Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՉԵԼՈՒ ԵՄ ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԴՌԱՆԸ»

Նոյեմբեր 28,2002 00:00

«ՀԱՉԵԼՈՒ ԵՄ ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԴՌԱՆԸ» Խոստանում է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ, հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Հակոբյանը: Հայաստանի գլխավոր մարքսիստն առաջիկա ընտրությունների հրամայականը ձեւակերպելու համար մեջբերեց Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւին. «ծՈՓՌՌ վցՋպվ ՉՏՋՊՖ-ՊպՎՏվ, Ո վպ ՉցսՖչՈՐվօռ, տՐՏՉՌվՓՌՈսՖվօռ տՏսՌՑՌփպրՍՌռ տՐՏրՑՈփՏՍ». Իր մրցակիցների մասին Դավիթ Հակոբյանն ասաց. «Դժբախտաբար, բոլոր հավակնորդներն այսօր քաղաքական գեղջուկի կեցվածքով են՝ որպես հետեւանք իշխանությունների կողմից քաղաքական դաշտի կանխամտածված ստերջացման քաղաքականության»: Վստահ ենք, որ մեր հանրությունն ապագայում հնարավորություն կունենա լսելու այս թեկնածուի ծրագրային ելույթները, որոնք ավելի կլանիչ են, քան բոլոր մյուս թեկնածուների ելույթները եւ ծրագրերը միասին վերցրած: Իսկ մինչ այդ՝ մի քանի հարցեր, որոնք Դավիթ Հակոբյանը նախընտրեց, որ տրվեն իրեն: – Ո՞րն եք համարում նախագահի քաղաքական վերջին կոպիտ վրիպումը: – Ցինիկ ձեւով, սոված ժողովրդին արհամարհելով, որպես յուրօրինակ ընտրակաշառք՝ չինովնիկներին աստղաբաշխական աշխատավարձ սահմանելը: Հարց է ծագում՝ միգուցե պետհամալսարանի սովից զկրտացող պրոֆեսուրայի՞ն էլ սահմանեին բարձր աշխատավարձ, որ հանկարծ չմաշկեին ուսանողներին՝ ինչպես չինովնիկները ժողովրդին: Չինովնիկներ, որոնք ցերեկները փորին են հագուրդ տալիս, գիշերները՝ կրքերին ու Պույ-պույ մկնիկների նման հա՛ տռզում են, հա՛ տռզում: – Ի՞նչ կանխատեսումներ ունեք ընտրությունների արդյունքների վերաբերյալ: – Այն բանից հետո, երբ նախագահն իր քաղաքական խաբկանքներով անճարակ գտնվեցավ հավակնորդների գլխաքանակը սահմանափակել՝ արդեն իսկ տանուլ տվեց առաջին փուլը: Իսկ երկրորդ փուլ դուրս եկած ամեն մի մոսկա նրա առջեւ կդառնա գազան: Ժամանակին Բոնապարտին շոգենավ առաջարկեցին Անգլիային ծնկի բերելու համար՝ նա գերադասեց ձիերին: Հիտլերին առաջարկեցին ատոմային զենք Ռուսաստանը ծնկի բերելու համար՝ նա նախապատվությունը տվեց տանկերին եւ ինքնաթիռներին: Մենք հինգ տարի շարունակ հանրապետության նախագահին քաղաքական մտքերի «մոդուլյատոր» ուղեղներ ենք առաջարկում՝ նա գերադասեց սպորտսմեններին: Մենք ցանկացանք նրան հանրապետության նախագահ դարձնել մեր «քաղաքական կշտամբանքներով ու իմաստավորված նախատինքներով» (Պլուտարքոս)՝ նա իրեն դարձրեց սպորտային ֆեդերացիայի նախագահ իր «Հաղթանակ» եւ K0-ով: Հարց է ծագում՝ հաղթանակ ո՞ւմ դեմ, իր սեփական ժողովրդի՞: Հիշեցնեմ նրան աստվածային Հուլիոսի խոսքերը. «Յուրայինների նկատմամբ հաղթանակ չեն տանում, առավել եւս՝ չեն տոնում. յուրայինների նկատմամբ առավելության են հասնում»: Մի խոսքով, ամեն թագավոր չէ, մանչս, որ քաղաքական գործիչ կ8217ըլլա, այնպես՝ ինչպես «ամեն սեւ բան Օթելլո չի ըլլա»: – Սակայն իշխանամետ թերթերից մեկին տված հարցազրույցում դրվատանքով եք խոսել Ռոբերտ Քոչարյանի մասին՝ Ձեր նկատմամբ նրա հանդուրժողականությունը համարելով ժողովրդավարություն եւ շնորհակալություն հայտնելով: – Ես շնորհակալություն եմ հայտնել արքային իմ թունդ նախատինքի դիմաց իր ասպետական կեցվածքի համար, այլ ոչ թե պաշտոն ստանալու ակնկալիքով՝ ինչպես արեցին որոշ լեդի մակբեթներ: Ասպետությանը միշտ պետք է պատասխանել ասպետությամբ: Իսկ պաշտոնը եւ պաշտոնամոլությունն ինձ համար եղել եւ մնում են մեծագույն նողկանք՝ եթե դրա անհրաժեշտությունը չի զգում հասարակությունը: Իմ տեղն ու դերը քաղաքականության մեջ համարում եմ՝ լինել պաշտպան հայրենյաց, ազգի տրիբուն, ինչպես ժամանակին Ֆրանսիական Մեծ հեղափոխության առյուծն էր՝ Միրաբոն: Ազգի տրիբուն լինելն ինձ համար ավելի մեծ պատիվ է, քան պատվազրկված գահը: Գերադասում եմ հանդես գալ մտրակիչ եւ դաստիարակիչ հայրենասերի կեցվածքով, ինչպես Մովսես Խորենացին էր: – Առօրյա շփումներում բարեհամբույր, հանդարտ եւ հանգիստ եք, բայց ինչպե՞ս բացատրել հեռուստաելույթներում Ձեր դրսեւորած անգամ հիստերիկ պոռթկումների հասնող ագրեսիվ կեցվածքը: – Այո, հեռուստաէկրանին բոլորովին այլ մարդ եմ. դա արդեն ուրիշ Դավիթ է: Խոսել ազգի թշվառության մասին հրեական մարգարեների ոճո՞վ, ողբալ ազգի վիճա՞կը, մեղավորներին ասպարեզ հանել եւ ընդունել քաղաքական «կոկետկայի» կեցվա՞ծք, քամելիազարդ տիկնոջ գրավչությո՞ւն դրսեւորել… Օ՜, ո՛չ, անկարելի է: Այստեղ արդեն խոսում են Իվան Ահեղի դիրքով ու լեզվով. ըՏ255Րպ ՐՈրւՌՑՌսՌ ՍՈջվց ջպՎսՌ ՈՐՎ255վրՍՏռ, ՈՐՎ255վ ՏՑՊՈսՌ վՈ ՐՈրՑպՐջՈվՌպ պՉՐՏտպռՓՈՎ, ՈՎպՐՌՍՈվՓՈՎ Ռ Ց.Պ.8221 – Մարդիկ ձեր վերամբարձ ոճից առնում են փառասիրության հոտ: – Դրանք կրկնում են Բրուտոսի խոսքերը՝ «Կեսարը փառասեր է, կորչի՛ Կեսարը»: Աքիլլեսը Զեւսին ասաց. «Ի՞նչ կուզենայիր՝ կարճ փառահեղ կյա՞նք, թե՞ երկար, բայց անփառունակ»: Աքիլլեսն ասաց. «Կարճ, բայց փառահեղ կյանք, եթե այդ փառահեղությունը փառք կբերի իմ ժողովրդին»: Այնպես որ՝ Կեսարը ծնում է Կեսար, Աքիլլեսն էլ՝ Աքիլլես: Դանիո արքայի ասած՝ «Կատուն թող մլավի, շունն էլ թող հաչա: Հերկուլեսն էլ թող կոկորդը պատռի»: – Հակառակորդների դեմ ելույթներում օգտվելո՞ւ եք կոմպրոմատային զինանոցից: – Կոմպրոմատային մարտավարությանը սիրում է դիմել անճարակ իշխանությունների քարոզչական մեքենան, իրեն ծիծ տվող կլաններին հաճոյանալու համար: Իմը՝ գաղափարական զենքն է՝ դրված արդիական, գիտական հիմքերի վրա: – Մի առիթով նախագահական ընտրարշավի հիմնական սկզբունքն եք համարել «Մի՜նձ փող, մի՜նձ մարդ» արտահայտությունը: Ձեր թեկնածությունը դնելու համար ունե՞ք «մի՜նձ փողեր»: – Ժողովրդական ասացվածքն ասում է՝ շունն ո՞ւմ դռանն է հաչում՝ ով լակ է տալիս: Ես բոլորի նման կդիմեմ ոչ թե ֆինանսական օլիգարխներին, այլ՝ իմ ժողովրդին, որպեսզի նրա՛ համար, նրա՛ դռանը հաչեմ: Ժողովուրդը կօգնի՞ ինձ՝ ուրեմն արցախյան վիկինգներին կուղարկենք Թարթառի հովիտ, կանտեսի՞ ինձ՝ ուրեմն, ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարությանը: Տպագրության պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ, որն ընտրություններում իր ձայնը տալու է գլխավոր մարքսիստին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել