Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖԻՖԱ-Ն ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ

Դեկտեմբեր 19,2002 00:00

ՖԻՖԱ-Ն ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակեց ազգային հավաքականների դեկտեմբեր ամսվա վարկանիշային ցուցակը, որն ըստ էության նաեւ մրցաշրջան- 2002-ի ամփոփիչ աղյուսակն է։ Ինչպես եւ սպասվում էր, աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը դարձավ անցնող տարվա թիվ մեկ ֆուտբոլային կոլեկտիվը։ Երկրորդը Ֆրանսիայի ընտրանին է, որը միավորների չնչին տարբերությամբ է գերազանցում երրորդ հորիզոնականը գրաված Իսպանիային։ Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման մասնակից Գերմանիան չորրորդն է։ Նրան հաջորդում է Արգենտինայի հավաքականը։ Առաջին հնգյակը հավաքականների դասավորության փոփոխություն չի կրել։ Իսկ ահա Հոլանդիան 10-րդ հորիզոնականից միանգամից տեղափոխվել է վեցերորդ՝ շրջանցելով Անգլիային (7-րդ տեղ), Մեքսիկային (8-րդ), Թուրքիային (9), ԱՄՆ-ին (10-րդ)։ Նախկին ԽՍՀՄ երկրներից աղյուսակում ամենաբարձրը Ռուսաստանն է, որը վեր է բարձրացել երկու աստիճանով ու տարին եզրափակել 22-րդ հորիզոնականում՝ այն բաժանելով Ճապոնիայի հետ։ Մեկ քայլ առաջ է գնացել նաեւ Ուկրաինան (45-րդ)։ Այնուհետեւ ըստ հերթականության գալիս են. 74. Բելառուս, 78. Լատվիա, 90. Վրաստան, 98. Ուզբեկստան, 100. Լիտվա, 111. Մոլդովա, 113. Ադրբեջան, 117. Ղազախստան, 134. Թուրքմենստան, 167. Տաջիկստան, 171. Ղրղըզստան։ Ցավոք, Հայաստանի ազգային հավաքականը ամփոփիչ այս ցուցակում շարունակել է նահանջը։ Այժմ նա 399 միավորով 107-րդն է եւ նախորդ ամսվա 104-րդ տեղի հետ համեմատած, երեք քայլ ետ է գնացել։ Հուսանք, որ 2003 թվականը մեր ընտրանու համար ավելի հաջող կընթանա եւ ազգայինը կրկին կվերադառնա առաջին հարյուրյակ։ Ք. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել