Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանվում է խորհրդային կարգուկանոնը

Նոյեմբեր 19,2002 00:00

Պահպանվում է խորհրդային կարգուկանոնը «Եթե Երեւանը համարենք Հայաստանի գլուխը, ապա Արցախը կլինի Հայաստանի սիրտը։ Իսկ այդ սրտի մեջ դուք ամենամեծ տեղն ունեք»,172 ասում է Արցախի կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Արմեն Սարգսյանը։ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակվեց անկախ հանրապետություն։ Հանրապետության տարածքը 12000 քկմ է։ Բաղկացած է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի եւ Շահումյան-Վայկունիքի շրջաններից՝ շուրջ 150000 բնակչությամբ։ Բնակավայրերից 7-ը քաղաքներ են, 300-ից ավելին՝ գյուղեր։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է, որը գտնվում է Երեւանից 341 կմ հեռավորության վրա։ Արցախում կա 10000-ից ավելի հուշարձան։ «Թաթուլ Կրպեյան» հասարակական կազմակերպությունն ու ԵՊՀ լրատվական ծառայությունը նոյեմբերի 8-11-ը կազմակերպել էին ուխտագնացություն դեպի Արցախ։ Ուխտագնացությանը մասնակցում էին ազատամարտիկների երեխաներ, լրագրողներ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ եւ դասախոսներ։ «Մենք ունեինք մի մեծ նպատակ՝ ցույց տալ ազատամարտիկների զավակներին այն հողը, որի համար արյուն են թափել իրենց հայրերը»,172 ասում է «Թաթուլ Կրպեյան» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Կրպեյանը։ Ուխտագնացության հովանավորը Հայաստանի մշակույթի եւ սպորտի նախարարությունն էր։ Սա առաջին դեպքն էր, որ ազատամարտիկների զավակները մասնակցում էին նման երթի։ Ուխտագնացները եղան Ստեփանակերտում, Շուշիում, Քաշաթաղում (Լաչինում), Մարտակերտում, Գանձասարում, Ասկերանում, Աղդամում։ Նախարարը ողջունեց ազատամարտիկների զավակներին։ «Այն ժամանակ ձեր հայրերն էին, որ կանգնեցին մեր կողքին։ Եթե չլինեին նրանք, մենք կպարտվեինք։ Մենք շպրտեցինք պարտված լինելու գաղափարը եւ ազգին վերադարձրինք հաղթողի տիտղոսը»,172 ասաց Ա. Սարգսյանը։ Ամեն տարի Արցախում կազմակերպվում են զոհված ազատամարտիկներին նվիրված հուշ172երեկոներ։ Նախարարն ասաց, որ 2003թ. կազմակերպելու են Թաթուլ Կրպեյանին նվիրված հուշ172երեկո։ Վերջին տարիներին 32 մշակութային ու մարզական օջախ է բացվել Արցախում։ Բոլոր շրջկենտրոններն ունեն ժողգործիքների համույթ ու մարզադպրոցներ։ Բացվել է պարարվեստի ուսումնարան։ Աշխատանքներ են տարվում Ստեփանակերտում կոնսերվատորիայի մասնաճյուղ բացելու համար։ Վերջերս կազմակերպել են բարբառագիտության միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են 11 երկրների 50 գիտնականներ։ Առաջին անգամ Շուշիում տեղի է ունեցել Գյումրի-Երեւան172Արցախ երաժշտական փառատոնը։ Այս տարի կազմակերպվել էր «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսը կրող կինոփառատոն։ Արցախում գործում է 2 թատրոն՝ Ատեփանակերտում ու Շուշիում։ Հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման վարչության միջոցով վերանորոգվել է Հացի գյուղի հուշակոթողը, Թարգմանչաց եկեղեցին, Փիրումյանների գերեզմանը եւ այլ հուշարձաններ։ Այսօր Արցախում կա 175 միջնակարգ դպրոց։ Աովորում է 21028 աշակերտ։ Գործում է 5-6 մասնավոր բուհ։ Դրանք անհամեմատ ավելի ցածր մակարդակի վրա են, քան հայաստանյան մասնավոր բուհերը։ «Անկախ ամեն ինչից, մենք դեռ շատ անելիք ունենք։ Մեզ հարկավոր են մասնագետներ։ Մեծ խնդիր է շենքերի պակասը։ Վստահ եմ, որ Արցախն ավելի արագ կզարգանար, եթե այն ճանաչված լիներ աշխարհում»,172 ասում է Ա. Սարգսյանը։ Ուխտագնացներն այցելեցին Ասկերանի զորամաս։ Գնդապետ Բորիս Դավիդովը պատմեց զորամասի մասին։ Զինվորները դժգոհ չէին։ Միայն բողոքում էին, որ հաճախ են տեղի-անտեղի պատժում իրենց։ Վատ չեն սնվում. յուրաքանչյուր զինվորի օրական հասնում է մեկ հաց։ Զորամասն ունի իր հոգեւոր հայրը։ Զինծառայողները կարող են աղոթել սրբատեղիում, մոմ վառել։ Շաբաթը մեկ անգամ ստանում են «Մարտիկ» ու «Հայ զինվոր» թերթերը։ Գնդապետի ասելով՝ շատ զինծառայողներ անգամ տարրական դաստիարակություն չեն ստացել, ոմանք գրել-կարդալ էլ չգիտեն։ Մարտակերտում լրագրողներն ու ուսանողները հանդիպեցին տեղի քաղաքապետ Վյաչեսլավ Պորտուգալյանին եւ «Ջրաբերդ» թերթի տնօրեն Հենրիկ Մանուկյանին։ Քաղաքապետի ասելով՝ Արցախում սովետական կարգուկանոնը մնում է, չեն հասել «ոպջ տՐպՊպս»-ի։ «Վերանորոգվում են մշակույթի տունը, ջրատար խողովակները։ Հեռանկար կա, որ Կարկառ գետից ջուր բերվի։ Հրատապ են ջրի, աշխատատեղերի, բարեկարգման խնդիրները։ Ամեն բան թալանված է»,172 ասում է Մարտակերտի քաղաքապետը։ Մարտակերտում չկա հեռուստատեսություն եւ ռադիո։ Միակ թերթը «Ջրաբերդ»172ն է։ Այն լույս է տեսնում ամիսը 2 անգամ՝ 665 օրինակով։ Գինը 60 դրամ է։ Հայաստանյան թերթերը Մարտակերտ են հասնում մի քանի օր ուշացումով։ Մարտակերտն ունի 6-7 հազար բնակիչ։ Քաղաքում գործում է 2 դպրոց, 1 մանկապարտեզ։ Կա մշտական հոսանք (1կվտ172ը՝ 14 դրամ), հեռախոս։ Մինչեւ կեսօր, համարյա ժամը մեկ տրանսպորտ է գործում դեպի Ստեփանակերտ։ Քաղաքացիները դժգոհում էին, որ ուղեվարձը թանկ է (650դրամ) եւ չեն կարոդանում հաճախ օգտվել։ Բողոքում էին նաեւ, որ քաղաքում չի գործում տրանսպորտ։ «Մարտակերտն արհամարհված շրջան է, անարխիան, կամայականությունները շատ են։ Ընտրություններն արդար չեն ընթանում։ Ջուր չկա, նեխած ջուր ենք խմում, չենք կարողանում մշակել հողը։ Աշխատանք էլ չկա։ Ոչ ոքի այլեւս չենք վստահում»,172 ասում էր Մարտակերտի բնակիչ Ռուզաննա Հարությունյանը։ Ետդարձին ուխտագնացները եղան Արցախի երկրորդ քաղաքում՝ Շուշիում։ Շուշի տանող ճանապարհներից կարելի էր եզրակացնել, թե ինչ վիճակում է քաղաքը. ավերված տներ, ռմբակոծված շենքեր, անժպիտ դեմքերով մարդիկ… «Մի տեսակ տխուր է Արցախ աշխարհը։ Բայց միեւնույն է, այն պահում է իր վեհությունը։ Ես հպարտ եմ, որ իմ հայրը զոհվել է այս երկրի համար ու այսօր ես կարող եմ պարել այդ հողի վրա»,172 ասում է զոհված ազատամարտիկ Արշավիր Ասլանյանի որդին՝ Արկադի Ասլանյանը։ ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել