Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐԴԻԿ

Նոյեմբեր 16,2002 00:00

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐԴԻԿ Pop-art-ից մշակույթ. Արա Գեւորգյան Քանի որ Արա Գեւորգյանին անձնապես ծանոթ չէի, ստիպված էի բացատրել, թե ինչու է այս շարքում ինքը ներկայացվում։ «Գիտեք, իմ ծանոթներից շատերը, նաեւ ինքս հայկական երաժշտություն սկսել եմ լսել ձեր մշակումների պատճառով, ավելի ճիշտ՝ շնորհիվ։ Ձեր ռեմիքսներից «Ո՜վ, Հայոց աշխարհը» կամ «Մուսա լեռը…»: «Կարելի՞ է բացատրեմ,- ընդհատեց Արա Գեւորգյանը,- այդպես շատերն են ասում, որ ես ռեմիքսներ եմ ստեղծում, բայց արդեն բավականին վաղուց այդ երաժշտությունները ինքս եմ գրում, դրանք մշակումներ չեն։ Նույն ձեր նշած «Մուսա լեռը»։ Անտեղյակությանս համար ստիպված էի ներողություն խնդրել. «Կներեք, այնքան կոլորիտայի գործ է, որ վստահ էի, թե ժողովրդական մեղեդու մշակում է»։ Պարզվեց, հայկական տեղանուններ կրող բոլոր գործիքային երաժշտությունները, բացառությամբ «Սարդարապատի» եւ «Կիլիկիայի», որոնք տեղ են գտել Արա Գեւորգյանի սկավառակներում, հեղինակային ստեղծագործություններ են։ Առաջիկա ծրագրերում էլ մի սկավառակի թողարկում է, որտեղ ընդգրկվելու է 12 ստեղծագործություն՝ Հայաստանի մայրաքաղաքների անվանումներով։ Մեղեդիներից մի քանիսն արդեն գրված են։ 172 Պրն Գեւորգյան, Դուք երաժշտության մեջ ի՞նչ ուղի էիք անցել, որ եկաք ժողովրդական մեղեդիների մշակման։ 172 Ավարտել էի երաժշտական դպրոց, դաշնամուրի բաժինը, որտեղ, բնականաբար, հանձնարարվում էին բացառապես դասական ստեղծագործություններ։ Մայրս երգչուհի էր՝ Վալյա Սամվելյանը, եւ տանը ակամա գուսանական-ժողովրդական երաժշտության միջավայրում էի հայտնվում։ Էստրադայի հանդեպ էլ ինքս ձգտում ունեի։ Ուսանողական տարիներին նաեւ նվագում էի տարբեր էստրադային խմբերում: 1983172ին ստեղծվեց «Ռալլին», 85172ին մասնակցեցինք միութենական փառատոնի։ Այս երեք՝ դասական, էստրադային եւ ժողովրդական ժանրերի ազդեցությունն էլ երեւի ի վերջո ծնունդ տվեց ժողովրդական մեղեդիների ժամանակակից գործիքավորման գաղափարին: 1988172ին, երկրաշարժից հետո, առաջին անգամ մտածեցի գործիքավորել հանրածանոթ դուդուկի մեղեդին. «Սեւ, մութ ամպերը»։ Հաջողությունը գերազանցեց սպասումները: 172 Պիտեր Գաբրիելը դուդուկի մեղեդայնությունից էր տպավորվել, որ այն վերամշակեց «Քրիստոսի վերջին գայթակղության» համար: Իսկ Դուք ձեռնարկեցիք ժողովրդական մեղեդիներ գործիքավորել, որովհետեւ… – Ժողովրդական երաժշտությունը գործիքավորելու, դրան ժամանակակից հնչողություն հաղորդելու ցանկությունս գալիս էր այնտեղից, որ 80172ականների վերջին, 90-ականներին չորսբոլորը հնչում էր ռուսական էստրադա կամ թուրքա172արաբա172պարսկական մեղեդիների հայալեզու կատարումներ, իսկ հայկական երաժշտությունը ստվերում էր։ Հայաստանից դուրս, միութենական մյուս հանրապետություններում էլ հայկական երաժշտությունը գրեթե անծանոթ էր։ 1994172ին Օդեսայում «Ռալլին» մասնակցում էր «Ոսկե Դյուկ» միջազգային կիոփառատոնին եւ անկեղծորեն, մեծ գոհունակություն ապրեցի, երբ «Ով, Հայոց աշխարհի» պարեղանակների ներքո դահլիճը պարեց: Իմիջիայլոց, գիտե՞ք ինչու երգեր համեմատաբար քիչ եմ գրում։ Որովհետեւ հայալեզու երգը երբեք չի կարող օտար միջավայրում այնպես ճանապարհ հարթել, ինչպես գործիքային երաժշտությունը։ Ձեւավոր չմշկասահքի ռուսաստանցի մենակատարը՝ Ալեքսանդր Ապտը, Լոզանում, Բրատիսլավայում, այնուհետեւ Նագանոյում, Սոլթ Լեյք Սիթիում, Վանկուվերում ցուցադրած պարային համարը բեմադրել էր իմ «Արցախ» ստեղծագործության ներքո։ Անվանումը գուցե նույնիսկ չգիտեր… – Բայց հայտարարվում էր. երաժշտությունը՝ հայազգի կոմպոզիտոր Արա Գեւորգյանի, եւ դա մեր երաժշտության հաղթարշավն է: Ընդհանրապես, արտերկրում համերգային շրջագայությունների ժամանակ Ձեր ունկնդիրները օտարերկրացինե՞րն են։ 172 Բնականաբար, զգալի չափով՝ նաեւ օտարերկրացիները, որովհետեւ ես հանդես եմ գալիս տեղի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: – Իսկ ճի՞շտ է, որ արտերկրի Ձեր համերգներին երկրպագուները ոչ միայն ծաղիկներ են բերում, այլեւ՝ խաղալիքներ: – Ճիշտ է, եւ խաղալիքները ծաղիկներից երկար կյանք են ունենում, որովհետեւ ես հայտարարում եմ, որ դրանք բերելու եմ Հայաստան եւ նվիրելու եմ մանկապարտեզների: Այդպես էլ վարվում եմ, իհարկե նախընտրությունը տրվում է Շենգավիթի մանկապարտեզներին, քանի որ ինքս այդ համայնքի պատվավոր քաղաքացի եմ: Ի միջի այլոց ես տարիների ընթացքում խաղալիքների մի հավաքածու էի ստեղծել, որը ցուցադրվել է նույնիսկ OPT172ով եւ CNN172ով։ 2000-ի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, հավաքածուիս զգալի մասը նվիրեցի Երեւանի թիվ 175 մանկապարտեզին, ուր ինքս եմ հաճախել։ – Երաժշտությունը ձեր կյանքի գործն է, խաղալիքները, մանուկները, բարեգործությունը՝ հոբբի, իսկ ո՞րն է երաժշտությունից դուրս ձեր սիրած արվեստը։ 172 Երեւի բոլոր արվեստները, բայց նախ ճարտարապետությունը։ 172 Մասշտաբի՞ համար։ 172 Ե՛վ մասշտաբի, ե՛ւ հզորության։ 172 Այդ դեպքում նշեք ձեր իրականացրած ամենից մասշտաբային երաժշտական նախագիծը մինչ այժմ եւ ծրագիրը՝ ապագայում։ 172 Մինչ այժմ՝ քրիստոնեության ընդունման 1700172ամյակի տոնակատարությունների շրջանակում, սեպտեմբերի 23172ին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարի օծման օրը՝ ՄՀՀ172ում իմ համերգը։ Միաժամանակ բեմահարթակի վրա էին հարյուրավոր երաժիշտներ՝ 110 հոգի սիմֆոնիկ նվագախումբն էր, 90 հոգի՝ երգչախումբը, հսկայական ժողգործիքների համույթ, մի քանի պարախմբեր եւ այլն։ Աննախադեպ հզոր համերգ էր։ Ապագայում, դժվար է ասել, որը կլինի ամենից մասշտաբային նախագիծը, բայց աշխատում եմ մի սկավառակի վրա, որտեղ տարբեր ազգությունների երաժիշտներ՝ Հնդկաստանից մինչեւ Շոտլանդիա, իրենց ազգային172ժողովրդական գործիքներով միասնաբար կատարում են մեկ ստեղծագործություն եւ այն կոչվում է «Սիրեցեք զմիմեանս»։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել