Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվար 08,2003 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հիմնադրման առաջին իսկ օրվանից «Հանրապետություն» կուսակցությունն իր հավատարմությունն է հայտնել համամարդկային արժեքներին՝ մերժելով ահաբեկչության եւ բռնության ցանկացած դրսեւորում։ Խստագույնս դատապարտում ենք հայտնի հեռուստալրագրող Տիգրան Նաղդալյանի դեմ իրականացված մահափորձը, որը պատճառ դարձավ նրա ողբերգական մահվան։ Երկրի իշխանություններից եւ իրավապահ մարմիններից պահանջում ենք՝ բոլոր միջոցները ձեռնարկել այս քստմնելի ոճրագործությունը բացահայտելու համար։ Ցավով արձանագրում ենք, որ գործող վարչախմբի իշխանության տարիներին տխուր օրինաչափություն են դարձել բարձրաստիճան պաշտոնյաների, հասարակական գործիչների չբացահայտված սպանությունները, բռնությունները քաղաքացիների նկատմամբ, ոտնձգությունները խոսքի եւ մամուլի ազատության դեմ։ Ով էլ որ կանգնած լինի այս ոճրագործության ետեւում՝ պետք է արժանանա ամենախստագույն պատժի։ Հասարակության եւ իրավապահ մարմինների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Տ. Նաղդալյանի հնարավոր վկայությունները կարող էին շրջադարձային լինել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության բացահայտման գործում։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդ ՀԺԿ-ն դատապարտում է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Տ. Նաղդալյանի սպանությունը, ցավակցում է նրա հարազատներին եւ պահանջում է իշխանություններից ձեռնարկել բոլոր միջոցները հանցագործության շուտափույթ բացահայտման համար։ ՀԺԿ-ն անթույլատրելի եւ վտանգավոր է համարում հասարակական կարծիքի ուղղորդումը, քանի դեռ ընթանում է նախաքննությունը։ Հայաստանի ժողովրդական կուսակցություն Այս հայտարարություններն ընդունվել են դեռ դեկտեմբերի 30-ին, սակայն չեն հաղորդվել իշխանամետ հեռուստաընկերություններով. գուցե այն պատճառով, որ այդ դեպքում չէին կարողանա հայտարարել, թե անգամ թուրք լրագրողներն են ցավակցում, իսկ ընդդիմադիրները՝ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել