Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք մասնակցի»

Նոյեմբեր 22,2002 00:00

«Չենք մասնակցի» Փաստաբանները կարիք ունեն պաշտպանության Փաստաբանների միջազգային միության կոլեգիան իր 09.11.02թ. ընդլայնված նիստում, կրկին անդրադառնալով միության անդամ՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի վերաբերյալ ՀՀ քրօրի 1911723 հոդվածի հատկանիշներով հարուցված, Երեւանի Կենտրոն եւ Նորք172 Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քրեական գործի դատաքննության ընթացքին՝ լսելով Ն. Բաղդասարյանի, նրա պաշտպանների, ինչպես նաեւ նախորդ դատական նիստերին ներկա եղած այլ փաստաբանների բացատրությունները եւ առաջարկությունները, արձանագրել է, որ Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների 1-ին ատյանի դատարանի դատավոր Մարտին Կարապետյանը քրեական գործը վարույթ է ընդունել ՀՀ քրդատօրի 47, 49-50 հոդվածների պահանջների անտեսմամբ։ Ն.Բաղդասարյանի եւ նրա պաշտպանների միջնորդությունները՝ քրեական գործը տարածքային ընդդատության ուղարկելու մասին, նրա կողմից մերժվել են՝ օրենքից չբխող պատճառաբանություններով։ Դրա հետ մեկտեղ, դատավոր Մ. Կարապետյանը դատական նիստերը վարում է քրդատավարության սկզբունքների եւ բազմաթիվ այլ դրույթների բացահայտ եւ ցուցադրական խախտումներով, ոտնահարում է ամբաստանյալի պաշտպանության եւ նրա պաշտպանների դատավարական իրավունքները։ Բավական է թվարկել խախտումների միայն երկու փաստ. ա/ մերժել է քրեական գործի նյութերին ծանոթանալու մասին պաշտպան Ռիմա Պողոսովայի միջնորդությունը, բ/ որոշում է կայացրել ու դիմել ՀՀ փաստաբանների միությանը՝ պետական պաշտպանության կարգով Ն. Բաղդասարյանին պաշտպանով ապահովելու միջնորդությամբ, այն դեպքում, երբ վերջինս ունեցել է պայմանագրային կարգով գործին մասնակցող պաշտպան, եւ ակնհայտ է, որ նման պայմաններում դատավոր Մ.Կարապետյանը տրամադրված է օրենքի խախտման գնով գործը թողնել իր վարույթում եւ կայացնել մեղադրական դատավճիռ։ Կոլեգիային հայտնի է դարձել նաեւ, որ պաշտպանների՝ օրենքի տառին խիստ համապատասխան, պաշտպանության մարտավարությունից բխող, բայց դատավորի համար ինչ-ինչ շահագրգռությունից բխող անհաճո գործողությունները առաջ են բերել վերջինիս դժգոհությունը, եւ նա ոչ կոռեկտ դրսեւորումներ է ցուցաբերել Ն. Բաղդասարյանի նկատմամբ ինչպես դատական նիստում, այնպես Էլ նիստից դուրս՝ աշխատանքային կարգի անձնական շփումների ժամանակ։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ կոլեգիան առաջարկում է միության անդամ բոլոր փաստաբաններին՝ սույն թվականի դեկտեմբերի 1-ից ձեռնպահ մնալ Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների 1-ին ատյանի դատարանի դատավոր Մարտին Կարապետյանի կողմից վարույթ ընդունված գործերով դատական քննություններին մասնակցելուց։ Ընդունված որոշման մասին տեղյակ պահել ՀՀ արդարադատության խորհրդին, ՀՀ արդարադատության նախարարին եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին։ ՓՄՄ կոլեգիա 80 ստորագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել