Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվար 08,2003 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ իշխանությունն աննախադեպ հարձակում է սկսել «Սոցիալիստական Հայաստան» քաղաքական միավորման դեմ՝ փորձելով կազմալուծել միավորման բնականոն գործունեությունը, խափանել նախընտրական ողջ գործընթացը։ Տպավորությունն այն է, որ ոմանք կարծես սպասում էին մի ազդանշանի (որը դարձավ Տիգրան Նաղդալյանի սպանությունը), որպեսզի ընդդիմության ու հատկապես «Սոցիալիստական Հայաստանի» դեմ ծավալեն սանձարձակ ու լկտի «վհուկների որս»։ Ամանորի նախօրեին ձերբակալվել են միավորման տասնյակ անդամներ եւ ակտիվիստներ՝ առանց որեւէ հիմքի. օրենքի կոպիտ ոտնահարումով ձերբակալվել ու նետվել են մեկուսարան։ Կատարվել են իրավապահ մարմինների օրինական հրահանգով չամրագրված խուզարկումներ, նոր տարվա համազգային տոնի նախօրեին ահաբեկվել են բազում ընտանիքներ։ Եվ չնայած գրեթե բոլոր կալանվածները 1-2 օրվա ընթացքում վերադարձան իրենց տները (բացառությամբ շինծու պատճառներով 10-օրյա վարչական կալանքի ենթարկված Գրիգոր Սարգսյանի եւ ՌԴ քաղաքացի Ազատ Արշակյանի), սակայն որեւէ տուժածի չտրվեց կատարվածի եւ ոչ մի իրավական բացատրություն, ավելորդ համարվեց հասարակ ներողության ձեւով բարոյական անգամ չնչին փոխհատուցումը։ Այդ ամենը որակելով որպես մեր գործունեությունը անմիջականորեն խոչընդոտող միտումնավոր քայլեր՝ «Սոցիալիստական Հայաստան» միավորման նախընտրական շտաբը պահանջում է պատկան մարմիններից տալ կատարվածի իրավական գնահատականը, պատժել ակնհայտ անօրինությունների համար պատասխանատու բոլոր պաշտոնյաներին։ «Սոցիալիստական Հայաստան» միավորման նախընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել