Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուղեղների նախընտրական լվացում

Դեկտեմբեր 04,2002 00:00

Ուղեղների նախընտրական լվացում Նոր Նորքի գործող թաղապետ Մկրտիչ Մինասյանը լուրջ մտադրություն ունի վերընտրվել իր պաշտոնում։ Անկուսակցականի կարգավիճակով հանդես եկող այս թեկնածուին դեկտեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում կպաշտպանեն ոչ միայն «Հանրապետական», ՀՅԴ կուսակցությունները, «Հաղթանակ» կազմակերպությունը, որոնք հայտ են ներկայացրել Քոչարյանի հենարանը լինելու, այլեւ ընդդիմադիր թեւում գտնվող ՀԺԿ-ն եւ Կոմկուսը։ Մկրտիչ Մինասյանի մրցակիցը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Դավիթ Պետրոսյանն է։ Իրավիճակը հետաքրքիր է այնքանով, որ «ՕԵ» կուսակցությունը նույնպես նախագահի ընտրություններում կպաշտպանի Քոչարյանին։ Ակնհայտ է, որ նախընտրական այս շիլաշփոթը թեկնածուներից որեւէ մեկին ընդգծված առավելություն չի տալիս։ Եվ ի հայտ են գալիս զանազան հնարքներ՝ ընտրողների վստահությունը շահելու։ Ահա դրանցից մի բացառիկ նմուշ, որով գործող թաղապետը հույս ունի հաջողության հասնել՝ հույսը դնելով ընտրողների հիմարության վրա։ Նոր Նորքի թաղապետարանը բնակիչներին է բաժանում թղթի մի կտոր, որը «պաշտոնապես» կոչվում է «Ջեռուցման վարձի օժանդակության կտրոն»։ Մեր տեղեկություններով, բաժանվել են «5 հազար դրամ» եւ «10 հազար դրամ» նշումներով շուրջ 40 մլն դրամի կտրոններ։ Իբր՝ դրանցով թաղապետարանը ներում է ջեռուցման դիմաց բնակիչների հին պարտքերից հինգ կամ տասը հազար դրամ։ Եթե նկատի ունենանք, որ կառավարությունը վաղուց կորցրել է ջեռուցման հին պարտքերը հավաքելու հույսը, ապա թաղապետարանի կնիքով այդ կտրոնները ձեռք կբերեն միանգամայն այլ նշանակություն։ Միամիտ քաղաքացիներին կարող է թվալ, թե «կտրոն՝ պարտքի դիմաց» բանաձեւով թաղապետարանը լավություն է անում իրենց, մինչդեռ շատ թե քիչ բանական արարածը կհասկանա, որ ուղեղների լվացման այս միջոցառումը նախընտրական պարզունակ հնարք է, ընտրողների համար՝ ընդամենը վերացական թուղթ-ընտրակաշառք, որը բարեհաջող գործելու դեպքում, ի դեպ, այդ կտրոնները բաժանողների համար կարող է փոխակերպվել շոշափելի թուղթ-փողի։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել