Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԲԱՑԵԼ ԵՆ ՆԿՈՒՂԻ ԴՈՒՌԸ

Նոյեմբեր 23,2002 00:00

ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԲԱՑԵԼ ԵՆ ՆԿՈՒՂԻ ԴՈՒՌԸ 1996-ին Մարատ Կատվալյանի վճռի հիման վրա մեզ վտարեցին Այգեստանի 9 փ. 2ա տան նկուղային եւ 1-ին հարկերից։ Քանի որ բնակելի տան նկուղային հարկի մառանի սենյակում ունեինք մեծաքանակ արժեքավոր շարժական գույք, որը այլ վայրում պահելու հնարավորությունից զրկված էինք, դատական կատարածուների նախաձեռնությամբ տեղափոխվեց եւ պահեստավորվեց նկուղային մասում գտնվող մառանի սենյակում, որի դռան վրա կնիք դրվեց վերջիններիս կողմից։ Չնայած մեր բազմաթիվ դիմում-բողոքներին, նույնիսկ բնակարանի այդ հատվածի նկատմամբ մեր սեփականության իրավունքը վերականգնելու պայմաններում, կատարողական թերթի առկայության դեպքում, շուրջ 6 տարի զրկված ենք եղել բնակելի տան այդ հատվածը մուտք գործելու եւ գույքի առկայությունը ստուգելու հնարավորությունից։ Անցած ողջ ժամանակահատվածում այդ տարածքը գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տիրապետության ներքո։ Այս տարվա նոյեմբերի 20-ին, առանց բավարար իրավական հիմքերի, գործող օրենսդրության կոպիտ խախտումներով դեսպանատան աշխատակիցները բացել են նկուղի դուռը, ըստ իրենց պարզաբանումների, վթարված ջրի խողովակները վերանորոգելու պատրվակով։ Մեր ունեցած անհերքելի ապացույցների համաձայն, շարժական գույքը հիմնականում բացակայել է, փաստորեն կատարվել է գողություն, որով մեզ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս։ ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ Հեղինակը դիմել է հանրապետության նախագահին, գլխավոր դատախազին՝ հարուցել քրեական գործ իրենց խախտված իրավունքները վերականգնելու եւ հանցագործության կատարման մեջ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել