Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը

Դեկտեմբեր 26,2002 00:00

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածության գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ինձ առաջադրող նախաձեռնող խումբը ներկայացրել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Հաշվի առնելով իմ քաղաքացիությանն առնչվող եւ հասարակական լայն հնչեղություն ստացած տարաբնույթ կարծիքներն ու շահարկումները, հարկ եմ համարում կրկնել, որ 1991 թվականից սկսած, բազմիցս դիմել եմ իրավասու ատյաններին՝ ինձ ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար։ Այդ բոլոր դիմումները մնացել են անպատասխան եւ միայն 2001թ. օգոստոսի 10-ին է համապատասխան հրամանագիր ստորագրվել՝ անտեսելով 1991 թվականից ՀՀ քաղաքացիություն ստանալու իմ իրավունքը։ Քանի որ պատկան մարմնից ստացված տեղեկանքն արձանագրում է իմ իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարման փաստը, ես այսօր դիմել եմ Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ ՀՀ քաղաքացիությունս 1991 թվականից ճանաչելու խնդրանքով։ Մինչ օրս ձեռնարկած բոլոր քայլերս ճշգրտորեն համապատասխանել են մեր երկրում գործող օրենքներին, հետեւապես որդեգրածս պահվածքին հավատարիմ եմ մնում նաեւ բախտորոշ այս պահին։ Ես ապավինում եմ դատարանի անկողմնակալությանը եւ ակնկալում արդար վճիռ։ Հավատացած եմ, որ դատարանը կվերականգնի հանիրավի խախտված իրավունքներս, այդպիսով նաեւ ապացուցելով, որ ինքը եւս իշխանություն է՝ ենթակա միայն օրենքին։ Իսկ ընտրության իրավունքը պատկանում է միմիայն ժողովրդին, որի հավաքական կամքը վեր է ցանկացած շահարկումից, եւ որի աջակցությամբ էլ կհասնենք վճռական հաղթանակի։ 25. 12.2002թ. Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել