Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաշտոնական Բաքուն շփոթված է

Դեկտեմբեր 13,2002 00:00

Պաշտոնական Բաքուն շփոթված է «Պաշտոնական Բաքվի նման քայլերը վկայում են շփոթության այն մթնոլորտի մասին, որն այժմ տիրում է Ադրբեջանում՝ միջազգային ասպարեզում ԼՂՀ-ի եւ նրա քաղաքական ղեկավարության հեղինակության բարձրացման կապակցությամբ»: Այս մասին այսօր Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, մեկնաբանելով վերջին ժամանակներս Բաքվի պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունները՝ իր հանդեպ քրեական գործ հարուցելու եւ այդ երկրի իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլին դիմելու միտման կապակցությամբ: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղը չնայած դանդաղ, բայց հաստատորեն գնում է դեպի միջազգային ճանաչում: Արկադի Ղուկասյանը հայտարարեց, որ «պաշտոնական Բաքուն իր վերջին քայլով, ցանկանում էր թե ոչ, հերթական անգամ ճանաչեց անկախ ԼՂՀ-ի փաստական առկայությունը, նաեւ անպայման Ադրբեջանի հետ հակամարտությունում Լեռնային Ղարաբաղի փաստական հավասար սուբյեկտ լինելու փաստը»: Նա կարծիք հայտնեց, որ «հակառակ դեպքում Բաքվում չէին վախենա չեղած բանից, ինչպես այնտեղ պնդում են, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ու իր նախագահից, եւ աղմուկ չէին բարձրացնի ԼՂՀ նախագահի անձի շուրջ, նրա հանդեպ գրավելով ողջ աշխարհի ուշադրությունը եւ այսպիսով բարձրացնելով նրա քաղաքական ազդեցությունը կարգավորման գործընթացում»: Ըստ նախագահի, պատահական չէ, որ այդ քայլի առիթ է հանդիսացել նրա վերջին այցը Ֆրանսիա եւ ԱՄՆ: Այս երկրները հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, եւ ավանդականորեն այնտեղ հայկական համայնքների դիրքերը ուժեղ են: Նրա խոսքերով, Բաքվում չեն թաքցնում, որ ԼՂՀ նախագահի այցին ուշադիր հետեւել են Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունները: «Ամենայն հավանականությամբ, աշխարհի երկու առաջատար երկրների քաղաքացիների՝ Լեռնային Ղարաբաղի հանդեպ վերաբերմունքի մասին (եւ ոչ միայն հայազգի) նրանցից ստացած տեղեկատվությունը, նաեւ ԱՄՆ եւ Ֆրանսիայի հայկական համայնքների կողմից ԼՂՀ-ին ցուցաբերած բարոյական եւ նյութական օժանդակությունը, իսկական խուճապի են մատնել ադրբեջանական քաղաքական վերնախավին»,- ասաց Ա. Ղուկասյանը: «Մտածում եմ, որ ԵԱՀԿ-ն հիացած չէ Բաքվի ծայրահեղ անլուրջ եւ զգացմունքային քայլից, որն ընդունակ է ավելի բարդացնել ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման առանց այն էլ բարդ գործընթացը»,- ասաց Ա. Ղուկասյանը: Դե Ֆակտո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել