Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՌԵՅԹԻՆԳ

Նոյեմբեր 30,2002 00:00

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՌԵՅԹԻՆԳ Այսուհետ ամեն շաբաթ օր «Առավոտը» ներկայացնելու է «Vox Populi» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարցումների արդյունքները։ Մինչեւ թեկնածուների պաշտոնական գրանցումը հարցման մասնակիցներն իրենք են նշելու իրենց նախընտրած թեկնածուին։ Թեկնածուների գրանցումից հետո հարցման ցուցակում ներառվելու են միայն գրանցված թեկնածուները։ Հարցման մանրամասն վերլուծությունը, ինչպես նաեւ հարցման մասնակիցների ձայնագրությունները գտնվում են խմբագրությունում։ Եթե նախագահի ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը, ո՞ւմ օգտին կքվեարկեիք (հարցվողն ինքն է նշում անունը) Ռոբերտ Քոչարյան 24.00% Ստեփան Դեմիրճյան 2.77% Արտաշես Գեղամյան 2.15% Րաֆֆի Հովհաննիսյան 2.00% Լեւոն Տեր-Պետրոսյան 1.38% Արամ Կարապետյան 0.46% Վազգեն Մանուկյան 0.31% Արշակ Սադոյան 0.31% Արամ Սարգսյան 0.31% Պարույր Հայրիկյան 0.31% Վլադիմիր Դարբինյան 0.15% այլ պատասխաններ 0.15% բոլորին դեմ 8.46% ընտրություններին չեմ մասնակցելու 6.00% դեռ չեմ որոշել, դժվարանում եմ պատասխանել 51.23% Հարցումը հեռախոսային է։ Անցկացվել է 2002թ. նոյեմբերի 27-28-ին Երեւան քաղաքի բնակիչների շրջանում։ Հարցմանը մասնակցել է 650 մարդ։ Ընտրանքը պարզ է, չկրկնվող, պատահական։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել