Լրահոս
Օրվա լրահոսը

Թաղապետարանն իրո՞ք անզոր է

Դեկտեմբեր 14,2002 00:00

Թաղապետարանն իրո՞ք անզոր է Հայաստան ներգաղթելուց հետո 30 տարի է, ինչ ապրում ենք Ռիգայի 126 ա հասցեում, սեփական տան 2-րդ հարկում։ Սիրով եւ հայրենանվեր զգացմունքներով լեցուն, տան դիմացի աղբանոցը դարձրել ենք կանաչապատ տարածք, որն արել ենք մեր ընտանիքի ջանքերով, առանց կողմնակի օգնության։ Այժմ 1172ին հարկի հարեւանը, որը 2 տարի է, ինչ գնել է այդ հարկը, թաղապետարանի օգնությամբ, ոտնահարելով մեր մարդկային իրավունքները, առանց մեզ տեղյակ պահելու, թույլ է տվել մեր կողմից կանաչապատված տարածքի կենտրոնում կառուցել առեւտրի կետ, գտնելով, որ դա հենց այն է, ինչ պակասում է մեր քաղաքին։ Նմանատիպ ոտնձգություն սկսվել է դեռ մեկ տարի առաջ, եբբ 1172ին հարկի հարեւանը 2172րդ հարկ բարձրացող ընդհանուր ջրի խողովակը ապօրինաբար կտրեց, ընտանիքիս երկար ժամանակով թողնելով անջուր, պատճառաբանելով, որ չի ուզում փչացնել իր սալիկապատ խոհանոցը։ Խողովակը տարվեց դրսի պատի վրայով։ Ոգեւորվելով այս հաղթանակից, որոշեց կտրել տան դիմացի, մեր կողմից տնկված հսկայական բարդու ծառը, որի փայտը որոշեց նվիրել փայտահատին։ Ժամանակին կարողացանք կասեցնել եւ պահպանել կիսահատված ծառը։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ «ախորժակը բացվում է ուտելիս», այս անգամ էլ կիսեցին ներքին բակը չինական պարսպով, դրեցին դարպասներ, կողպեք, առանձնացնելով իրենց մասը եւ օգտագործելով մերը որպես ճանապարհ։ Բողոքեցինք Արաբկիր համայնքի թաղապետարան՝ Էդիկ Փանոսյանին։ Մեկ ամիս հետո եկավ տեսուչ Լյովա Մանուկյանը, հայտարարեց, որ բողոքը նոր է տեղ հասել եւ կատարված անօրինական փաստի դեմ թաղապետարանը անզոր է։ Հարց է առաջանում՝ ե՞րբ է զորեղ լինելու մեր թաղապետարանը։ Անօրինական կառույցի դեմ, որի մասին գիտեինք նախօրոք, դիմում-բողոք է տրվել քաղաքապետարան՝ 2001թ. դեկտեմբերի 23-ին։ Փետրվարի 12-ին ստացվել է պատասխան այն մասին, որ այդ տարածքի վերաբերյալ հայտ չկա, լինելու դեպքում հաշվի կառնվի մեր կարծիքը։ Եվ ի՞նչ, ոչ միայն հաշվի չի առնվել մեր կարծիքը, այլեւ ոտնահարվել է անխղճորեն։ 2002թ. հուլիսի 23172ին հարեւանը ստացել է թույլտվություն՝ կառուցելու առեւտրի կետ՝ կանաչապատված տարածքի կենտրոնում։ Մի՞թե չկար մեկ այլ հարմար տեղ։ Ակնհայտ է, որ զարտուղի ճանապարհով հողհատկացման փաստաթղթերի ձեւակերպումը կատարվել է նախկին թաղապետ Յայլոյանի հովանավորությամբ, որը կոպտորեն խախտելով քաղաքապետարանի որոշման 5.2 կետը,1248ա 20 հուլիսի 2002թ., բնապահպանության մասին եւ բացի դրանից մեկ խախտում եւս՝ 20 քմ ոչ հիմնական տաղավարի փոխարեն կառուցվում է հիմնային, տուֆ քարով հիմնական կառույց։ Որոշումը վավերացված է քաղաքապետի ստորագրությամբ։ Թաղապետարանը, հաշվի չառնելով քաղաքապետարանի որոշումը, թույլ է տվել կոպիտ խախտում՝ հովանավորելով նման անօրինական կառույցը։ Ի՞նչ է թաքնված այս ամենի ետեւում։ Ո՞վ պիտի պատասխան տա այս ամենի համար։ Ինչո՞ւ են ոտնահարվում մարդկային իրավունքները, ինչո՞ւ են խախտվում բարոյական նորմերը։ Ինչի՞ համար է գործում բնապահպանության վարչությունը։ Ո՞վ է թույլ տվել առանց տեղյակ պահելու անմիջական հարեւանին, նրա կողմից կանաչապատված այգում վեր խոյացնել պարծանքի արժանի առեւտրի կետ։ Հարց է առաջանում՝ արդյոք ներկայիս թաղապետը հանդիսանո՞ւմ է նախորդի իրավահաջորդը։ Իրավասո՞ւ է, արդյոք, ներկայիս թաղապետը անվավեր ճանաչել նախորդի ապօրինի գործունեությունը։ Խնդրում ենք Ձեր միջամտությունը՝ դուրս բերել կառույցը վիճելի, կանաչապատված տարածքից։ Մենք ի վիճակի չենք ամեն օր տեսնելու, թե ինչպես են ճյուղ առ ճյուղ կտրատվում տարիներ ի վեր տնկված եւ խնամված ծառերը։ Մենք ամբողջ ընտանիքով պայքարել եւ պայքարում ենք մեր երկրի բարգավաճման համար եւ, կարծում եմ, ունենք իրավունք այն պահպանելու։ Խնդրում եմ նաեւ վերանայել ներքին բակի պարսպի հարցը, որը պետք է օգտագործեն որպես ավտոտնակ։ Ամենակարեւորը մեզ համար խնդրի լուծման բարոյական կողմն է։ ԱՐՇԱԼՈՒՅՍ ԱՂԱՅԱՆ ՀՀ Նկարիչների միության անդամ, Հայրենադարձ իրանահայերի հասարակական միության փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել