Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ ԵՆ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ «ԷԺԱՆ» ԴԵՂԱՏՆԵՐԸ

Դեկտեմբեր 17,2002 00:00

ԻՆՉՈՒ ԵՆ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ «ԷԺԱՆ» ԴԵՂԱՏՆԵՐԸ Վերջին տարիներին Հայաստանում նկատելիորեն մեծացել եւ մեծանում է դեղորայք ներկրողների եւ դեղատների թիվը։ Դեղատների տնօրենները ներկրող ֆիրմաներից ցանկացած քանակով դեղորայք են ստանում, այսինքն տվյալ ֆիրմայի դեղերը վաճառվում են դեղատներում, անկախ նրանից, թե տվյալ դեղատունը ում է պատկանում։ Գործում են եւ մանր, եւ խոշոր առեւտրի կետերը։ Դեղորայք ներկրող ֆիրմաների տնօրենների զգալի մասը ցանկանում է ունենալ նաեւ իր սեփական դեղատները եւ այդ գործում ոչ մի խոչընդոտի չի հանդիպում։ Հանրապետության տարբեր քաղաքների տարբեր հատվածներից գնում են շինություններ (որոնց արժեքը ամենաքիչը 30-50 հազար ամերիկյան դոլար է)։ Նշված ֆիրմաներից այլ դեղատների դեղորայք են բաց թողնում ըստ իրենց կազմած գնացուցակի, սակայն իրենց անձնական դեղատներում այդ նույն դեղերը վաճառում են այդ գներից ցածր։ Ինչպե՞ս դա հասկանալ. նախ դեղատան տարածքի համար բավականին գումար են ներդրել եւ հետո, այդ դեղատան համար պետք է կատարեն հարկային, սոցիալական, ապահովագրական, էլեկտրաէներգիայի վճարները, տան դեղատան աշխատողների աշխատավարձը եւ այլն։ Այդքանից հետո էժան ապրանք վաճառելով կամ թեկուզ իրենց ֆիրմայի գնացուցակով դեղորայք վաճառելով, ըստ բանականության, նրանք երկար չպետք է գոյատեւեին, սակայն, ինչպես գիտենք, լավ էլ գոյատեւում են։ Նշված ֆիրմաների դեղատների եւ այլ դեղատների գործունեության համար խախտվում է իրավահավասարությունը։ Աշխարհի տարբեր երկրներից Հայաստանը ստանում է բազմատեսակ օգնություն միջին եւ փոքր բիզնեսի զարգացման համար, իսկ մենք անում ենք հակառակը. թույլ ենք տալիս, որ մեծ բիզնեսը կուլ տա փոքրին։ Հանրապետությունում կան դեղորայք ներկրող ֆիրմաներ, որոնք իրենց գումարի զգալի մասը ներդրել են դեղերի արտադրության մեջ, դա, իհարկե, օրինաչափ երեւույթ է եւ խրախուսելի։ Երեւի ավելի ճիշտ կլինի արգելել անհատ մարդկանց բացելու դեղատներ, այդ իրավունքը վերապահել միայն դեղորայք ներկրող ֆիրմաներին։ ՄԱՐՏԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել