ տղամարդու հետ սեռական հարաբերություն է ունենում, անկախ նրանից, թե այդ տղամարդն ամուսնացած է, թե ոչ, երկուսն էլ կարող են դատապարտվել ազատազրկման՝ մինչեւ 1 տարի ժամկետով, կամ տուգանվել 3.000 դոլար, կամ՝ երկուսը միասին: Ի դեպ, այս հոդվածով գործ կարող է հարուցվել միայն «հանցավոր» կնոջ ամուսնու կամ «հանցավոր» տղամարդու կնոջ միջնորդությամբ: Ամուսնացած կնոջ հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդը դատարանում, ի պաշտպանություն իրեն, կարող է օգտագործել այն փաստը, որ սեռական հարաբերություն ունենալու պահին նա տեղյակ չէր այդ կնոջ ամուսնական կարգավիճակին: Մի կարեւոր հանգամանք. հոդվածը պատիժ չի սահմանում ամուսնացած տղամարդու համար, եթե վերջինս դավաճանել է իր կնոջը՝ չամուսնացած կնոջ հետ: Մինեսոտայում կա չգործող մի օրենք, որը, սակայն, կանխարգելիչ նշանակություն ունի: Ըստ այս օրենքի, տղամարդը իրավունք չունի 7 վայրկյանից ավելի նայել անծանոթ կնոջը: Այլապես այդ կինը կարող է նրան դատի տալ: Այլ հարց է, թե ինչպես նա կապացուցի, որ այդ տղամարդը 7 վայրկյանից ավելի է նայել իրեն: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել